Աստղագուշակ․ օգոստոսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2279 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարգուկանոն հաստատեք. այսօր դա ձեզ մոտ ամենից լավը կստացվի: Յուրաքանչյուր իրի համար արժանի տեղ կգտնեք, ձեզ կհաջողվի հասկանալ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հնարավորություն կունենաք գործնական հարցերը քննարկել այն մարդկանց հետ, ովքեր շատ լավ են գլուխ հանում դրանցից, կարող են խելամիտ խորհուրդներ տալ ու նույնիսկ գործողության մղել ձեզ: Մինչ օրս միայն գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են սիրային երանգավորում ստանալ: Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ ու ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարդ ու ոչ միանշանակ օր է: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դա բարդ կլինի, բայց անպայման ամեն ինչից գլուխ կհանեք, եթե չկորցնեք ձեր ուժերի հանդեպ վստահությունը: Խուսափեք այն մարդկանց հետ վեճերից, ովքեր հազվադեպ են լսում ուրիշի կարծիքը: Լավ է ժամանակն ավելի օգտակար բանի վրա ծախսեք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Բայց շփումներում դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի. ձեզ շատ կվշտացնեն անտեղի խորհուրդներն ու սարկաստիկ նկատողությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արդյունավետ օր է: Այն հարմար է կարևոր գործերի, բարդ խնդիրները լուծելու ու մասշտաբային նախագծերի վրա աշխատանքը սկսելու համար: Կհարթվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս լեզու չէիք գտնում: Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ, չի բացառվում՝ գտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց լուրջ կոնֆլիկտ չի ծագի: Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք պնդել ձեր տեսակետը, իսկ երբ է պետք զիջումների գնալ. լսեք նրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ օր է: Հույս մի ունեցեք, որ ձեզ կհաջողվի արագ հասնել հաջողությունների, հատկապես այն գործերում, որոնց վրա է սևեռված համընդհանուրի ուշադրությունը: Հիմա մարդիկ ավելի շատ կնկատեն ձեր սխալները, քան հաղթանակներն ու ձեռքբերումները, և դա իհարկե կստիպի հուզվել: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, կկարողանաք խուսափել լուրջ սխալներից և ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում կընդունեք: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Հարաբերությունները կարող են փչանալ թյուրիմացության ու անհասկացողության պատճառով, եթե չփորձեք ամեն ինչ պարզել: Աշխատեք նկատողություններին հանգիստ արձագանքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է օգտակար զբաղմունքների համար: Այն միանման լավն է և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, և՛ լրիվ նորերը ստանձնելու համար: Ձեր առաջ իրական նպատակներ կդնեք, ուժերը անհնարինին հասնելու վրա չեք վատնի: Շատերին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, շրջապատողները հաճախ ձեզ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Կարճ ժամանակով կկորցնեք գլուխը, բայց շուտով առողջ բանականությունը կհաղթի հույզերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բավականին անօգուտ կլինի: Գործերի իրական վիճակը գնահատելը դժվար կլինի, հակված կլինեք սավառնել ամպերում ու ցանկալին իրականության տեղ ընդունել: Հավանական են ֆինանսական կորուստներ, գումարի կամ ունեցվածքի հետ կապված անհաջող որոշումներ: Լավ է ոչ ոքի ոչինչ չխոստանաք. խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան թվում է: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կաճի, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրը, օգնել մտերիմ մարդուն, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Հնարավոր են լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Դուք լուրջ ու ուշադիր կլինեք, կկարողանաք գլխավորն առանձնացնել երկրորդականից, միշտ կշռադատված որոշումներ կընդունեք ու հույզերին չեք տրվի: Այս ամենը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Դրա հետ միասին, կնախընտրեք ձեռք բերածի վրա կանգ չառնել, այլ առաջ շարժվել, և դա հարգանք կառաջացնի: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք. դուք գրավիչ կլինեք ու մարդկանց դուր կգաք, նրանց համար հետաքրքիր կլինի այն, ինչ անում եք: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է շփումների համար: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Սակայն խոսքը միայն համակրանքի մասին է, այլ ոչ ավելի լուրջ բանի մասին: Չզարմանաք, եթե այսօր ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած մարդիկ շուտով մոռանան դրա մասին: Դուք ինքներդ էլ ավելի ուշ կհիասթափվեք նրանցից, ովքեր այսօր իդեալական են թվում: Առօրյա գործերը ձանձրալի կթվան: Բայց նոր տպավորությունների ծարավը չի ստիպի մոռանալ պարտականությունների մասին. դուք կփորձեք դրանք լավագույնս կատարել: Դա կգնահատվի ու առատ կպարգևատրվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան պետք է անեք ու բարդ որոշումներ ընդունեք: Ինչքան շուտ լուրջ տրամադրվեք, այնքան արդյունավետ կանցնի օրը: Նույնիսկ հասարակ գործերին չի կարելի թեթևամիտ վերաբերվել. դա տհաճությունների կհանգեցնի: Մի մտածեք, որ ձեր սխալները չեն նկատվի. դրանք կարող են բիծ թողնել ձեր հեղինակության վրա: Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, և դուք անպայման կստանաք այն, եթե անկեղծորեն պատմեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում ու հուզում: Նման զրույցները այնքան էլ հաճելի չեն լինի, բայց առանց դրանց չի լինի, եթե ուզում եք լավ հարաբերություններ պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բանի կհասնեք, եթե հանգստություն պահպանեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին, երբ շրջապատողները հաճախ հույզերով կառաջնորդվեն. եթե ճիշտ ժամանակին լսեք առողջ բանականության ձայնին, ամենայն հավանականությամբ առավելություն կստանաք: Համախոհների ընտրությանը լուրջ մոտեցեք: Այն մարդկանց հետ համագործակցությունը, որոնց այսօր կդիմեք օգնության խնդրանքով, երկարատև կլինի: Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք ասել լավ տպավորություն թողնելու համար: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Սովորականից սուր կարձագանքեք մանրուքներին: Աննշան պատահարը կարող է շեղել ձեզ, ստիպել հուզվել, իսկ երբեմն լրջորեն խախտել ձեր պլանները: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում կարող եք դիմել խորհրդի կամ բարոյական աջակցության խնդրանքով: Ուրիշի փորձն օգտակար կլինի. վերլուծեք այն ու կկարողանաք խուսափել սեփական սխալներից: Օրը հարմար է ստեղծագործելու ու սովորելու համար: Ձեզ համար հետաքրքիր կլինի անսովոր խնդիրներ լուծելը, նոր գիտելիքներ ստանալն ու դրանց կիրառում գտնելը: Նոր ծանոթների հետ շփումները հաճախ կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Շատ գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, ստիպված եք լինելու աշխատանքային ու տնային խնդիրները միաժամանակ լուծել: Սակայն ձեզանից լավ գործերից ոչ ոք գլուխ չի հանի. օգնությունը հաճախ անօգուտ կլինի: Մտերիմ մարդը բարդ իրավիճակում կհայտնվի ու ձեր օգնության կարիքը կզգա: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա և օգտակար փորձ ձեռք բերել: Երբեմն արժեքավոր ինֆորմացիան կստանաք անսովոր, նույնիսկ տարօրինակ աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող ձեռքբերումներ: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար այլ իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|