Աստղագուշակ․ օգոստոսի 19, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2897 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք շատ բան կհասցնեք, եթե վաղ գործեք ու միանգամից ամենակարևորը ստանձնեք: Հեշտ կլինի խճճված իրավիճակներում լուծում գտնելը: Նախկինում ձեռք բերած գիտելիքներն անպայման պետք կգան: Հաջող կանցնեն բանակցությունները: Հասարակական ելույթների համար օրը նույնպես բարենպաստ կլինի: Հավանական են նոր ու պիտանի ծանոթություններ: Շատ Խոյեր իրենց լավ կգովազդեն ղեկավարության մոտ ու ծառայողական աճի շանս կստանան: Երեկոյան չի բացառվում ընկերներից կամ հարազատներից մեկից հաճելի լուրեր ստանաք: Սիրելիի հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կօգնեն շեղվել հոգսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հրաշալի կլինի գործնական հանդիպումների համար, դուք շահեկան պայմաններով համագործակցության մասին պայմանավորվելու շանս կունենաք: Որոշ պիտանի կապեր ձեռք կբերեք, որոնք շուտով ձեզ պետք կգան: Կարևոր հարցերի քննարկումը լավ է ոչ ֆորմալ միջավայրում անցկացնեք, քանի որ այդպես ավելի արագ փոխհասկացողության կհասնեք: Լավ կանցնեն գովազդային միջոցառումները: Եթե ուզենաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել, դա առանց դժվարության կանեք: Սակայն շատ Ցուլերի համար կարևոր կլինի ֆինանսական հարցերում խելամիտ լինելը: Գումարը ծախսելու հետ կապված ցանկացած որոշում լավ մտածեք: Չարժե ներքաշվել հեռանկարային թվացող նախագծի մեջ: Նախ խորհրդակցեք փորձառու ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան հեշտ չի լինի աշխատանքային հարցերի վրա կենտրոնանալը, լուրջ գործերի համար էլ այդ հատվածը հարմար չի լինի: Օրը սկսեք կենտրոնացվածություն ու բծախնդրություն պահանջող առօրյա առաջադրանքները լուծելուց: Որոշ ծրագրերը պիտի վերանայեք, քանի որ պայմանները կստիպեն: Հետևեք ֆինանսներին, սպոնտան գնումների համար ամենահարմար պահը չի լինելու: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Լավ կստացվի շրջապատողների հետ պայմանավորվելը, ձեզ անսպասելիորեն կաջակցեն և՛ նոր ծանոթները, և՛ նրանք, ովքեր նախկինում միայն քննադատել են ձեր գաղափարները: Շատ Երկվորյակներ կկարողանան պիտանի հմտություն ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինքնատիպ գաղափարներ կհղանաք, բայց դրանցից ոչ բոլորը կկարողանաք կյանքի կոչել: Մի քանիսը պրակտիկ չեն լինի: Զգուշացեք չմտածված որոշումներից, քանի որ դրանք սխալ կլինեն: Դժվար կտրվեն մանրամասն կատարում պահանջող առաջադրանքները: Լավ է զբաղվեք լավ ծանոթ աշխատանքով, կարգուկանոն հաստատեք գործերում ու փաստաթղթերում, համոզվեք, որ ոչ մի տեղ սխալ թաքնված չէ: Լարված օրվանից հետո հանգստանալուն կօգնի հարազատների և ընկերների աջակցությունը: Վերջերս նոր հարաբերություններ սկսած Խեցգետիններին սիրելիից անակնկալ է սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած կլինի: Պիտի միաժամանակ մի քանի աշխատանքային առաջադրանք լուծեք ու զբաղվեք տնային խնդիրներով: Ամեն ինչ կստացվի, բայց արդյունքի հասնելը հեշտ չի լինի: Ուշադիր եղեք մանրուքներին, հակառակ դեպքում մեծ կլինի կարևոր բան աչքաթող անելու վտանգը; Աշխատեք դրական տրամադրվել ու անկարևոր զրույցների վրա չշեղվել: Այդպես հուսալի համախոհների աջակցությունը ստանալու ավելի մեծ շանսեր կունենաք: Օրվա երկրորդ կեսին արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Լավ է այդ ժամանակն անցկացնեք ձեզ իսկապես լավ հասկացող մարդկանց հետ: Որոշ Առյուծներ կհայտնաբերեն, որ նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում ռոմանտիկ նոտաներ են հայտնվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան էներգիայի ներհոսք կզգաք, ինչը թույլ կտա մի քանի բարդ առաջադրանք լուծել: Հաջողությամբ համագործակցության մասին կպայմանավորվեք նոր գործընկերների հետ և կոլեգաների հետ արդյունավետ կփոխգործակցեք: Հեշտությամբ կլուծվեն շինարարության և անշարժ գույքի հետ կապված հարցերը: Աշխատեք ժամանակը բամբասանքների վրա չվատնել ու չշեղվել ծրագրերից: Մտերիմների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն կլինի: Հեշտ չի լինի իրար հասկանալը: Հավանական