ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2568 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե հասարակ ու անամպ լինի, բայց դուք ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Առաջին հերթին՝ դրանք այնքան էլ լուրջ չեն լինի, երկրորդ՝ դուք բավականաչափ գիտելիքներ, փորձ ու էներգիա կունենաք ցանկացած խնդրից գլուխ հանելու համար: Մի կարևոր պահ էլ կա. շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, նրանց խնդրելու կարիք չի լինի:

Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացածը: Շուտով գումարը ձեզ պիտանի գործի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը շատ հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես է լավ գործել: Լսեք նրան, և դուք կհասնեք այն բանին, ինչի մասին վաղուց եք երազում:

Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Անսպասելի կպարզվի, որ ծանոթներից մեկը բարկացած է ձեզ վրա, վիրավորված է կամ էլ ինչ-որ բանից դժգոհ է: Հիմա իրավիճակից հանգիստ գլուխ հանելու, կուտակված խնդիրները լուծելու հնարավորություն կա: Երեկոն ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ օր է: Այն հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կարևոր նորություններ բերի: Փոխարենը ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կուտակված խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն հին ծանոթների՝ մանկության ու պատանեկության ընկերների, հին գործընկերների հետ շփումները: Զրուցելու բան կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի կարևոր բաների մասին մտածելու համար: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ հարցերից, հասնել ճշմարտությանը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի այն ձեզանից թաքցնել: Բացի այդ, կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ձեզ ոչ ոք մոլորության մեջ չի գցի, չի խճճի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անիմաստ խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Միանգամից մի քանի իրադարձություն տեղի կունենա, շրջապատողներն էլ տարօրինակ բաներ կանեն: Երբեմն դա նույնիսկ ձեզ հետ տեղի կունենա: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց անընդհատ հուզվելու առիթներ կստեղծվեն:

Բայց տագնապն ու անհանգստությունը ձեզ չեն խանգարի զբաղվել գործերով: Այսօր դուք կկարողանաք ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել ու գոհ կմնաք արդյունքից: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Կարևոր խոսքեր կասվեն: Խնդիրներն ու անհասկացողությունը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Աշխատեք ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնել. արժե քննարկել կոնկրետ գործերը, հարցերը, որոնց լուծումը ձեզանից է կախված:

Շատ Առյուծների օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Դրանցից մեկը ձեզ կօգնի պատասխան ստանալ այն հարցին, որը անհանգստացնում էր ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Երեկոն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք նրանց կես խոսքից կհասկանաք, միշտ կիմանաք, թե ով աջակցության կարիք ունի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան լավ կստացվի, հաճախ հրաշալի գլուխ կհանեք շատ բարդ գործերից: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները չեն ստիպի հրաժարվել մտածածից. շրջապատողներին դա կհիացնի: Ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի, որոնք էլ բավական օգտակար կլինեն, այդ թվում՝ մասնագիտական տեսանկյունից:

Դուք հաճույքով կօգնեք մտերիմներին, կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Հաճախ ծանոթները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, կիմանան, որ ձեր փորձին արժե վստահել: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Վերջին շրջանում ձեզ վշտացնող տարաձայնություններից հետք անգամ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Բարենպաստ օր է, բայց նրա առաջին կեսը առանձնապես արդյունավետ չի լինի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ, որոնք ձեզ կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Դուք կզգաք դա և մեծ ոգևորությամբ կստանձնեք գործերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամեն ինչի մասին զրուցելու համար: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, վերլուծել հին սխալները, եզրահանգումներ անել: Բայց թեթև ու հաճելի զրույցների դեմ էլ աստղերը ոչինչ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ բան կնկատեք, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչը վրիպել է ուրիշների աչքից: Դիտողունակությունը կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, խուսափել սխալներից: Կարող եք շատ ու նույնիսկ չափազանց բարդ գործերում հրաշալի արդյունքների հասնել:

Հուզական դաշտն անկայուն է, դուք հաճախ կհուզվեք ու կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Որոշ Կարիճներ կբարկանան դատարկ բաների պատճառով, նրանց հետ գործ ունենալը դժվար կլինի: Ձեզ կաջակցեն մտերիմները. աշխատեք նրանց նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Փոխարենը այն հնարավորություն կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Նրանք ոչ միայն ինչ-որ հետաքրքիր բանի մասին կպատմեն, այլև հրաշալի խորհուրդներ կտան: Օրը հրաշալի է ծրագրերը քննարկելու համար: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչպես կարող են իրագործել ամենահամարձակ մտահղացումները:

Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչով ավելի վաղ եք զբաղվել: Դա կարող է լինել և՛ ուսումը, և՛ հոբբին, և՛ աշխատանքը, որը ժամանակին չեք ավարտել: Շատերը պատրաստ կլինեն ձեզ օգնել՝ և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հավանական են հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի զրույցներ: Այդ հատվածում կարող եք հանգիստ ու կառուցողական քննարկել կարևոր հարցերը, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Բացի այդ, այդ ժամանակահատվածը նաև արդյունավետ կլինի: Այն ամենին, ինչը նախկինում չի ստացվել, հիմա այլ կերպ կմոտենաք, այդ իսկ պատճառով հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան:

Հետո հանգստի համար հարմար ժամանակահատված կգա: Ինքներդ ձեզ գործերում փոքրիկ դադար վերցնելու շանս տվեք. դա օգտակար կլինի: Երեկոյան հնարավոր է ուզենաք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ, հանգստանալ շփումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ օր է: Հազար ու մի գործ պիտի անեք, իսկ ժամանակ չեք ունենա: Սկսեք ամենակարևորից ու մանրուքների վրա մի շեղվեք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց վրա շատ գործերում կարող եք հույս դնել: Նոր ծանոթների հետ արագ լեզու գտնել ամեն անգամ չի ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:

Գումարի հետ արժե զգույշ լինել. այսօր դուք հակված կլինեք այն առանց մտածելու ծախսել, իսկ երբեմն խոսքը կարող է նշանակալի չարդարացված ծախսերի մասին լինել: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հագեցած ու վառ կլինի: Դուք էներգիայով լի կլինեք, չեք ուզենա տեղում նստած մնալ, ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը: Բայց կարևոր կլինի և՛ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը, և՛ շրջապատողների՝ ձեզ օգնելու ցանկությունը: Դա թույլ կտա խուսափել ավելորդ սպասումներից ու հույսերից:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու, գործերից շեղվելու հնարավորություն կտա: Հարմար ժամանակ է ընկերների հետ շփվելու համար: Կարող եք միասին զբոսնել կամ ինչ-որ տեղ մեկնել. դուք բազում դրական հույզեր կստանաք: Հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2568 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0