Աստղագուշակ․ օգոստոսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2294 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ուսման, մտորումների և ստեղծագործելու համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք ոչ ստանդարտ խնդիրների լուծումը, ինչ-որ մեկին հետևելու փոխարեն նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք: Լուրջ խոչընդոտներ հազիվ թե առաջանան: Հնարավոր են ոչ մեծ դժվարություններ, որոնք հեշտությամբ կհաղթահարեք. այստեղ պետք կգա վերջին շաբաթներին ստացած փորձը: Հավանական են ոչ մեծ խնդիրներ մտերիմների հետ շփվելիս, փոքրիկ թյուրիմացություններ և աննշան տարաձայնություններ: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, և դա կօգնի հարթել բոլոր սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր գործերն առավոտվանից ստանձնեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել երևակայություն ու համարձակություն պահանջող գործերում: Եթե անվճռական լինեք, բաց կթողնեք հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու հնարավորությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք ոգեշնչում են ձեզ, հավատում են ձեր հաջողությանը: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որն էլ հարմար կլինի գործերն ավարտելու, մեծ ժամանակ խլած նախագծերում վերջակետներ դնելու համար: Դուք գոհ կմնաք ձեր ջանքեր արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է, որը հարմար է համարձակ ծրագրերն իրագործելու համար: Ձեզ ամենատարբեր մարդիկ կօգնեն, այդ թվում՝ նրանք, որոնց հետ նախկինում հաճախ դատարկ բաների պատճառով վիճում էիք: Երկարատև մրցակցությանը փոխարինելու կգա համագործակցությունը, եթե ինքներդ դեմ չլինեք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը. ձեզ ընդառաջ կգան: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Հնարավոր են հաջող գնումներ ու շահավետ գործարքներ: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողության կարող են հասնել նույնիսկ այն Երկվորյակները, որոնք նախկինում դրանով չէին զբաղվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ է կոմերցիոն տեսանկյունից: Դա շահավետ գործարքների, կարևոր ֆինանսական հարցերի հաջող լուծման շրջան է: Նույնիսկ այն Խեցգետինները, որոնք նախկինում չէին կռահում իրենց կազմակերպչական ունակությունների մասին, կհայտնաբերեն, որ կարող են բիզնեսում հաջողության հասնել: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք միապաղաղ, ոչ այնքան հետաքրքիր, բայց ուշադրություն պահանջող գործերի վրա: Այդ հարցում ձեզ շատ պետք կգան համբերատարությունն ու համառությունը: Հենց դրանց շնորհիվ դուք անհրաժեշտ արդյունքի կհասնեք ու սկսածը կիսատ չեք թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման հեշտ ու հաջող կդասավորվի: Օրը կարող է փոքրիկ խնդիրներ բերել, որոնք կնյարդայնացնեն իրենց քանակով: Դրանց պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք կարևոր գործերի վրա, իսկ որոշ մանրուքներ էլ կվրիպեն ձեր ուշադրությունից: Այնպես որ՝ լուրջ որոշումների հարցում լավ է չշտապեք: Հաճախ փոքրիկ տարաձայնություններ կառաջանան, օրվա վերջին էլ կսկսեք բարկանալ այն մարդկանց վրա, որոնք նույնիսկ հասարակ բաներն են սխալ հասկանում: Շատ Առյուծների այսօր օգնության կհասնի հումորի զգացումը: Շրջապատողներին շատ դուր կգան ձեր կատակներն ու սարկաստիկ նկատողությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Դա ամենաբարենպաստ ժամանակը չէ շփումների և հատկապես գործնական շփումների համար: Տարաձայնությունների ու կոնֆլիկտների հավանականությունը բավական մեծ է: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հնարավոր կդառնա վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրների լուծումը: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ ու լավ նորություններ: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Դուք առանց վախենալու և կասկածելու կստանձնեք համարձակ գաղափարները կյանքի կոչելը: Ինտուիցիան կհուշի, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող, բայց բավական անհանգիստ օր է: Հաճախ դժվարությամբ կկենտրոնանաք մեկ գործի վրա, քանի որ կշեղեն ուրիշների մասին մտքերը: Երբեմն դա սխալների կհանգեցնի, բայց դուք ժամանակին կնկատեք դրանք ու կհասցնեք արագ ուղղել: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, լավ կանցնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Ձեզանից պահանջվում է միայն չշտապել արարքների և որոշումների հարցում: Ձեր ծրագրերով զգուշությամբ կիսվեք, որպեսզի ոչ ոք չխանգարի դրանց իրագործմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք շատ բան կհասցնեք անել, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չէին կարողանա: Հաջող զուգադիպությունները թույլ կտան լուծել կարևոր հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան փոխելու հնարավորություն կունենաք: Ձեր ջանքերի շնորհիվ հին վիրավորանքները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է, որը հնարավորություն կտա հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք վճռական տրամադրված կլինեք, չեք հրաժարվի ձեր մտադրություններից անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Երբեմն տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի շրջապատողներին համոզել սեփական ճշմարտացիությունը՝ բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին ու օգնել կյանքի կոչել այն ծրագրերը, որոնց հաջողությանը ինքներդ կասկածում եք: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լսեք ինտուիցիայի ձայնին, որն այսօր նպատակին տանող ճիշտ ճամփա կհուշի, կօգնի շատ հարցերին պատասխաններ գտնել: Հենց նրա շնորհիվ հաճախ կկռահեք շրջապատողների ցանկություններն ու ակնկալիքները, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող գործերում: Որոշ դժվարություններ հնարավոր են այնտեղ, որտեղ կարգապահության ու կենտրոնացվածության կարիք կլինի: Դուք կշեղվեք դատարկ բաների վրա, երբեմն կմոռանաք նախկին պայմանավորվածություների ու խոստումների մասին: Դա տհաճություններով կավարտվի, այնպես որ՝ աշխատեք ուշադիր լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համբերությամբ զինվեք, քանի որ առանց դրա օրվա առաջին կեսին ոչինչ չի ստացվի: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Բացի այդ, հավանական են ձգձգումներ գործերում, որոնք կնյարդայնացնեն: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել: Համագործակցությունը ընկերական հարաբերությունների, ինչպես նաև ոգեշնչող ու հիշարժան սիրային պատմության սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այն, ինչ կստանձնեք, կաշխատեք լավագույնս անել: Դա ջանքեր կպահանջի, բայց արդյունքն արժանի կլինի: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Դուք ծանր աշխատանքից չեք վախենա, հաճույքով կօգնեք շրջապատողներին, ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը: Օրվա վերջին հավանական են հաճելի հանդիպումներ, անսպասելի այցեր: Այդ ժամանակահատվածը հարմար է ընկերների հետ շփվելու ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք կգտնեք շրջապատողների տրամադրությունը բարձրացնելու և նրանց աջակցելու ձևը, որոնք հուսահատվել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|