Աստղագուշակ․ օգոստոսի 10, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2276 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եկել է ծրագրերի իրագործմանն անցնելու ժամանակը: Ամեն ինչ կստացվի, եթե համառ ու հաստատակամ լինեք: Ճիշտ է, սկզբում ինչ-որ բան կարող է ձեր ուզածի նման չընթանալ: Բայց ոչ մի անսպասելի իրավիճակ ձեզ չի զրկի ինքնավստահությունից: Որոշ Խոյեր կհասնեն կարևոր նպատակին, իսկ ոմանք այդ ճանապարհին նկատելիորեն առաջ կշարժվեն: Մտերիմները բոլոր նախաձեռնություններում կօգնեն: Բարեկամական կապերը կամրանան, ընտանեկան տարաձայնությունները կմնան անցյալում: Հավանական են պատահական ծանոթություններ, որոնք կարող են տևական ու լուրջ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին հավանական են կարևոր զրույցներ: Դրանք այնքան էլ հաճելի չեն լինի, փոխարենը կօգնեն որոշ կարևոր հարցեր պարզաբանել: Դրանք հատկապես օգտակար կլինեն, եթե հույզերին չտրվեք, այլ փորձեք իսկապես հասկանալ զրուցակցին ու փոխհամաձայնության հասնել: Ավելի ուշ հաջող գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Ինտուիցիան կհուշի, թե որ պահին է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հավասարակշռված կանցնի: Արժե մտերիմների հետ քննարկել ապագայի ծրագրերը: Բարենպաստ պահ է ֆինանսական հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտը հասարակ չի լինի: Դուք ամենաաննշան առիթներով ու առանց նկատելի պատճառների կանհանգստանաք: Աշխատեք հավաքել ձեզ ու դրական տրամադրվել: Դրանից հետո իրավիճակը կկայունանա, և դուք կկարողանաք անել ծրագրած բոլոր գործերը: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական տեսանկյունից բարենպաստ կլինի: Որոշ Երկվորյակների անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվելու: Նրանք, ովքեր գնումների կգնան, կկարողանան խուսափել ավելորդ ծախսերից ու շահավետ գնով ամենաորակյալ իրերը ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անկախ ամեն ինչից պահպանեք ինքնատիրապետումը: Պայմաններն ու շրջապատողները ձեր մեջ քանիցս բացասական հույզեր են առաջացնելու: Բայց շատ կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու վատ տրամադրությունը ուրիշների վրա չտարածելը: Եթե կարողանաք վերահսկել ձեզ, ապա արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Հին ծանոթներն ու մտերիմ հարազատները կօգնեն ձեզ կա՛մ գործով, կա՛մ պիտանի խորհրդով: Շատ Խեցգետիններ անսպասելի շահույթ կստանան կամ նրանց կվերադարձնեն հին պարտքը: Լավ օր է ձեր կամ սիրելի մարդկանց համար ինչ-որ օգտակար բան գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հենց առավոտվանից անցեք ծրագրած գործերին. մեծ են ցանկացած նախաձեռնությունում հաջողության հասնելու շանսերը: Լավ կստացվի նոր գիտելիքներ յուրացնելն ու քննություններին պատրաստվելը: Դուք հեշտությամբ կմտապահեք կարևոր ինֆորմացիան: Այսօր ձեռք բերած որոշ հմտություններ մոտ ապագայում պետք կգան: Հավանական են փոքրիկ անհաջողություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Երեկոյան որոշ Առյուծների հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնց արժե համաձայնել: Չեն բացառվում սիրելիից ոչ մեծ ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պայմանները կստիպեն ձեզ վերանայել ծրագրերը: Բայց չարժե շատ անհանգստանալ մի բանի պատճառով, ինչը փոխելը ձեզանից կախված չէ: Կենտրոնացեք նրա վրա, ինչի վրա կարող եք ազդել: Դա կօգնի շեղվել մռայլ մտքերից ու սկսել գործել: Օգնության հարցով դիմեք փորձված համախոհներին ու հին ընկերներին: Նրանք կաջակցեն ու կոգեշնչեն ձեզ: Երեկոն արժե հանգիստ անցկացնեք: Լավ է ուշադրություն հատկացնեք նախասիրությանը, հաճելի զբոսանքին կամ սիրելիի հետ շփումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առաջին հերթին ինքներդ ձեզ ապավինեք: Ամեն անգամ չի ստացվի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել: Նույնիսկ մտերիմները իրենց սովորականի նման չեն պահի: Ինչ-որ մեկը կարող է տհաճ կերպով զարմացնել ձեզ: Չարժե հետևել ուրիշների խորհուրդներին, քանի որ դրանք անօգուտ կլինեն: Շատ Կշեռքներ աշխատանքի հետ կապված հաջող գաղափարներ կունենան: Դրանք մի փոքր ուշ կհաջողվի կյանքի կոչել, իսկ ահա դրանց հետ կապված ծրագրեր կազմելը ավելորդ չի լինի: Երեկոյան ձեզ համար հաճելի և թուլացնող զբաղմունք մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք հետ կանգնել վեճերից ու լուրջ հարցերը քննարկելուց: Դուք նյարդային կլինեք ու պատահական կերպով կվիրավորեք մտերիմներին: Կենտրոնացեք առօրյա կենցաղային գործերի վրա, սահմանափակեք շփումներն ու ցրվեք տագնապեցնող մտքերից: Աստիճանաբար իրավիճակը կկարգավորվի, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսին ոգեշնչվածությունը կայցելի: Դա հարմար ժամանակ է լինելու ցանկացած ստեղծագործ զբաղմունքի և ոչ ստանդարտ առաջադրանքները լուծելու համար: Դուք կկարողանաք ճիշտ լուծում գտնել նույնիսկ այն իրավիճակներում, որոնք անելանելի էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օգտակար կլինի ծրագրերը վերանայելը: Դրանք արժե քննարկել մտերիմների հետ: Ոչ ամեն ինչ կկարողանաք անհապաղ կյանքի կոչել, բայց շուտով պայմանները ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Կհաջողվի ամրապնդել ընկերական ու գործնական կապերը: Հավանական են նոր ծանոթություններ, որոնք արդյունավետ համագործակցության սկիզբ կդառնան: Հավանական են չծրագրված դրամական մուտքեր, որոնք կարող եք հաճույքով ծախսել: Նույնիսկ սպոնտան գնումները հաջող կլինեն ու կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերում հաջողակ կլինեք: Պայմանները հաջող կդասավորվեն, նույնիսկ աննշան ջանքերը նկատելի արդյունքներ կտան: Որոշ Այծեղջյուրներ բարենպաստ հնարավորություններ կտեսնեն ու կկարողանան օգտվել դրանցից: Ժամանակը զուր մի վատնեք ու ծրագրածը երկար մի հետաձգեք: Հնարավորինս արագ անցեք ձեր գաղափարները կյանքի կոչելուն: Օրվա երկրորդ կեսին ձեզ չեն խանգարի նոր տպավորությունները: Անծանոթ վայրում զբոսանքը կամ մշակութային միջոցառման մասնակցությունը կոգեշնչեն ձեզ ու հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ֆինանսների հետ զգույշ եղեք: Չարժե առանց խիստ անհրաժեշտության ծախսել գումարը: Խուսափեք սպոնտան գնումներից ու մի տրվեք կասկածելի միջոցառման մեջ ներդրումներ անելու առաջարկի գայթակղությանը: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Ձեր առաջ հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, որոնք բաց չեք թողնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես դնեք առաջնահերթությունները: Ջրհոսների մեծ մասը կկարողանան հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Անհրաժեշտության դեպքում դուք օգնություն ու աջակցություն կստանաք առանց ձեր կողմից խնդրանքների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ գործեր եք ունենալու: Ուստի դժվար կլինի որոշելը, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգնեն պարզություն մտցնել: Լավ է օգնության կանչեք ինտուիցիային: Իսկ ահա խելամտությանն ապավինելն ամեն անգամ օգտակար չի լինի: Շատ առաջադրանքներ ձեզանից լուծման անսովոր եղանակներ են պահանջելու, այնպես որ պետք կգա ստեղծագործ մոտեցումն ու իրավիճակին հարմարվելու ունակությունը: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Երեկոյան արժե ամենամտերիմների համար փոքրիկ տոն կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|