ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2893 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա հրաշալի գլուխ հանել շատ գործերից: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, իսկ համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները հանձնվել են: Շրջապատողներին ձեր ոգևորվածությունը դուր կգա, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա լուծել վերջին շրջանում ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից ու սիրահարներին բազում հաճելի պահեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերությամբ զինվեք, քանի որ այսօր այն ձեզ շատ է պետք գալու: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Հաճախ նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, կհանեն ձեզ հավասարակշռությունից ու կստիպեն հուզվել: Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Այստեղ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Հարմար օր է հին գործերն ավարտելու կամ նախկին գաղափարներին վերադառնալու, դրանք կյանքի կոչելու փորձեր անելու համար: Հիմա դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզիբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտածում: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Մարդիկ, որոնք ձեզ ինչ-որ բանով նեղացրել էին, կուզենան քավել իրենց մեղքը:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց նույնքան արդյունավետ չի անցնի: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ապագայի մասին երազելու համար: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևորի մասին մտածելու համար: Ձեր մտքում այնպիսի բաներ կծնվեն, որոնց մասին մյուսները չէին էլ կռահել: Դիտողունակությունը նույնպես լավ ծառայություն կմատուցի: Դու բոլորից վաղ կնկատեք մանրուքները, որոնք ավելի ուշ կարող են վճռական դեր խաղալ: Կարող եք արագ օգտակար բան սովորել, մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալ:

Լավ է խուսափեք ռիսկից այնտեղ, որտեղ խոսքը ֆինանսների մասին է: Դուք հակված կլինեք ավելին վճարել այնպիսի իրերի համար, որոնց կարիքն առանձնապես չունեք, գնումներ անել՝ տրվելով պահի ցանկություններին, իսկ հետո զղջալ դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած օր է: Դուք չեք ուզենա անգործ նստել, հաճախ ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ մեկ այլ պայմաններում կնախընտրեիք հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, իրենց ավելի վստահ կզգան, քան նախկինում: Հնարավորություն կունենաք զինաթափ անել թշնամիներին, համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների հանդեպ:

Դուք հաճույքով կաջակցեք լավ գաղափարները, նույնիսկ եթե գիտեք, որ դրանք արագ իրագործել հազիվ թե ստացվի: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք միշտ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահաճելի օրը չէ: Հազիվ թե կարողանաք խուսափել թյուրիմացություններից, փոքրիկ, ցավալի սխալներից, հաշվարկների մեջ սխալներից, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը: Դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը. չեն բացառվում վեճերն անհասկացողության պատճառով:

Հանգստություն պահպանեք, քանի որ առանց դրա հազիվ թե հաջողվի իրավիճակն արագ առնել հսկողության տակ: Շատ օգտակար կլինի այնպիսի գործերի վրա կենտրոնանալը, որոնք կարող են անհապաղ նշմարելի, կոնկրետ արդյունք տալ: Նույնիսկ համեստ հաջողությունները ձեզ կոգևորեն, կօգնեն նորից վերագտնել սեփական անձի հանդեպ հավատը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին շատ բան դժվարությամբ կտրվի: Արժե մի փոքր սպասել, իսկ հետո վերադառնալ բարդ գործերին. չի բացառվում, որ երկրորդ փորձն առաջինից հաջող լինի: Հավանական են դրական փոփոխություններ վերջին շրջանում լարված հարաբերություններում. հաճախ դա ձեր արժանիքը կլինի:

Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ արժե ամուր լինել, իսկ երբ է պետք զիջումների գնալ: Դուք կլսեք նրան, այդ իսկ պատճառով կխուսափեք շատ խնդիրներից, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում չեք հայտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան հնարավոր կդառնա: Բայց դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու ստանձնել այն, ինչում հազիվ թե միայնակ հաջողության հասնեք: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ. ցանկացողներ կգտնվեն: Հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին, պարտականություններն այնպես կբաշխեք, որպեսզի բոլորը գոհ մնան:

Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով: Չեն բացառվում հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերում արժե հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ. յուրաքանչյուրն իր սեփական հոգսերը կունենա: Բայց դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե ժամանակը զուր հույսերի վրա չծախսեք ու սկսեք ինքնուրույն գործել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դրանք ո՛չ ձանձրալի կթվան, ո՛չ էլ հոգնեցնող: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչը մյուսների մոտ չի ստացվել, կգտնեք նպատակին տանող ուղին այնտեղ, որտեղ շատերը կխճճվեին ու կհանձնվեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին արժե խուսափել քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներից. մեծ է անհարմար իրավիճակների, լարված պահերի և նույնիսկ կոնֆլիկտների հավանականությունը: Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, իսկ ինչ-որ մեկը կարող է ճարպկորեն օգտվել դրանից: Աշխատեք չափազանց վստահող չլինել, հատկապես եթե խոսք գնա կարևոր բաների մասին:

Օրվա երկրորդ կեսը շատ լավը կլինի, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են բարդ ու կարևոր բանով զբաղվել: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան շատերն էին մտածում: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կգտնեք դրանից օգտվելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք վճռական տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք ջանքեր գործադրել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Ցավոք, պայմանները ամեն անգամ լավագույն ձևով չեն դասավորվի, և երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարել դեռ չի ստացվի: Չնայած բոլոր դժվարություններին, հաջողության հասնել հնարավոր է, միայն թե դրա համար պետք է գործողությունների հստակ ծրագիր ունենաք ու ամեն մանրուք հաշվի առնեք:

Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Շրջապատողները կարող են օգնել մանրուքներում, բայց լուրջ խնդիրներից ինքնուրույն պիտի գլուխ հանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ պատահի, դուք կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք դրան: Հաճախ ձեզ փայլուն գաղափարներ կայցելեն, որոնք շրջապատողներն արագ կյուրացնեն ու կփորձեն հնարավորինս արագ կյանքի կոչել: Հնարավորություն կունենաք դրսևորել առաջատարի հատկանիշները, համախոհների խումբ հավաքել ու նրանց մղել հերոսությունների:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Շատ Ձկների գործնական ինտուիցիան այսօր կհուշի՝ ինչպես կարելի է մեծացնել եկամուտները, ամրապնդել դիրքերը: Գնումները, այդ թվում՝ չծրագրված գնումները, հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2893 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/22