ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2510 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ համար յուրահատուկ դժվար կլինի նկատողություններ անելուց ու սարկազմից խուսափելը: Դուք սովորականից ավելի արագ կարձագանքեք ցանկացած հիմարության, կոպտության ու անտակտության և երբեմն կոնֆլիկտներ կհրահրեք՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կունենան դրանք: Դա մեծ խոչընդոտ կդառնա գործերում, հատկապես եթե ինչ-որ մեկի հետ պայմանավորվել եք համագործակցության համար: Ինքնուրույն գործեք, և այդպես ամեն ինչ ավելի հեշտ կտրվի:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերությամբ զինվեք, քանի որ այսօր այն ձեզ պետք կգա: Շատ գործեր ավելի բարդ կլինեն, քան սպասում էիք, և դրանցից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու մնացած ամեն ինչ հետաձգել: Դա կնյարդայնացնի: Կարևոր կլինի հույզերը վերահսկելը, քանի որ եթե դրանց տրվեք, շատ խնդիրներ միայն կխորանան:

Չեն բացառվում ցավալի պատահարները, որոնք լուրջ ազդեցություն չեն թողնի ձեր ծրագրերի վրա, բայց մտածածն իրագործելու հարցում ձգձգումների պատճառ կդառնան: Բայց դուք դրված բոլոր նպատակներին կհասնեք, եթե համառ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ տրամադրվելն ու մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Դուք սովորականից հաճախ ցրված և անուշադիր կլինեք, երբեմն ցավալի սխալներ կանեք, որոնցից կարող էիք առանց դժվարության խուսափել: Ուսումը դժվարությամբ կտրվի. նշանի շատ ներկայացուցիչներ իրենց վրա ջանքեր պիտի գործադրեն դրա վրա կենտրոնանալու համար:

Օրն ընդհանուր առմամբ ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները. նրանք ձեր տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի ձև կգտնեն: Չեն բացառվում հաճելի սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե կարևոր գործ եք ստանձնում, հույս դրեք միայն սեփական ուժերի վրա, գոնե՝ առաջին փուլում: Օգնությունը սպասվածից ավելի ուշ կստանաք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բացատրելը, թե ինչ եք ուզում, ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ:

Օրվա երկրորդ կեսին տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը մեծ է: Աշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, քանի որ դրան վերջ տալը դժվար կլինի: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը, ձեզ դուր չեկող նկատողություններն անուշադրության մատնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է: Դուք կուզենաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա, ստիպված եք լինելու զբաղվել հազար ու մի շտապ մանրուքներով, որոնցից յուրաքանչյուրը հատուկ ուշադրություն կպահանջի: Շրջապատողներին կթվա, թե ձեր հոգսերը ձեզ քիչ են, այնպես որ՝ նրանք անընդհատ իրենց խնդիրները կդնեն ձեր ուսերին: Դուք շատ բան կհասցնեք անել, բայց մեծ ուժեր ներդնելու գնով:

Ժամանակ գտեք հանգստի համար: Ձեզ համար շատ օգտակար կլինի թուլանալը, տհաճ մտքերը գլխից դուրս հանելը: Օգտակար կլինի հին նախասիրությանը վերադառնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Դուք կփորձեք ոչ ոքի հետ չվիճել, բարեհամբույր ու բարյացակամ լինել, բայց այդ ամենը տիտանական ջանքեր կպահանջի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Պետք կգա լեզուն ատամների արանքում պահելու, ավելորդ բաներ չխոսելու ունակությունը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, իսկ տրամադրությունն էլ բարելավվում է: Հավանական են հաճելի անակնկալներ ու ձեզ համար կարևոր գործերի հետ կապված լավ լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողությունը կժպտա ձեզ: Արժե օգտվել պահից այն խնդիրները լուծելու համար, որոնցից գլուխ հանել չէր ստացվում, պատասխաններ փնտրել կարևոր հարցերին: Համառ եղեք, քանի որ դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչի մասին երկար երազում էիք:

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Հին գործնական կապերը վերականգնելու, ինչ-որ մեկի հետ համագործակցությունը վերսկսելու հնարավորություն կունենաք: Ընկերները լավ գաղափարներ կունենան, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեք: Կարող եք ծրագրել ապագա ուղևորությունները, որոնք բազում հաճելի հույզեր կպարգևեն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերում հազիվ թե հեշտությամբ հաջողության հասնեք: Դուք մանրուքներին ամեն անգամ ուշադիր չեք լինի, սխալ կանեք, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք: Ցանկալի չէ միայնակ կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք միայն ձեզ չեն վերաբերում: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք:

Մտերիմների աջակցությունն այսօր ձեզ համար կարևոր կլինի: Վատ մի զգացեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին: Անսպասելի աղբյուրից արժեքավոր տեղեկատվություն ստանալու շանս կա: Ուշադիր եղեք, աշխատեք լսել ամենն, ինչ ասում են մյուսները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք վճռական տրամադրված կլինեք, վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Չի լինի մի նպատակ, որին այսօր չկարողանաք հասնել: Միակ բանը, որ կարող է խնդիրներ ստեղծել, ձեր համախոհներին հատուկ թեթևամտությունն է: Աշխատեք այնպիսի մարդկանց ընտրել, որոնց վրա կարելի է հույս դնել, մի վստահեք նրանց, որոնք մեծ խոստումներ են տալիս կամ համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը:

Ոչ միայն արդյունավետ աշխատելու, այլև շատ լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Ուժերն արագ կվերականգնվեն: Երբեմն բավական կլինի գործերում մի փոքր դադար վերցնելն ու կրկին ձեզ առույգ, էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուսման, մտավոր աշխատանքի ու ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Այսօր ձեզ շատ պետք կգա լայն աշխարհայացքը, կրթվածությունը, ինչպես նաև դիտողունակությունը, իրերի խորքը թափանցելու ունակությունը: Կկարողանաք լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները:

Մտերիմները գործերում ձեր օգնության կարիքը կզգան: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա, չնայած՝ դա միանգամից չեք կռահի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հավանական են ձգձգումներ գործերում: Անսպասելի դժվարություններ կառաջանան, վեճերից էլ դժվարությամբ կխուսափեք: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու հիշեք, որ երբեմն ավելի շահեկան է ոչ մեծ զիջումների գնալը, եթե դա թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ:

Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա գլուխ հանել գործերից, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում: Շատ բարենպաստ շրջան է ուսման, ստեղծագործելու համար: Ինչքան շատ նոր բաներ իմանաք, այնքան շատ նոր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք կուզենայիք կենտրոնանալ ամենակարևոր գործի վրա ու այն հնարավորինս արագ ավարտել, բայց այսօր դա ձեզ անել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու տարաբնույթ հարցեր լուծել, մտքում միաժամանակ հազար ու մի բան պահել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, բայց արդեն օրվա կեսին կզգաք, որ վատ չէր լինի հանգստի համար դադար վերցնեիք:

Ընկերները հետաքրքիր բան կառաջարկեն, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Որոշ Ձկներ այսօր նվերներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2510 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1