ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2052 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողության հասնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց, բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել դժվար պահին: Նրանց շնորհիվ սկսած գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ ձեր ուժերի սահմաններում չի եղել: Համառությունը կարևոր կլինի կյանքի բոլոր ոլորտներում. հենց դրա շնորհիվ կլուծեք աշխատանքային խնդիրներն ու կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին:

Նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Զգույշ եղեք, քանի որ չմտածված քայլերը լուրջ կորուստների կարող են հանգեցնել: Խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսին հազիվ թե ինչ-որ բան խախտի ձեր պլանները կամ ինչ-որ մեկը խառնվի ձեր գործերին. դուք կարող եք իրագործել այն, ինչ մտածել եք: Որոշ Ցուլեր իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեն կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Ավելի ուշ հավանական են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ, ինչպես նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Գործնական ակտիվությունն աստիճանաբար կնվազի, երեկոյան դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Փոխարենը կարող եք լավ հանգստանալ, հաճույք ստանալ մտերիմների հետ շփումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Սակայն որոշ խոչընդոտների առաջ ավելի լավ կլիներ ընկրկեիք, քան փորձեիք հաղթահարել դրանք: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի, թե երբ է պետք կանգ առնել:

Մտերիմները սովորականից հաճախ ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան: Բայց դուք միշտ չէ, որ պատրաստ կլինեք հետաձգել սեփական գործերը ուրիշի բարեկեցության ու հոգեկան հավասարակշռության մասին հոգ տանելու համար: Դրա պատճառով երբեմն լարված պահեր կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք չտխրել ու չանհանգստանալ: Դա բարդ ժամանակահատված է լինելու, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի տխրությանը չտրվելը: Ձեզ լավ ընկերակցություն ու հետաքրքիր գործ է պետք. միայնությունն ու անգործությունը մռայլ մտքեր կբերեն: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը կամ համարյա մոռացված գիտության ուսումնասիրությանը վերադառնալը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու ոչ այնքան հաճելի իրադարձություններով հագեցած կլինի: Դուք պետք է ինքնուրույն լուծեք խնդիրները, հետո պատասխան գտնեք այն հարցին, որը երկար ժամանակ անհանգստացնում էր ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք նյարդային ու անհամբեր կլինեք, հաճախ կբարկանաք այն մարդկանց վրա, ովքեր մեղավոր են միայն նրանում, որ ձեզ կես խոսքից չեն հասկացել: Այդպիսի պահերին կոնֆլիկտներից խուսափելը բարդ կլինի: Աշխատեք ձեզ զուսպ պահել. դա կօգնի չվիրավորել ձեզ համար թանկ մարդկանց: Ավելի լավ է չքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել, այլ բավարարվել շեղող թեմաներով զրույցներով:

Հավանական է հաջողություն այն գործերում, որոնք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում են պահանջում: Դուք անկեղծորեն կուրախանաք, երբ հաջող գաղափարներ հայտնվեն: Բայց միանգամից չեն հայտնվի մարդիկ, ովքեր կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Դուք կարող եք հաջողության հասնել, եթե դատարկ բաների պատճառով չվշտանաք, չսկսեք հուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Բայց հանգստություն պահպանելը բարդ կլինի, իսկ շրջապատողները հաճախ պրովոկացիայի կենթարկեն ձեզ, կփորձեն հանել հավասարակշռությունից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կաճի, ձեզ ավելի վստահ կզգաք:

Հաջող կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Հնարավորություն կունենաք զրուցել մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը: Հաճախ նման զրույցները արդյունավետ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, բայց հաճախ փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, որոնք կշեղեն ձեզ: Դրանց պատճառով հավանական են ձգձգումներ գործերում, կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոնց մեծ դժվարությամբ եք հասել: Որոշ Կշեռքներ կանհանգստանան նրանից, որ չեն կարողացել պահել ընկերներին տված խոստումները:

Ավելի լավ է խոշոր գնումներ չանեք, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ընդհանրապես, ցանկացած ֆինանսական հարցի պետք է առավելագույնս զգույշ մոտենաք: Հույս մի ունեցեք, որ կհաջողվի հեշտությամբ մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն հազիվ թե լուրջ խնդիրներ կամ տարաձայնություններ բերի, որոնք չհաջողվի հաղթահարել: Այն իրավիճակներում, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին, դուք ճիշտ որոշումներ կընդունեք, նպատակին տանող միակ ճիշտ ուղին կընտրեք: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, և հենց դրա շնորհիվ կհասնեք հրաշալի արդյունքների:

Չի բացառվում՝ հենց այսօր կարողանաք առաջ անցնել ձեր հին մրցակիցներից: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Չնայած գործեր սովորականից շատ կունենաք՝ ժամանակ կմնա նաև հաճելի հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վաղ արթնացեք, քանի որ առավոտը օրվա ամենահաջող հատվածն է լինելու: Մինչև կեսօր կարող եք շատ բան հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնցում պետք է ոչ թե օգտվեք փորձված մեթոդներից, այլ նպատակին տանող սեփական ուղին փնտրեք:

Ավելի ուշ կգա զրույցների ու վեճերի ժամանակը, ձեզ հազիվ թե թույլ տան կենտրոնանալ ինչ-որ օգտակար բանի վրա ու ավարտին հասցնել սկսածը: Մտերիմների հետ անհասկացողությունից խուսափելը բարդ կլինի: Հաճախ նրանք ձեզ քննադատորեն կգնահատեն, աջակցելու փոխարեն ցույց կտան թույլ կողմերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Այսօր շատ բան կախված կլինի հենց նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի հոգեկան հավասարակշռություն պահպանել ու ոչ միանշանակ իրավիճակում կշռադատված որոշումներ ընդունել: Հույզերի ազդեցության տակ հեշտությամբ կսխալվեք: Երիտասարդ Այծեղջյուրների համար դժվար կլինի առողջ բանականության ձայնին հետևելը:

Ընթացիկ գործերից վատ գլուխ չեք հանի, իսկ ահա նոր բան ստանձնելն անցանկալի է: Կուզենաք հնարավորինս արագ հաջողության հասնել, իսկ դա չմտածված արարքների ու սխալների կհանգեցնի: Ձեր սխալները աննկատ չեն մնա, ինչն էլ ավելի տհաճ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ կլինի: Ցանկալին իրականության տեղ կընդունեք, կտրվեք պատրանքներին ու լուրջ սխալներ կանեք: Լսեք նրանց, ում կարծիքը տարբերվում է ձերինից. հենց այդ մարդկանցից հիմա օգտակար բաներ կիմանաք: Իսկ ահա հաճոյախոսությունները կարող եք ականջի հետև գցել. դրանցից հիմա օգուտ չի լինի:

Հավանական են ֆինանսական դժվարություններ: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց հիմա ավելի լավ է կրճատեք ծախսերը, հրաժարվեք չպլանավորված գնումներից: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում անսպասելի այցերը, որոնք կստիպեն փոխել պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող կդասավորվի, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք ակնկալում: Որոշ Ձկների կնյարդայնացնի պլանները փոխելու ու նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը: Նշանի ներկայացուցիչները կնախընտրեին գործել այնպես, ինչպես սովոր են, բայց հիմա լրիվ այլ բան կպահանջվի: Իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար ձեզ ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններով լի կլինի: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք հասնել այն նպատակին, որին նախկինում լուրջ չէիք ձգտում: Կարևորը հավատաք ձեզ ու չվախենաք գործել ոչ այնպես, ինչպես մյուսները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2052 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6