Աստղագուշակ․ օգոստոսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2580 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է շփումների և նոր ծանոթությունների համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Դուք դատարկ խոստումներին չեք հավատա, չեք խաբի ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին: Ամեն անգամ չէ, որ գործերը ուզածի նման լավ կընթանան: Խնդիրներ կարող են ծագել փաստաթղթեր ձևակերպելիս, պետկազմակերպությունների հետ շփումների ժամանակ: Այստեղ կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար համբերատար ու համառ պիտի լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զգույշ եղեք: Սա բավական բարդ օր է: Շատ կոնֆլիկտներից խուսափելն այսօր ավելի դժվար կլինի, քան սովորաբար, քանի որ դուք հեշտությամբ կկորցնեք սառնասրտությունը, կտրվեք պրովոկացիաներին, կարող եք վստահել մեկին, ում մտադրություններն այնքան էլ լավը չեն: Բոլոր դժվարություններից գլուխ հանել հեշտ կլինի այն մարդու համար, որը լավ ընկերներ ունի: Երբ կողքին լինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, դուք գլուխներդ չեք կորցնի, իսկ փորձությունները լուրջ չեն թվա: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները, աշխատեք շատ չծախսել նրա վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ է: Լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ առավոտյան հաջողության հասնելու ձեր շանսերը բարձր կլինեն: Այդ հատվածը հարմար է կարևոր բանակցություններ վարելու, համախոհներ փնտրելու և ձեր գաղափարներով նրանց հետաքրքրելու համար, որոնցից շատ բան է կախված: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են ցավալի պատահարներ, փոքրիկ դժվարություններ, որոնք ոչ այնքան կխանգարեն առաջ շարժվել, որքան կնյարդայնացնեն ու կշեղեն: Ինչ-որ բանի մասին շրջապատողների հետ պայմանավորվելը կդժվարանա: Բայց դուք միայնակ էլ գլուխ կհանեք բոլոր գործերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն սկսեք կարևոր գործերից: Նրա առաջին կեսը խոստանում է երկրորդից բարենպաստ լինել, և դրանից արժե օգտվել լուրջ խնդիրները լուծելու, ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Ժամանակի ընթացքում տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը կաճի, նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևն ու կոնֆլիկտներ թույլ չեք տա, որոնք կարող էին փչացնել ձեր հարաբերությունները: Երեկոն լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենաարդյունավետ օրը չէ: Այսօր կենտրոնանալն ավելի բարդ կլինի, քան թուլանալը և ուրախանալը: Մեծ կլինի ծրագրած բոլոր գործերը հետաձգելու, օրը հանգստին, զվարճանքներին ու հաճելի շփումներին նվիրելու գայթակղությունը: Աշխատեք կատարել տրված բոլոր խոստումները: Եթե դա չանեք, կվիրավորվեն մարդիկ, որոնք ձեզ համար շատ կարևոր են: Հավանական են չծրագրված ծախսեր: Մեծ մասամբ դրանք արդարացված կլինեն, բայց միայն ոչ սպոնտան գնումների դեպքում: Շատ Առյուծներ այսօր գումար կծախսեն անպիտան բաների վրա, իսկ հետո կզղջան դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Դուք դուր կգաք մարդկանց, որոնք քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, բոլորի մեջ թերություններ են գտնում: Ձեզ կհաջողվի կառուցողական քննարկել հարցերը ամենատարբեր զրուցակիցների հետ. երբեմն ընդդիմախոսները ձեր կողմը կանցնեն: Չեն բացառվում ձգձգումները գործերում, բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք: Ձեր փորձի շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, դժվարություններից չեք վախենա: Ձեր ջանքերի արդյունքները հաճախ ավելի լավը կլինեն, քան կարող էիք սպասել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ ու կասկածում ձեր տաղանդների վրա, հիմա պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Հաճելի կլինի ազատ ժամանակը մտերիմների հետ անցկացնելը. զրույցների թեմաներ կգտնեք, նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն: Տարաձայնությունները կմնան անցյալում, ոչ ոք չի ուզենա հիշել հին վիրավորանքների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք ձեզ հնարավորինս բարեհամբույր ու համբերատար պահել նույնիսկ նրանց հետ, ովքեր կարծես հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ ու հանում հավասարակշռությունից: Գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելու կարողությունը շատ կարևոր կլինի, և դուք արագ կհասկանաք դա: Աշխատեք չքննադատել նույնիսկ նրանց, ովքեր կարծես հատուկ դրան են ձգտում, և խորհուրդներ չտալ, եթե այդ մասին ձեզ չեն խնդրել: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, եթե ինքնուրույն գործեք: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել, բարդ խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրել: Դա ձեզ մոտ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործեր շատ կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք: Այն, ինչով այսօր պիտի զբաղվեք, ձեզ իսկապես կոգեշնչի: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ, որոնք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Օրվա առաջին կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի ազբյուրներից: Ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել հին մտահղացումները: Այստեղ կարևոր կլինի կասկածները մի կողմ վանելը և գործելը. ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերում զգուշություն է անհրաժեշտ: Նույնիսկ եթե թվում է, թե նպատակին շատ մոտ եք, դա միշտ չէ, որ այդպես կլինի: Աշխատեք ուշադիր լինել, նկատել մանրուքները, որոնք հետո կարող են որոշիչ դեր խաղալ: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Օրը հարմար է ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, ոչ ֆորմալ միջավայրում շփումների, համատեղ հանգստի համար: Դուք կփորձեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, անհրաժեշտ արդյունքի հասնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ մեթոդ կգտնեք: Չեն բացառվում չծրագրված հանդիպումները հին ծանոթների հետ. զրուցելու թեմաներ կգտնվեն: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է ուսման և ստեղծագործ գործունեության համար: Լավ գաղափարների պակաս չի լինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թվում է, թե այսօր կարող եք ամեն ինչի հասնել, բայց դա այդպես չէ: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ դրանց ամենից քիչն եք սպասում, այնպես որ՝ չի կարելի թուլանալ: Շատ նոր գործեր ու խնդիրներ առաջ կգան, որոնց մեջ կլինեն շտապ լուծում պահանջողները. աշխատեք ժամանակը զուր չվատնել: Հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ շփումներում, փոխադարձ դժգոհություններ, վեճեր մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, չնայած՝ ոչ առանց դժվարության: Երեկոյան կուզենաք միայնակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|