ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 11, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4114 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերը մի հետաձգեք, նույնիսկ եթե շատ ուզենաք: Ամեն ինչ ավարտելու համար համբերատարության կարիք է լինելու: Աշխատեք մանրուքների վրա չշեղվել, կենտրոնանալ գլխավորի վրա: Մտերիմները ձեզ ուժ ու ոգևեշնչվածություն կհաղորդեն, կօգնեն իրական գործողություններով ու ժամանակին տրված խորհուրդներով: Իսկ ընթացքում ինքներդ կհայտնաբերեք, որ հաճույք եք ստանում նրանից, ինչով զբաղվում եք:

Օրվա երկրորդ կեսին արժե զվարճանալ: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Հնարավոր է ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն, այնպես որ արժե համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք բարդ գործ ստանձնել: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք կօգնեն իրագործել ձեր ծրագրերը: Արագ եք գործելու, և դա դուր կգա շրջապատողներին: Սակայն ձեր արարքների դրդապատճառները մտերիմներին հասկանալի չեն լինի և հարցեր կառաջացնեն: Հանգիստ բացատրեք ձեր տեսակետը, դա կլավացնի ձեր միջև փոխհասկացողությունը:

Լավ օր է կարգուկանոն հաստատելու, ավելորդ, հին ու անպիտան բաներից ազատվելու համար: Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն իրերին, այլև մտքերին, հարաբերություններին ու համոզմունքներին: Շատ Ցուլերի մոտ ապագայում դրական փոփոխություններն են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը կսկսվի լավ նորություններով, որոնց վաղուց էիք սպասում: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունն ու ողջ օրը էներգիայով կլիցքավորի: Արժե զբաղվել մաքրությամբ և այլ կենցաղային գործերով, դուք ամեն ինչից շատ արագ գլուխ կհանեք: Շատ Երկվորյակներ հետաքրքիր գաղափարներ կունենան, որոնք արժե հիշել: Հնարավոր է շուտով կարողանաք կյանքի կոչել դրանք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի լուրջ զրույցների համար: Կհաջողվի քննարկել ցանկացած հարց՝ սկսած բիզնեսից, վերջացրած անձնական հարաբերություններով: Դուք հաջողությամբ կընտրեք բառերը և նույնիսկ տհաճ բաների մասին այնպես կխոսեք, որ ոչ ոք չի վիրավորվի և իրեն մեղավոր չի զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտյան կհայտնաբերեք, որ ծրագրած գործերին ևս մի քանիսն են ավելացել: Ամեն ինչից գլուխ կհանեք, բայց պիտի արագ գործեք: Դուք կկարողանաք հաջողության հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Իսկ ահա շրջապատողներից օգնություն սպասել չարժե: Նրանք չեն հրաժարվի ձեր գործերին մասնակցությունից, բայց իրենցից պահանջվածը միանգամից չեն անի:

Դուք աստիճանաբար գլուխ կհանեք անհրաժեշտ ամեն ինչից ու ձեզ ավելի հանգիստ կզգաք: Հարազատների հետ լավ է քննարկեք ապագայի ծրագրերը: Կհասկանաք, թե ինչին է պետք անցնել առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կկարողանաք գլուխ հանել նույնիսկ անհույս թվացող գործերից: Դուք խնդրին անսպասելի տեսանկյունից կնայեք ու լուծման ոչ ստանդարտ ուղիներ կգտնեք: Առաջին հաջողությունները կոգեշնչեն, միանգամից կուզենաք առաջ շարժվել: Հավանական են պատահական ծանոթություններ մարդկանց հետ, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ: Առյուծներից շատերը կկարողանան բարենպաստ տպավորություն թողնել առանց ջանքեր գործադրելու:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի անկեղծ զրույցների և բարդ հարցերը քննարկելու համար: Կհաջողվի խուսափել նյարդայնությունից, փոխադարձ դժգոհություններից, դատարկ բաների պատճառով վեճերից: Դուք արագ կհասկանաք միմյանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հանգիստ ու հավասարաչափ կանցնի: Այն հարմար կլինի տնային գործերով զբաղվելու, սկսածն ավարտելու, ընթացիկ մանր-մունր հարցերը լուծելու համար: Չարժե ինչ-որ բանի համար անհանգստանալ, ամեն ինչ ուզածի նման կդասավորվի: Մասշտաբային ու բարդ բան արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե վստահ եք՝ կողքին կան մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն:

