Աստղագուշակ․ օգոստոսի 24
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսը շատ լավը կլինի: Բազմաթիվ նոր գաղափարներ կունենաք, արագ կհասկանաք, թե դրանցից որոնք կարելի է հիմա կյանքի կոչել, իսկ որոնց է պետք ավելի ուշ վերադառնալ: Ներդաշնակ կդասավորվեն անձնական ու գործնական հարաբերությունները, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել հասնելու ձեր նպատակին:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նույնքան ուժեղ չի լինի: Հավանական են ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ ու սխալներ: Այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ մի պլանավորեք. դրանք սպասվածի նման չեն անցնի: Երեկոն հարմար չէ նաև խոշոր գնումների համար. գումարը զուր վատնելու վտանգ կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել: Ձեզ համար դժվար կլինի մարդկանց ու իրադարձությունների մասին ճիշտ կարծիք կազմելը, սխալների հավանականությունն էլ մեծ է: Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Դուք կփորձեք ձեզ զուսպ պահել, բայց երբեմն լեզվից վիրավորական խոսքեր կթռչեն:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերին վերադառնալու համար. հիմա դուք դրանք հաջող ավարտին հասցնելու շանս կունենաք: Այդ հատվածում հնարավոր է հաշտվեք վեճից հետո, վերականգնեք հին կապերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է գործնական շփումների ու այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք հետաքրքրել ձեր գաղափարներով: Լավ կանցնեն հասարակական ելույթները. հեշտությամբ կշահեք ունկնդիրների համակրանքը: Ամենուր ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրա հետ միասին ձեզ լրիվ անկաշկանդ կզգաք:
Միակ ոլորտը, որտեղ նկատելի կլինեն բացասական միտումները, ֆինանսներն են: Հնարավոր են կորուստներ ու զուր ծախսեր: Հենց գումարին վերաբերող հարցերում հաճախ չեք ուզենա ինքնուրույն որոշումներ ընդունել, պատասխանատվությունը կգցեք ուրիշների վրա, իսկ նման կերպ վարվելը հիմա անցանկալի է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Արժե վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել. հիմա արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնցից չեք ուզենա հրաժարվել: Կարող եք ձեր ուժերը լրիվ նոր գործում փորձել. հաջողության հասնելու շանս կա:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ կարևոր խնդիրները լուծելու ու այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Թյուրիմացությունների հավանականությունը մեծ է, ընդ որում՝ դրանք կծագեն հենց այն ժամանակ, երբ ամենաքիչն էիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Անհանգիստ օր է: Դատարկ բաների պատճառով հաճախ կհուզվեք, իսկ ճիշտ որոշումներ ընդունելուն կխանգարի անորոշ տագնապը: Աջակցության կարիք կունենաք. լավ է այդ հարցով դիմեք մտերիմներին, որոնք ձեզ լավ են ճանաչում: Ցանկալի չէ խոստումներ տալը, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա եք կարծում:
Օրվա երկրորդ կեսին նվազեցրեք ծախսերը, հետ կանգնեք չպլանավորված գնումներից: Այդ հատվածում շատ կարևոր կլինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը: Վտանգ կա՝ բախվեք անազնիվ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը կանցնի վեճերի մեջ: Դուք պետք է պաշտպանեք ձեր տեսակետը, տարահամոզեք քննադատներին, մոտեցում գտնեք այն մարդկանց, ովքեր սովորաբար միայն սեփական կարծիքն են հաշվի առնում: Փոխարենը հետո կարող եք կենտրոնանալ ձեզ համար իսկապես հետաքրքիր գործի վրա, զբաղվել նրանով, ինչը ձեզ հոգեհարազատ է:
Չի բացառվում՝ հաջող լուծվեն ֆինանսական հարցերը: Օրը հարմար է խոշոր գնումների ու գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի: Նույնիսկ մինիմում ինֆորմացիայի տիրապետելով՝ ճիշտ որոշում կընդունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լավը կլինի օրվա սկիզբը, և կարող եք շատ գործերում մեծ հաջողությունների հասնել: Կարող եք լրիվ նոր գործ ստանձնել. արագ կսովորեք այն, ինչ պետք է: Տարաձայնություններից խուսափել հազիվ թե հաջողվի, չեն բացառվում վեճերը ամենամտերիմ մարդկանց հետ: Բայց փոխադարձ վիրավորանքներ ու թաքուն պահած դժգոհություններ չեն լինի. դուք փոխհամաձայնության հասնելու համար ամեն ինչ կանեք:
