ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2560 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, վառ և ոգեշնչող օր է: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել. դուք միանգամից գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշներին բարդ է թվում, լուրջ սխալներ էլ չեք անի: Հեշտությամբ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Եթե օգնականների ու համախոհների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց:

Կանհանգստացնի ձեր սեփական տրամադրությունը: Այն ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Աշխատեք ուշադրություն դարձնել հաճելի իրադարձություններին, ուրախության առիթներ փնտրել, իսկ փոքրիկ տհաճություններին փիլիսոփայորեն մոտենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն հաջող կանցնի: Հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք, ամենայն հավանականությամբ ժամանակին բոլոր գործերից գլուխ հանելու համար պիտի շատ աշխատեք: Ուղևորությունների ժամանակ հնարավոր են անսպասելի ձգձգումներ, փոքրիկ տհաճություններ ու ցավալի թյուրիմացություններ: Բայց շատ վշտանալու կարիք չկա: Դուք կմտածեք՝ ինչպես ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից ու նույնիսկ օգուտ քաղել նրանից:

Ընկերներն այսօր կուրախացնեն ձեզ լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Լավ է ապագայի ծրագրեր կառուցեք այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները. դա կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք անհամբեր ու համառ կլինեք, կաշխատեք հնարավորինս արագ կյանքի կոչել այն, ինչ մտածել եք: Դրա պատճառով երբեմն տհաճ իրավիճակներ կառաջանան: Շրջապատողները երբեմն չեն հասցնի ձեր հետևից կամ չեն կարողանա հասկանալ, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել: Հաճախ դրանում ձեզ կօգնի հումորի զգացումը:

Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, հատկապես այն հարցերի, որոնք ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին են վերաբերում: Բոլորին դուր եկող որոշումը մակերեսին դրված չի լինի, և քանի դեռ դուք այն փնտրում եք, փոխադարձ դժգոհությունների առիթներ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Դուք կզգաք, որ կարող եք շատ ու շատ առաջադրանքներից գլուխ հանել, և այստեղ ինտուիցիան չի սխալվի: Շատ Խեցգետինների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ փոքրիկ սխալներ չեն անի:

Դուք շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ: Օրը հրաշալի կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ, և կարևոր չէ, թե այդ հանդիպումն ինչ բնույթ կունենա՝ գործնական, ընկերական, թե ռոմանտիկ: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ ու հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է լուրջ գործերի համար, որոնց պակասը չի զգացվի: Կարող եք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Դրա համար պիտի նախաձեռնող լինեք, և դուք անպայման ժամանակին հենց այդպես էլ կվարվեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք ցանկացածին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով:

Հավանական են հաճելի անակնկալներ, ճակատագրի նվերներ: Դուք կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել հաջողության հասնելու համար, և ձեր համարձակ փորձարկումները հաջող կլինեն: Շրջապատողները ձեզ հիացմունքով կնայեն, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հազիվ թե լրիվ անամպ լինի: Հավանական են տարաձայնություններ, երբեմն նույնիսկ ամենամտերիմների հետ դատարկ բաների պատճառով կվիճեք: Բայց ժամ առ ժամ իրավիճակը դեպի լավը կփոխվի, ուրախության նորանոր առիթներ կհայտնվեն, նոր հնարավորություններ կբացվեն: Օրվա կեսը հարմար կլինի պաշտոնական փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններ դիմելու համար: 

Երեկոն հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ ու հոգեհարազատ են ձեզ: Կարող եք զրուցել կարևոր բաների մասին, կիսվել նրանով, ինչ կա ձեր հոգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող է թվալ, թե ձեզ համար ոչ մի անհնարին բան չկա: Եվ դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի. այսօր իսկապես շատ բան լավ կստացվի: Արագ կլուծվեն բարդ խնդիրները, դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչում մյուսները անհաջողության են հանդիպել ու նահանջել: Համարձակ կիսվեք ձեր գաղափարներով. դրանք անպայման աջակցություն կստանան:

Օրը հարմար է ձեզ համար թանկ մարդու հետ անկեղծ զրուցելու համար: Կարող եք վերջ տալ անհասկացողությանը, հասկանալ, թե ինչ կա մարդկանց հոգում: Շատ Կշեռքներ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից ու ցանկություններից, իրենց ավելի ինքնավստահ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի, եթե չշտապեք: Օրը մտածված արարքներ, կշռադատված խոսքեր է պահանջում: Չարժե տրվել հույզերին, հատկապես՝ բացասական հույզերին: Իսկ ահա խորհուրդներն արժե լսել, հատկապես եթե դրանք հին ծանոթներն են տալիս: Հաճախ նրանք կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել:

Օրվա երկրորդ կեսը անավարտ գործերին վերադառնալու, հին սխալներն ուղղելու ժամանակ կլինի: Օգտակար կլինի անցյալի մասին մտածելը. դա հաճախ կօգնի որոշել՝ ինչ է պետք անել հետո: Երեկոն լավ է նվիրել հանգիստ ու չհոգնեցնող զբաղմունքներին. դա թույլ կտա խուսափել գերհոգնածությունից ու անքնությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածում ցանկացած դատարկ բան կարող է հուսահատության գիրկը նետել: Ամեն անգամ չէ, որ հին ծանոթները ձեզ ճիշտ կհասկանան, իսկ նորերի հետ շատ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, կյանքը կհարթվի, շրջապատողների հետ շփվելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու թեթև կլինի: Այն հարմար կլինի համարձակ ծրագրերն իրագործելու համար: Հնարավոր է՝ շրջապատողները չաջակցեն դրանց, բայց կհիանան, երբ հաջողության հասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը ամենայն հավանականությամբ կասկածների ու մտորումների մեջ կանցնի: Այդ հատվածում ամեն դատարկ բանից կկառչեք, երկար կմտածեք նրա մասին, ինչը սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի: Դրա պատճառով վտանգ կա՝ աչքից իսկապես կարևոր մի բան վրիպի:

Ավելի ուշ լրիվ այլ ժամանակ կգա: Պիտի արագ գործեք, որպեսզի հաջողության հասնեք: Դուք փայլուն գլուխ կհանեք բարդ խնդիրներից, պատասխաններ կգտնեք հարցին, որը վերջերս բոլորին էր անհանգստացնում: Հնարավոր է անսովոր հանդիպում: Այն ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնի և երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերությամբ զինվեք. այն ձեզ այսօր պետք կգա: Հազվադեպ ինչ-որ բան պետք եղածի նման կստացվի, սովորաբար մի քանի փորձ պիտի ձեռնարկեք արդյունք ստանալու համար: Դուք չեք հանձնվի ու լավ գլուխ կհանեք, չնայած նրան, որ ձեզ ոչ ոք չի օգնի:

Առավոտը բարդ կլինի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Երեկոյան մոտ աստղերի աջակցությունը արդեն նշմարելի կդառնա: Հենց այդ հատվածում ձեզ կարևոր գործ կամ հանդիպում է սպասվում, որը կարող է կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Շրջապատողներին դա կզարմացնի. նրանք սովոր են, որ դուք սուր եք արձագանքում ցանկացած իրադարձության: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր նախկինում ձեր մասին բարձր կարծիք չունեին: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, թե ինչքան են սխալվել ու կանցնեն ձեր կողմը:

Օրը հարմար է բարդ ու կարևոր գործերով զբաղվելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները դոփում են տեղում: Զարմանալի չէ, որ ծանոթները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2560 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0