ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2469 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Հիմա ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է պակասում շրջապատողներին երջանկության համար, իսկ հնարամտությունը կօգնի այնպես անել, որ նրանց ցանկություններն իրականանան: Երբեմն խորամանկելու կարիք կլինի, սակայն բացառապես բարձր նպատակի հասնելու համար:

Գործեր այսօր սովորականից շատ կլինեն, բայց դուք հոգնածություն չեք զգա: Էներգիա շատ կունենաք, և միշտ արժանի կիրառում կգտնեք նրան: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային հարցերը, վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին նյարդայնացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վճռականություն է պետք: Այսօր դուք կկարողանաք շատ բաների հասնել, բայց հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն ստացվի: Պատրաստ եղեք գործել, պայքարել մրցակիցների դեմ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վեճերի ժամանակ ստիպված են լինելու պաշտպանել իրենց հետաքրքրությունները:

Օրը բազում հոգնեցնող գործեր կբերի: Հազիվ թե կարողանաք դրանք ինչ-որ մեկի հետ կիսել, բայց հարցերի մի մասը կարելի է ավելի ուշ լուծել: Այնպես որ՝ կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ամենաշտապ բաների վրա կենտրոնանալը: Օրվա երկրորդ կեսին կլուծեք վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող կենցաղային հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու բավական անհանգիստ կլինի: Շատ խնդիրներ ավելի բարդ կլինեն, քան մտածում էիք, դրանց լուծման համար էլ ավելի շատ ժամանակ ու ջանքեր կպահանջվեն: Որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել, որպեսզի կենտրոնանաք ավելի շտապ խնդիրների վրա: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք կփորձեք պահպանել լավ տրամադրությունը, դատարկ բաների պատճառով չբարկանալ ու ոչ ոքի հետ չվիճել:

Օրվա երկրորդ կեսին լավ գաղափարներ կունենաք: Կարող եք դրանք քննարկել համախոհների հետ. ձեզ կհուշեն՝ ինչպես գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում նույնիսկ մեծ ջանքերի գնով դա անել չէր ստացվում: Հիմա ձեզ հասկանալի կլինեն շրջապատողների ապրումները, հաճախ հենց դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք չեն կարողանում գլուխ հանել սեփական զգացմունքներից և աջակցության կարիք ունեն:

Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքի համար: Դուք հեշտությամբ ու հաճույքով նոր բան կմտածեք, հաճախ կտեսնեք հնարավորություններ, որոնք աննկատ էին մնացել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վաղ արթնացեք ու արագ ստանձնեք գործերը, քանի որ հենց առավոտյան դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի: Դուք հնարավորություն կունենաք մի քանի ժամվա ընթացքում բազում օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար, լուծել վաղուց հանգիստ չտվող հարցերը:

Ավելի ուշ կգա կարգուկանոն հաստատելու, սխալներն ուղղելու և անպիտան բաներից ազատվելու ժամանակը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այդ զբաղմունքը ոգեշնչող կլինի: Ապագայի նոր ծրագրեր կունենաք: Շուտով դուք դրանց իրագործմանը կանցնեք ընկերների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ, բայց արդյունավետ օր է: Ձեր խնդիրն այն է, որպեսզի հնարավորինս արագ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, կենտրոնանաք գլխավորի վրա ու դատարկ բաների վրա չշեղվեք: Շրջապատողները ձեր գործողություններին ամեն անգամ հավանություն չեն տա, բայց ժամանակը ցույց կտա, որ դուք ամեն հարցում ճիշտ էիք:

Օրը հարմար է ուսման համար, դուք հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, արագ կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Կուրախացնի սիրելի գործին ու նախասիրությանը վերադառնալու հնարավորությունը, որի համար նախկինում ժամանակ չէր մնում: Տրամադրությունն արագ կբարձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը մասնագիտական ոլորտում դրական փոփոխություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում, պատասխաններ կստանաք բոլորի համար կարևոր հարցերին: Դուք շատ օգտակար բաներ կանեք շրջապատողների համար, իսկ դա աննկատ չի մնա: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև, արդյունավետ համագործակցության, հետո նաև ընկերության սկիզբ կդնեն:

Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, իսկ դա կօգնի աշխատանքի մեջ և անձնական գործերում: Հազիվ թե ինչ-որ մեկը մերժի օգնության ձեր խնդրանքը, եթե դուք խնդրեք այն: Հեշտությամբ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք մտերիմների ու նոր ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կլսեք ինտուիցիայի հուշումները: Հենց այն կհուշի՝ երբ է պետք պնդել ձերը, իսկ երբ է ավելի շահեկան զիջումների գնալը: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ կարելի է և առանց դրա, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեր հետաքրքրությունների մասին է, այլև շրջապատողների բարեկեցության:

Օրը հարմար է հեռվից եկած ընկերների հետ հանդիպելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան փոխել պայմանները, նոր վայրերում լինել: Օրը հարմար է ապագա ճամփորդությունները ծրագրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ չի լինի, բայց անհրաժեշտ կլինի իրատես լինելը: Այսօր դուք հակված կլինեք ճախրել ամպերում և ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա մեծ տհաճություններով կարող է ավարտվել: Երբեմն օգտակար կլինեն հին ընկերների ու մյուս մտերիմների խորհուրդները: Իսկ նոր ծանոթները հաճախ կասեն առաջինն, ինչ կծնվի մտքում. նման խորհուրդներից օգուտ չի լինի:

Օրը հարմար է ուսման համար: Կարող եք ուսումնասիրել այն գիտությունները, որոնք նախկինում չէին տրվում ձեզ կամ չափազանց բարդ էին թվում: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ ու հաջող օրը չէ, բայց դուք կգտնեք բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա վերջին շաբաթների ընթացքում ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ բարդ հարցերին պատասխաններ կգտնեք ու լուծումներ, որոնք բոլորին դուր կգան:

Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: Պատրաստ եղեք ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին, ակտիվ մասնակցություն ցուցաբերել կուտակված խնդիրների լուծմանը: Հենց ձեր ակտիվ միջամտության շնորհիվ շատ բան լավագույնս կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրը չի կարելի ամբողջությամբ թեթև ու հաջող անվանել, բայց այն վատը չի լինի: Աշխատեք չբավարարվել այն տեղեկատվությամբ, որը դրված կլինի մակերեսին. օգտակար կլինի ավելի շատ բան իմանալը: Կասկածեք ակնհայտին, մի հավատացեք նրանց, ովքեր փորձում են պարտադրել իրենց տեսակետը, աշխատեք հասնել ճշմարտությանը:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, իսկ ընդհանուր լեզու գտնելը բարդ չի լինի: Չի բացառվում՝ հենց ձեր շնորհիվ լուծվեն հին կոնֆլիկտները, անցյալում մնան տարաձայնությունները, որոնք բարդացնում էին բոլորի կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է ծանոթությունների ու շփումների, համախոհներ փնտրելու համար: Լավ կանցնեն նույնիսկ այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում և միայն դժգոհություններով էիք փոխանակվում: Կարող է պարզվել, որ թերագնահատել եք այն մարդուն, որը կարող է լավ ընկեր ու հուսալի օգնական լինել:

Օրը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար, իսկ պայմանների փոփոխությունը օգուտ կտա և կոգեշնչի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Մյուս Ձկներն էլ կվերադառնան հին նախասիրությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2469 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3