Օրվա երկրորդ կեսին ձեզ լավ նորություններ են սպասվում: Դրանք կարող են վերաբերել անձնապես ձեզ կամ ձեզ համար շատ թանկ մարդուն: Բոլոր դեպքերում անկեղծորեն կուրախանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հանգիստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողության հասնելու համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Շատ օգտակար կլինի հին փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք նպատակին տանող ճիշտ ճամփա գտնել: Կոնֆլիկտները քիչ հավանական են. դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, մտերիմներն էլ ձեզ կես խոսքից կհասկանան:
Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր նախընտրում են գիտելիքներն ինքնուրույն ստանալ ու մաս-մաս հավաքել ինֆորմացիան: Ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բան իմանալու շանս կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից լավն է լինելու: Առավոտյան կարող եք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չէր հաջողվում ավարտին հասցնել, տարահամոզել ամենահամառ մարդկանց ու շատ շահավետ գործարքներ կնքել: Ավելի ուշ կգա ժամանակահատված, որը հարմար կլինի հանգստի կամ անկարևոր ու չհոգնեցնող զբաղմունքների համար:
Երեկոյան չեն բացառվում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները, ինչպես նաև հանդիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Կարող եք ընկերանալ անսովոր մարդկանց հետ: Նրանց կենսափորձը ձեզ համար օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում լավ է կարևոր հարցեր չքննարկեք, սահմանափակեք շփումներն այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ էլ դժվարությամբ եք լեզու գտնել: Կոնֆլիկտներ կարող են ծագել դատարկ բաների պատճառով, իսկ հարաբերությունները վերականգնելը շատ դժվար կլինի: Հատուկ ինքնատիրապետում կպահանջեն ամենամտերիմ մարդկանց հետ շփումները:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից ավելի հաճելի կանցնի: Այն հանդիպումներ կբերի, որոնց մասին երկար ժամանակ հաճույքով կհիշեք: Հնարավոր են նաև հետաքրքիր առաջարկներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դժվարություններից խուսափել չի լինի, բայց օրը վատ չի դասավորվի: Աշխատեք ռիսկի չդիմել. նպատակին հասնելու հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե նախընտրեք զգույշ գործել: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնք արժե լսել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր զրույցների համար: Չի բացառվում՝ հաջողվի լուծում տալ այն հարցին, որը մի քանի շաբաթ հանգիստ չէր տալիս բոլորին: Դուք կփորձեք բոլորի հետ հնարավորինս անկեղծ լինել, բայց շատ կարևոր կլինի մտերիմներից ոչինչ չթաքցնելը: Պետք է պահպանեք նրանց վստահությունը: Նրանից, թե արդյոք դա ձեզ կհաջողվի, շատ բան կախված կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է: Դուք հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր դիրքերը, համախոհներ ու օգնականներ գտնել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները ու առաջընթաց արձանագրել մի գործում, որը կարևոր է ձեզ համար: Ձեռք բերածի վրա կանգ մի առեք. կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել:
Հավանական են հաճելի հանդիպումներ, կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Ձեզ համար շատ կարևոր կլինեն երկար ու անկեղծ զրույցները, դատողությունները, որոնցում կարող եք չվախենալ ամենաանսպասելի եզրակացությունների գալուց: Չեն բացառվում նաև վեճերը, բայց միայն այնպիսիք, որոնց ժամանակ ճշմարտություն է ծնվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: