Աստղագուշակ․ օգոստոսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2613 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք արմատապես փոխել ծրագրերն ու զբաղվել լրիվ նոր գործերով՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Բայց դուք հազիվ թե կյանքից բողոքեք: Կուրախացնի իմպրովիզներ անելու, նոր բան մտածելու, հնարելու հնարավորությունը: Ձանձրանալու ժամանակ չի լինի, և դա ձեր սրտով կլինի: Հավանական են անսովոր ծանոթություններ: Այսօր դուք սովորականից հաճախ կբախվեք մարդկանց, որոնք ոչ ոքի նման չեն: Նման հանդիպումները ուժեղ տպավորություն կթողնեն ձեզ վրա, իսկ երբեմն հնարավոր է նաև շրջադարձային լինեն ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը հազիվ թե տագնապի ու ապրումների համար լուրջ առիթներ բերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը և ճիշտ էլ կվարվեք, քանի որ այդ գումարը շուտով մեկ ուրիշ բանի համար է պետք գալու: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Վեճերի ու փոխադարձ դժգոհությունների առիթներ չեն ստեղծվի, շփումներն էլ ուրախություն կբերեն: Սիրահարված Ցուլերին երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը շատ անհանգիստ կանցնի: Հազար ու մի բան պիտի անեք, և ձեզ համար ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կկարողանաք խորհրդակցել: Հաճախ ծանոթները կհուշեն՝ ինչպես է պետք վարվել, քանի որ կողքից նկատելի կլինի այն, ինչ դուք չեք տեսել: Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Այն հանգիստ և արդյունավետ կլինի: Կարող եք վերադառնալ հին գործերին ու հաջողությամբ ավարտել դրանք: Բայց լրիվ նոր բանում էլ կարող եք հաջողության հասնել: Այստեղ կօգնեն հնարամտությունն ու հարուստ երևակայությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Դուք հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները և բաց չեք թողնի այն: Հավանական է առաջընթաց մի գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Կպարզվի, որ ձեր ջանքերը զուր չեն անցել, և դա ձեզ թև կտա: Որոշ Խեցգետիններ պարգև կստանան մի աշխատանքի դիմաց, որը վաղուց են արել: Հեշտությամբ նոր բան կսովորեք: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է թեկուզ տեսականորեն պետք գալ: Բացի այդ, դուք միշտ ճիշտ հարցեր կտաք ու միշտ այդ հարցերով կդիմեք հենց այն մարդկանց, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինտուիցիայի հուշումները հատուկ ուշադրությամբ լսեք, քանի որ այսօր դրանք հստակ ու ժամանակին կլինեն: Կհաջողվի արագ գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Համառ եղեք. ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր խոչընդոտները հաղթահարելը: Օրը հարմար է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի, ուշադրություն կդարձնեք մանրուքներին: Գործերին ձեր լուրջ մոտեցումը լավ տպավորություն կթողնի: Շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր ինչ-ինչ դժվարություններ կծագեն, բայց կասկած չկա, որ դուք դրանցից գլուխ կհանեք: Աշխատեք հետևողականորեն գործել, խուսափել անպիտան խառնաշփոթից: Ձեր կազմակերպչական ունակություններն այսօր շատերին օգուտ կտան: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների ու ծրագրերի մասին էլ այնպես պատմել, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չմնա: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Թեթև, հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի. դա վերաբերում է և՛ հին գործերին, և՛ լրիվ նորերին: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց աշխարհայացքը տարբերվում է ձերինից: Կասկած չկա, որ նման զրույցներից մեծ օգուտ կքաղեք: Հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի: Ինտուիցիան կօգնի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն, երբեմն չեք կարողանա պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ էիք: Շատ տեղին կլինեն ձեր դիվանագիտական ունակությունները, որոնց շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, հարթել բոլոր սուր անկյունները: Իսկ ահա ինքնուրույն աշխատանքի համար օրը հրաշալի է: Եթե ոչ ոք ձեզ չշեղի, դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Երեկոն նոր գաղափարներ կբերի: Դրանց իրագործման վրա էլ արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք կերազեք, հաճույքով կտրվեք երևակայությանը, ոգեշնչված պատրանքներ կկառուցեք: Իսկ ահա ստեղծված իրավիճակն ու սեփական հնարավորությունները օբյեկտիվորեն գնահատել նշանի ոչ բոլոր ներկայացուցիչների մոտ կստացվի: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դա չափազանց արդյունավետ հատված կլինի, երբ կկարողանաք գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Հնարավորություն կունենաք շատ շահավետ գործարքներ կնքել, գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնել: Որոշ Աղեղնավորներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գայթակղություններին դիմակայելն այսօր առանձնահատուկ բարդ կլինի: Բայց պահի ցանկություններին տրվելը ցանկալի չէ, քանի որ դրանք ձեզ նպատակից ավելի ու ավելի կհեռացնեն: Զգույշ եղեք խոստումների հարցում. դրանք կատարելն ավելի դժվար կլինի, քան սպասում եք: Օրվա կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ անակնկալներ: Բայց խոսքը միայն ցավալի մանրուքների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի, եթե հանգստություն պահպանեք, աշխատեք չհուզվել ու դատարկ բաների պատճառով չնյարդայնանալ: Լավագույն օրը չէ հարաբերություններ պարզելու կամ նախկինում վեճերի պատճառ դարձած հարցերը քննարկելու համար: Լավ է նախապատվությունը տաք չպարտավորեցնող զրույցներին: Իսկ ահա լուրջ թեմաներով զրույցների ժամանակը հետո կգա: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք՝ կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ու լավ խորհուրդ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավագույն օրը չէ մասշտաբային ու բարդ գործերը ստանձնելու համար: Սկսածը ավարտին հասցնելը հաճախ դժվար կլինի. դուք մեկ կշեղվեք, մեկ կձանձրանաք, մեկ էլ կկորցնեք հաջողության հանդեպ հավատը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն ունակ կլինի աջակցել ու ոգեշնչել ձեզ, ինչպես նաև լավ խորհուրդ տալ: Մանր-մունր խնդիրներն արագ կլուծեք, դրանցից ոչ մեկը դժվարություններ չի առաջացնի: Բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք երեկոյի համար ընտանեկան միջոցառումներ կազմակերպել. հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, հարազատներից մեկն էլ հրաշալի լուրերով կկիսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|