ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2555 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ուշադիր լսել, թե ինչ են ասում ուրիշները: Նրանց նկատողություններն ու խորհուրդներն ամեն անգամ ձեր սրտով չեն լինի, բայց կարող եք պիտանի տեղեկատվություն ստանալ, ինչ-որ կարևոր բան իմանալ: Չի բացառվում՝ ձեզ հուշեն՝ ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս կարևոր նպատակին հասնելու համար:

Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնց համար չարժե ու չեք էլ ուզենա երկար վիճել: Ձեզ հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը. միշտ կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց ինչ էլ ասեն ուրիշները, դուք կիմանաք, որ ճիշտ եք: Շուտով դա շուրջը բոլորի համար ակնհայտ կդառնա: Այնպես որ՝ տաքանալու կարիք չկա, բավական է միայն մի փոքր սպասեք:

Ավելի ուշ թեթև ու բարենպաստ ժամանակահատված կգա, որը լի կլինի հաճելի զրույցներով, բարի կատակներով ու տրամադրություն բարձրացնող հանդիպումներով: Չի բացառվում ծանոթությունը, որը գրավիչ սիրային պատմության սկիզբ կդնի: Ճիշտ է, շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց դուք լավատեսությունը չեք կորցնի: Դա դուր կգա շրջապատողներին, նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, օգնություն կառաջարկեն, եթե տեսնեն, որ դա ձեզ պետք է: Հնարավոր են անսպասելի նվերներ, ինչպես նաև ծրագրված դրամական մուտքեր:

Օրը հարմար է ծրագրեր կառուցելու համար. դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, կհասկանաք՝ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և պատրանքներ չեք կառուցի: Հնարավոր են հաճելի լուրեր մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել: Երբեմն խոսքը գործնական առաջարկների մասին կլինի, որոնք հաճույքով կընդունեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաճելի, բայց բավական անհանգիստ կանցնի: Գործերն ու հոգսերը սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կօգնի փորձը. դուք սխալներ չեք անի, արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Որոշ Խեցգետիններ պատասխաններ կգտնեն վերջին ամիսներին անհանգստացնող հարցերին:

Օրվա երկրորդ կեսը մտորումների ժամանակ կլինի: Հնարավորություն կունենաք մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այդպես դասավորվել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք արել ու գտնեք դրանք ուղղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք ձեր նպատակներին հասնելու համար: Տեղում նստել չեք կարողանա, կուզենաք գործել, և պայմանները թույլ կտան այդպես վարվել: Ձեզ վառ ու հիշարժան, իրադարձություններով լի օր է սպասվում: Հաճախ նախաձեռնող կլինեք, ձեզ կաջակցեն ընկերներն ու նոր ծանոթները:

Կարող եք ստանձնել այն, ինչ նախկինում չէիք համարձակվում: Այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Որոշ Առյուծների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Օրը սիրելիի հետ շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կտա: Չի բացառվում՝ ապագայի ընդհանուր ծրագրեր հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում կկարողանաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում լրիվ անհույս էին թվում: Շատ Կույսեր պատասխաններ կգտնեն մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց նույնքան ոգեշնչող չի լինի: Դա հանգիստ ժամանակ կլինի և ավելի հարմար կլինի մտորումների, քան ակտիվ գործողությունների համար: Երեկոյան կկարողանաք զրուցել ձեր հայացքները կիսող և ձեզ պիտանի խորհուրդ տալու ունակ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերին կկարողանաք դուր գալ, հաճախ լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Հավանական են նոր ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել ընկերների ու մտերիմների համար:

Որոշ դժվարություններ կարող են ծագել կենտրոնացվածություն պահանջող գործերում: Դուք հաճախ կշեղվեք, իսկ դա երբեմն ցավալի սխալների կհանգեցնի: Բարեբախտաբար, կկարողանաք դրանք ժամանակին ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հուզական դաշտը կարող է լարված լինել: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան խուսափել հուզումներից: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել: Շատ Կարիճների այսօր պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ նրանք կզինաթափեն թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ ու հաճելի լուրեր, ինչպես նաև անսպասելի նվերներ: Մարդիկ, որոնք նախկինում առանձնապես բարեհամբույր չէին, հաճույքով կապի դուրս կգան ու կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը հոգսերի ու գործերի մեջ կանցնի: Շատ բան պիտի անեք, իսկ ձեզ միայն հազվադեպ կօգնեն: Դուք ամեն ինչից ինքներդ էլ գլուխ կհանեք, բայց մեծ ջանքերի գնով: Երեկոյան օգտակար կլինի հանգստանալը: Երեկոն հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար, որոնք նկատելի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահարմար օրը չէ միայնակ կարևոր հարցերը լուծելու համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Բաց մի թողեք պիտանի տեղեկատվություն ստանալու և մեծ կենսափորձ ունեցող մարդուց խորհուրդ ստանալու հնարավորությունը:

Լավ կանցնեն ընկերական ու ռոմանտիկ հանդիպումները, մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Զրույցի համար հետաքրքիր ու ոգեշնչող թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Երեկոն հրաշալի լուրերի ժամանակ կլինի: Դրանք կարևոր կլինեն ձեր ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Հարմար ժամանակ է հին ծանոթների հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կկարողանաք խոսել, կարևոր մի բան կիմանաք, պատասխաններ կստանաք նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը վերջերս ունեիք, և կզգաք, որ պատրաստ եք նոր գործեր ստանձնել:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի լուրերի ժամանակ կլինի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա. ինչ-որ գործեր պիտի հետաձգեք, որպեսզի կենտրոնանաք ակտուալ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե համբերությամբ զինվել: Օրը կարող է բարդ լինել զգայուն ու տպավորվող մարդկանց համար: Նրանք ստիպված են լինելու գործ ունենալ տհաճ անձանց հետ, լսել քննադատությունները, որոնք հաճախ վիրավորական կլինեն և իրենց մեջ առողջ հատիկ չեն ունենա:

Բարեբախտաբար կողքին կլինեն մարդիկ, որոնք իսկապես սիրում են ձեզ ու միշտ պատրաստ են աջակցել: Նման մարդկանց հետ կկարողանաք լրիվ անկեղծ լինել: Նրանք ձեզ կհասկանան, կգտնեն անհրաժեշտ բառերը, կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Ձկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2555 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0