են տարաձայնություններ աննշան առիթներով, բայց լուրջ կոնֆլիկտների համար կարող եք չմտահոգվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատելուն տրամադրվելը հեշտ է լինելու: Շուրջը բարենպաստ մթնոլորտ է լինելու, ինչն էլ կօգնի լուծել ընթացիկ խնդիրները: Գործերում լուրջ բեկում չի լինի, բայց ամեն անհրաժեշտ բան ժամանակին ու առանց սխալների կարվի: Լավ կստացվի գործընկերների հետ կապեր հաստատելը: Կոլեգաների հետ փոխգործակցությունը արդյունավետ կլինի: Երեկոն արժե նվիրել տնային հոգսերին ու ընտանիքի անդամների հետ շփումներին: Հարմար պահ է մտերմիկ զրույցի և այն ամենով կիսվելու համար, ինչը հուզում է ձեզ: Սիրելիի հետ կարևոր զրույցը ավելի հաճելի կանցնի, քան ենթադրում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք առույգ և կյանքով լի կլինեք: Օրը հաստատ զուր չի անցնի: Այն հաջող կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Շատ Կարիճներ կկարողանան վառ դրսևորել իրենց ստեղծագործ ունակությունները: Նոր ստեղծագործ գաղափարների շնորհիվ կհաջողվի հեղինակություն ձեռք բերել ղեկավարության աչքին: Ներդրված գումարը ցանկալի շահույթը կբերի: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում դա օգնի մոտ ժամանակներս բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Տնային հոգսերը կստիպեն փոխել երեկոյի ծրագրերը, բայց դա ձեզ չի վշտացնի: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու կկարողանաք ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ գործում մեծ հաջողության հասնելու շանս կլինի: Ձեր փորձը, պրոֆեսիոնալիզմը և ուժեղ ինտուիցիան կօգնեն լուծել այն առաջադրանքները, որոնք երկար ժամանակ ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել: Բարենպաստ օր է նոր հմտություններ ձեռք բերելու, կթվելու և ինքնակատարելագործվելու համար: Հրաշալի կանցնեն կարճատև աշխատանքային ուղևորությունները: Լուրջ հարցերի քննարկումը լավ է ոչ ֆորմալ միջավայրում անցկացնեք, այդպես ավելի հեշտ փոխհասկացողության կհասնեք: Երեկոն լավը կլինի այն մարդկանց հյուր կանչելու համար, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Վատ չի լինի սիրելիի հետ մտերմիկ զրույց ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտյան հույզերը վերահսկելը դժվար կլինի: Ուստի շտապողական որոշումներ մի ընդունեք ու առանց անհրաժեշտության բանավեճերի մեջ մի մտեք: Հաճախ ստիպված եք լինելու ծրագրերը վերամշակել կամ չեղարկել: Հավանական են տեխնիկայի խափանումներ, որոնք լուծելի կլինեն, բայց կստիպեն հուզվել: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնց արդյունքն ամբողջությամբ ձեզանից է կախված: Եթե կարողանաք վերահսկել ձեզ, ապա օրվա երկրորդ կեսը լավ կանցնի: Դուք ամեն անհրաժեշտ բանից գլուխ կհանեք, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու կոպիտ սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն այնքան էլ հանգիստ չի սկսվի: Ձեզ համար դժվար կլինի ոչ ստանդարտ իրավիճակներում ինքնատիրապետումը պահպանելը: Հավանական է փոքրիկ թյուրըմբռնում կոլեգաների հետ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, արագ կպայմանավորվեք: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չեք եղել: Լավ կստացվի գործընկերների հետ կապեր հաստատելն ու նոր, պիտանի ծանոթություններ ձեռք բերելը: Երեկոյան որոշ Ջրհոսների համար ավելորդ չի լինի մարդամեջ դուրս գալը: Դա կբարձրացնի տրամադրությունն ու վառ տպավորություններ կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա համար ոչ մի նշանակալի բան մի ծրագրեք: Կենտրոնացեք առօրյա առաջադրանքների վրա, որոնցից սովորաբար հեշտությամբ եք գլուխ հանում: Ամեն անգամ չի հաջողվի կոլեգաների հետ փոխհասկացողության հասնել: Հենվեք ձեր գիտելիքների, փորձի և ինտուիցիայի վրա, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդների: Ձեր ոչ բոլոր գաղափարները կկարողանաք կյանքի կոչել: Հետևեք ծախսերին, խուսափեք իմպուլսիվ ծախսերից, որոնց համար արագ կզղջաք: Պիտի որոշ կենցաղային դժվարություններ հաղթահարեք: Օգնության հարցով դիմեք հարազատներին և ընկերներին, որոնք ձեզ չեն մերժի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|