ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2109 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ժամանակը զուր մի վատնեք: Օրը ձեր ու շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կտա, և շատ ցավալի կլինի այն բաց թողնելը: Դուք արագ կլուծեք բարդ խնդիրները, այդ թվում՝ նրանք, որոնք մյուսներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:

Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, ինչպես նաև ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ ընկերները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ կիսվեն բիզնեսին վերաբերող լավ գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև, ուրախ օր է, որը հաճելի պահերով, անակնկալներով, հաջող զուգադիպություններով լի կլինի: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք, կզգաք աստղերի աջակցությունն ու ոգևորությամբ կստանձնեք գործերը: Հնարավոր է ֆինանսական, ունեցվածքի հետ կապված խնդիրների հաջող լուծում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է նոր նախաձեռնությունների համար: Ընկերները կօգնեն կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, հաճախ դրա համար մեծ ջանքեր էլ չեք գործադրի, պարզապես կհետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Ձեր եզրահանգումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք սովորականից շատ կարիք կունենաք, որպեսզի շրջապատողները նկատեն ու գնահատեն ձեր արժանիքներն ու այն ջանքերը, որոնք գործադրել եք ընդհանուր նպատակին հասնելու համար: Բայց պետք չէ հատուկ ձեզ վրա ուշադրություն հրավիրեք. ավելի լավ կլինի, եթե դա ինքն իրեն տեղի ունենա:

Հավանական են դրամական մուտքեր: Երբեմն դրանք ավելի շատ կլինեն, քան սպասում էիք: Բայց մի շտապեք ծախսել ստացածը: Հատկապես չծրագրած գնումների համար լավագույն օրը չէ: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ ընտրություն կատարել, բայցի այդ, սովորականից ավելի հեշտ կտրվեք ճնշումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Այդ հատվածում ցանկացած դատարկ բան լուրջ կթվա, և նույնիսկ աննշան ու հեշտ լուծվող խնդիրների մեջ աղետ կտեսնեք: Լավ է լուրջ որոշումներ չընդունեք ու ոչ մի կարևոր բան չձեռնարկեք. սխալների հավանականությունը սովորականից մեծ է:

Աստիճանաբար հուզական դաշտը կկայունանա, կյանքն էլ կհարթվի: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ավարտել հին գործերն ու հետաքրքիր մի բան ստանձնել: Ընկերներն ու մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր կլինի իրատես լինելն ու սեփական հնարավորությունները չգերագնահատելը: Խելամիտ եղեք, ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, և շատ մի հավատացեք նրան, ինչ ասում են շրջապատողները: Առողջ քննադատությունը թույլ կտա խուսափել սխալներից, չընկնել թակարդներն ու ուրիշի անփութության զոհը չդառնալ:

Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության անսպասելի առաջարկներ: Սկզբում դրանք գրավիչ կթվան: Բայց ավելի ուշ՝ իրավիճակից գլուխ հանելուց հետո, կուզենաք ավելի շահեկան պայմանների հասնել և կգտնեք դա անելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Ձեզ հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, շատ հարցեր ավելի արագ կլուծեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Բացի այդ, ձեզ կհաջողվի և՛ իրավիճակը տեսնել ընդհանուրի մեջ, և՛ նկատել մանրուքները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Այդպես ավելի հեշտ կլինի ծրագրեր կառուցելն ու ռազմավարություն մշակելը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք ձեր հնարամտության շնորհիվ: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահանգիստ օրը չէ, բայց այն վատ չի անցնի: Օրը հարմար է ուշադրություն պահանջող գործերի համար: Հենց դրանք կօգնեն ազատվել վատ տրամադրությունից, մռայլ մտքերն էլ մի կողմ վանել: Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս. մի ծուլացեք ստուգել նրանցից ստացած տեղեկատվությունը. վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են գցում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու և կարևոր հարցերը քննարկելու համար: Հիմա ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետն են հաշվի առնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Օրը հարմար է սովորական, առօրյա գործերի, ընթացիկ հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Այսօր ստացած փորձն ավելի ուշ անպայման պետք կգա:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները հաճախ ձեզ կդիմեն օգնության խնդրանքով, աջակցության, հավանության կարիք կունենան: Դուք բոլորի համար ժամանակ ու բարի խոսքեր կգտնեք: Բայց երեկոյան կզգաք, որ էներգիայի պաշարները մոտենում են զրոյին: Ինքներդ ձեզ հանգստանալու ժամանակ տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթև, հետաքրքիր, ոգեշնչող ու հաճելի օր է: Բազում հրաշալի գաղափարներ կունենաք, կգտնեք ձեր ու շրջապատողների տրամադրությունը բարձրացնելու, հուսահատվածներին թև տալու ձևը: Հնարավոր է հաջող լուծվեն կենցաղային խնդիրները, որոնք բարդացնում էին ձեր կյանքն ու նյարդայնացնում էին:

Օրը հարմար է գործնական ու անձնական հանդիպումների համար. դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, որոնք անմիջապես կնկատեն ձեր ուժեղ կողմերը: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ, իսկ դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի ձեր ու մյուսների համար լավ բաներ անելը: Դուք հաճախ կնկատեք հնարավորությունները, որոնք մյուսները չեն նկատել, ոչ ստանդարտ, բայց հաջող որոշումներ կընդունեք:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, շատ բան վայրկենապես կմտապահեք: Այսօր ստացած գիտելիքները ավելի ուշ ձեզ դեռ պետք կգան: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Կհաջողվի խուսափել տարաձայնություններից, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր բոլոր կարևոր գործերով արժե ինքնուրույն զբաղվել: Եթե ինչ-որ բան հանձնարարեք մյուսներին կամ դիմեք օգնության խնդրանքով, հետևեք, որպեսզի ամեն ինչ ինչպես հարկն է արվի: Ցավոք, նույնիսկ այն մարդիկ, որոնք ձեզ երբեք հուսախաբ չեն արել, այսօր կարող են անուշադիր լինել:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից, քանի որ վտանգ կա՝ դրանից ինքնազգացողությունը վատանա: Լավ է օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստի համար փոքրիկ դադար վերցնելու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու համար ժամանակ մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բազում նոր գործեր կհայտնվեն, և դուք ուրախ կլինեք դրա համար: Կկարողանաք լուծել բարդ խնդիրները, կիրառում գտնել ձեր տաղանդներին, նաև այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Օրը հրաշալի է շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը:

Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չեն բացառվում ընտանիքում հաճելի իրադարձությունները, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Որոշ Ձկներ հաճույքով կվերամշակեն ծրագրերը, որպեսզի մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ ունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2109 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2