ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2332 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Այն հատկապես լավն է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Այստեղ մեծ դեր կխաղա ձեր հմայքը: Հենց դրա շնորհիվ կհաջողվի արագ տարահամոզել նրանց, ովքեր փորձում են ձեզ հետ վիճել, ու ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, մրցակիցներին համախոհներ դարձնել:

Դժվարություններ կարող են ծագել կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Դուք հաճախ կշեղվեք, երբեմն պարզապես կիսատ կթողնեք սկսածը՝ իրագործելու համար այն գաղափարները, որոնք ավելի գրավիչ են թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց համբերատարությունն ու համառությունը հաջողության հասնելու շանս կտան: Հենց այդ հատկանիշների շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Նշանի շատ ներկայացուցիչներ արագ կսովորեն այն, ինչը գոնե տեսականորեն կարող է օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում տհաճ զրույցները, մտերիմների հետ շփումներում լարված պահերը: Աշխատեք հարթել սուր անկյունները: Հաճախ զիջումների գնալն ավելի շահեկան կլինի, քան վեճ թույլ տալը, որը երկար ժամանակով կփչացներ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Դուք շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում ո՛չ ձեր ուժերի սահմաններում էր, ոչ էլ շրջապատողների: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ գործարար հատկանիշներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում: Հարմար օր է ապագա գործարքները քննարկելու համար:

Այն բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետո լեզու գտնելը վերջին շրջանում շատ դժվար էր: Անկեղծ զրույցը թույլ կտա պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինքներդ ձեզ վերահսկելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Դուք հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, կնյարդայնանաք, եթե ինչ-որ մեկն իրեն ձեր նախատեսածի նման չպահի: Հավանական են տարաձայնություններ և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ, բայց ավելի շատ կվշտացնի մտերիմների անհասկացողությունը: Անհարկի կհիշվեն հին խնդիրներն ու վիրավորանքները:

Աշխատեք զգույշ և ուշադիր լինել, նույնիսկ եթե հասարակ գործերով եք զբաղվում: Ցավալի սխալների հավանականությունը այսօր սովորականից մեծ կլինի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն դրանք ու կօգնեն ամեն ինչ ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Դուք հաճախ արտահայտությունների մեջ կտրուկ կլինեք, ընդ որում՝ կասեք ոչ այն, ինչ մտածում եք: Ձեր բառերը ինչ-որ մեկին կվիրավորեն, այնպես որ՝ մտածեք՝ արդյոք ավելի լավ չի խուսափել նկատողություններ անելուց: Կարևոր, բայց տհաճ զրույցները նույնպես լավ է հետաձգել, եթե պայմանները դա թույլ տան:

Օրը բարենպաստ է ինքնուրույն աշխատանքի համար: Դուք շատ բան կհասցնեք, երբ ձեզ ոչ ոք չխանգարի, արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Հենց այդ հատվածում դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում, լուծել կարևոր հարցերն ու դրական փոփոխությունների հասնել այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր ակնկալում տեսնել: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Շրջապատողների հետ հարաբերություններն ավելի լարված կլինեն, կմեծանա տարաձայնությունների ու փոխադարձ դժգոհությունների հավանականությունը: Խուսափեք լուրջ կոնֆլիկտից: Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող ու արդյունավետ կանցնի, եթե չծուլանաք: Ստանձնեք բարդ գործերը, նույնիսկ եթե դրանք ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Ամենայն հավանականությամբ, դրանցից ավելի արագ գլուխ կհանեք և ինչ-որ բան նույնիսկ ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք: Պետք կգա ավելի վաղ ստացված փորձը: Այսօր ծագած շատ դժվարություններ նման կլինեն նրանց, որոնք նախկինում հաջողությամբ հաղթահարել եք:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. այսօր կկարողանաք հաջող գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնք ձեզ վաղուց էին դուր գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Կարող եք քննակել բոլոր հարցերն՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան կամ բանը կոնֆլիկտով կավարտվի: Դուք երբեմն կտրուկ կլինեք արտահայտությունների մեջ, բայց շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր նկատողության բուն էությանը, այլ ոչ թե ձևին: Իսկ ձեր ճշմարտացիության մեջ ոչ ոք չի կասկածի:

Չի բացառվում՝ ստիպված լինեք ստանձնել այն, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք՝ հույս ունենալով մեկ ուրիշին հանձնարարել: Նման գործերն ավարտելուց հետո թեթև շունչ կքաշեք ու ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենալավ օրը չէ նոր նախաձեռնությունների համար: Մեծ է հավանականությունը, որ դժվարություններ արդեն առաջին փուլում կառաջանան, և դրանք հաղթահարելն այնքան էլ հեշտ չի լինի: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր ավելի շատ պետք կգա շրջապատողների աջակցությունը: Բայց այն ստանալ միշտ չի ստացվի, իսկ դա կվշտացնի:

Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ կկարողանաք քննարկել կարևոր հարցերը: Ճիշտ է, ոչ միանգամից, բայց լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Ավելի ուշ դուք դրանք կյանքի կկոչեք ու գոհ կմնաք արդյունքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի մեծ համբերատարություն կպահանջի, քան սովորաբար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, երբեմն ստիպված եք լինելու նորից ու նորից ջանքեր գործադրել համեստ արդյունք ստանալու համար: Մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, այնպես որ՝ լավ է ինքնուրույն գործեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք ու արագ կկռահեք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է հասնել վաղուց դրված նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր, վառ, հագեցած ու արդյունավետ օր է: Այն հարմար է կարևոր հարցերը լուծելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց հետ շատ կուզենայիք գործնական հարաբերություններ հաստատել կամ ընկերանալ: Աշխատեք հետևել ծրագրերին, եթե իրավիճակը դա թույլ է տալիս: Իսկ եթե ոչ, ապա շտապելով որոշումներ մի ընդունեք, ինքներդ ձեզ մտածելու համար ժամանակ տվեք: 

Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Մարդիկ, որոնք իրավիճակին կողքից են նայում, կկարողանան տեսնել այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել: Երեկոն առաջարկներ կբերի, որոնք չեք ուզենա մերժել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ ու բավական նյարդային կլինի, բայց լուրջ տհաճություններ չի բերի: Չեն բացառվում անհաջող որոշումներն ու սխալները, բայց դուք ժամանակին կնկատեք դրանք ու կուղղեք: Կարող են օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Երբեմն նրանք անշահախնդիր չեն գործի, այնպես որ՝ մտածեք, թե ինչպես եք շնորհակալություն հայտնելու:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ խոսքը դատարկ բաների կամ հին իրադարձությունների մասին կլինի, որոնք պարզապես անժամանակ են հիշվել: Հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները և լիցքաթափել մթնոլորտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2332 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2