Շատ Կույսերի չի խանգարի օրվա երկրորդ կեսին գնումների գնալը: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, այդ թվում՝ խոշոր ու թանկարժեք: Ձեզ մոտ կստացվի հասանելի գումարով իդեալական տարբերակ ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հակված կլինեք դատարկ բաների պատճառով անհանգստանալ և ամեն մանրուք սրտին մոտ ընդունել: Ուստի լուրջ որոշումներ այդ հատվածում լավ է չընդունեք: Աշխատեք հաճելի զբաղմունքներով շեղվել կամ շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ընկերները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը և ուրախացնել: Բայց առաջին հերթին կարևոր կլինեն ձեր ջանքերը:

Օրվա երկրորդ կեսին դուք հաջող զուգադիպություններ կնկատեք: Կկարողանաք որոշ սխալներ ուղղել: Որոշ Կշեռքների սիրելին հաճելի անակնկալ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար չի լինի համարձակ ու մասշտաբային նախագծեր սկսելու համար: Իսկ ահա լավ ծանոթ գործերում խնդիրներ չեն առաջանա: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք կուտակված տնային հոգսերից, կարգուկանոն կհաստատեք ու կազատվեք անպիտանից: Միաժամանակ կկարողանաք դրական տրամադրվել: Կարևոր հաղթանակների ժամանակն առջևում է, պիտի միայն մի փոքր սպասեք:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի շփումներ են սպասվելու: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք: Մտերիմները կփորձեն ձեզ համար հաճելի մի բան անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Դուք ուշադիր ու կենտրոնացած կլինեք, ոչ մի կարևոր մանրուք բաց չեք թողնի: Սխալներ չեք գործի, արագ կմտապահեք ինֆորմացիայի մեծ ծավալը, անսովոր հմտություններ ձեռք կբերեք: Այդ ամենը անպայման պետք կգա ձեզ մոտ ժամանակներս:

Որոշ Աղեղնավորներ կկարողանան անել բարդ գործերը, որոնց համար ժամանակ չէր մնում: Ցանկալի նպատակին հնարավոր է չհասնեք, բայց կմոտենաք նրան: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տնային գործերը ավելի մեծ ուշադրություն կպահանջեն, քան սկզբում էր թվում: Բայց դուք ամեն ինչ կհասցնեք ու ամեն ինչից հաջողությամբ գլուխ կհանեք: Որոշ Այծեղջյուրներ պիտի ժամանակ հատկացնեն մտերիմներին, օգնեն նրանց մի շարք հարցեր լուծել: Դուք կկարողանաք աջակցել ձեզ համար թանկ մարդկանց, և դա օգուտ կտա հարաբերություններին: Հին թյուրիմացությունները կմոռացվեն, շփումները ավելի շատ ուրախություն կբերեն:

Ձեզ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկ կանեն: Ինչպես հարկն է մտածեք ու բոլոր պայմանները հստակեցրեք: Լսեք փորձառու ծանոթների խորհուրդները, որոնք օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր շատ կունենաք, բայց դրա պատճառով չեք հուզվի և չեք բարկանա: Ձեր ոգևորությունը կօգնի ծրագրած ամեն ինչից գլուխ հանել, նաև օգնել մտերիմներին: Նախաձեռնող եղեք, նոր բան առաջարկեք, դա տեղին կլինի: Շրջապատողները կաջակցեն ձեր գաղափարները:

Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել ավագ հարազատների հետ: Դրա համար հնարավորություններ կլինեն: Շփումները դրական հույզեր կպարգևեն ու պիտանի մտքեր կտան: Երեկոյան սիրելիի հետ կարող եք խոսել երկուսիդ համար կարևոր բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ մոտ միաժամանակ լավ կստացվի և՛ կարևոր գործերն ինքնուրույն անելը, և՛ դրանք մեկ ուրիշին հանձնարարելը: Օգնականները ջանասեր կլինեն, ձեզանից պահանջվելու է միայն ցուցումներ տալ ու վերահսկել: Ձեր կազմակերպչական ունակությունները ամբողջությամբ կբացահայտվեն: Կհաջողվի մի շարք լուրջ հարցեր լուծել:

Օրվա առաջին կեսը իրադարձություններով լի կլինի, երկրորդը քիչ հագեցած կլինի, բայց ավելի հաճելի կանցնի: Արժե ժամանակ գտնեք հին ընկերների հետ շփվելու համար: Ռոմանտիկ ժամադրությունն էլ լավ կանցնի ու բազում վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4114 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0