Աստղագուշակ․ օգոստոսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2195 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ ու բարենպաստ օր է: Կարևոր հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի, բայց անլուծելի խնդիրներ էլ չեն առաջանա: Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ շտապելն անցանկալի է, իսկ անհրաժեշտ արդյունքի միանգամից հասնել չի ստացվի: Շրջապատողները կարող են շտապեցնել ձեզ, բայց ավելի լավ է գործեք ձեզ հարմար ռիթմով: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Հաճախ դրանք կառաջանան այն պատճառով, որ գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, այն կծախսեք դատարկ բաների վրա: Լավ է խուսափել չպլանավորված ծախսերից ու սպոնտան գնումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պատրաստ կլինեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Վեճեր սովորականից շատ կլինեն, բայց ոչ ոք ձեզ չի ստիպի փոխել ձեր տեսակետը: Համառությունը կօգնի հաջող ավարտին հասցնել այն գործերը, որոնք մյուսները համարյա անհույս էին համարում: Հավանական են ծանոթություններ, որոնք ավելի ուշ օգտակար կլինեն: Օրը հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Գլխավորը երկրորդականի հետ չեք խառնի, միշտ կհասկանաք, թե ինչն է արժանի ուշադրության, իսկ ինչը՝ ոչ: Զարմանալի չէ, որ շրջապատողները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին տհաճ պահեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ, ինչպես նաև այն մարդկանց, որոնց հետ ընդհանուր նախասիրություններն են կապում: Դուք կփորձեք ավելորդ բաներ չխոսել, բայց երբեմն չմտածված խոսքերը լեզվից դուրս կթռչեն: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Կարող եք զբաղվել առօրյա գործերով. այդտեղ խնդիրներ չեն լինի: Նոր գործերից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք: Աշխատեք չշտապել ու ինքներդ ձեզ վրա չչարանալ, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին ձեզ մոտ ավելի լավ կստացվի երևակայելն ու պատրանքներ կառուցելը, քան հասարակ ու օգտակար գործերով զբաղվելը: Ուրիշների խարդավանքներից տուժելու վտանգ կա: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր փորձում են ձեզ գրավել իրենց ինքնատիպ, բայց կասկածելի նախագծերով: Նոր ծանոթների հետ էլ զգոն եղեք. նրանք այնքան լավն ու բարին չեն լինի, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսը հաճելի այցեր ու հանդիպումներ է խոստանում, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: Այդ հատվածում հավանական են նաև անսպասելի նվերներ ու ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տարբեր գործեր կստանձնեք, բայց հազիվ թե դրանցից որևէ մեկն ավարտին հասցնեք, եթե ոչ ոք ձեզ օգնության չհասնի: Եթե միապաղաղ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն առաջանա, շատ արագ կսկսեք ձանձրանալ ու բարկանալ. զբաղմունքներ փնտրեք, որոնց կարող եք ստեղծագործաբար մոտենալ: Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի, տարաձայնություններ ու վեճեր կբերի: Նույնիսկ ամենամտերիմների հետ չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել: Յուրաքանչյուրն իր տեսակետը կպնդի, փոխզիջումն էլ համարյա անհնարին կթվա: Բայց դուք կարող եք բանը կոնֆլիկտի չհասցնել, միայն թե բացասական հույզերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հարմար է հանդիպումների համար: Կարող եք քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը. ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Պատրաստ կլինեք փոխզիջումների, սակայն ձեզ համար կարևոր բաներում զիջումների չեք գնա: Ձեր ուժերի հանդեպ վստահությունը շրջապատի հարգանքը կհարուցի, նույնիսկ վիճելու սիրահարները կհասկանան, որ ձեզ հետ լավ է համաձայնել: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ հաջող կսկսվի: Արժե օգտվել պահից ու փորձել լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կարող եք նոր օգնականներ ու համախոհներ գտնել: Ինչ-որ կարևոր գործում նշանակալի առաջընթացի հասնելու շանս կա: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի. շատ տարաձայնություններ կծագեն, դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Լուրջ կոնֆլիկտ չի լինի, բայց բոլորի մոտ տհաճ նստվածք կմնա: Պետք չէ փորձել անհապաղ փոխել իրավիճակը. ժամանակն ինքը կհարթի բոլոր սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսին արժե վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել. շանս կա, որ հիմա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նման համախոհների աջակցության շնորհիվ հեշտությամբ կհաղթեք թշնամիներին: Օրվա երկրորդ կեսը լուրջ խնդիրներ չի բերի, բայց առանձնապես արդյունավետ էլ չի լինի: Այն հարմար է հանգստի ու անօգուտ, բայց ձեզ համար չգիտես ինչու հետաքրքիր զբաղմունքների համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին. այն ձեզ դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են լավ նորություններ, որոնք ձեզ հետ կապված չեն լինի, բայց, միևնույն է, կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այս ժամանակահատվածը հարմար է ոչ մեծ գնումների համար. ընտրության հարցում չեք սխալվի ու իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել: Ավելի ուշ բարդ գործեր կունենաք: Դրանցից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հավանական են անսպասելի ու բավականին տհաճ այցեր: Չի բացառվում՝ ստիպված լինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեզ հասցրել են տհաճություններ մատուցել: Դրա հետ մեկտեղ, գոնե պետք է ձևացնեք, որ լավ հարաբերությունների մեջ եք նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտը բարդ կլինի: Հույզերը լարված կլինեն, հաճախ սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, դատարկ բաների պատճառով էլ կվշտանաք: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք. վտանգ կա, որ արագ կզղջաք դրանց համար: Բացի այդ, շատերը կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել. դիմադրելը շատ հոգնեցուցիչ կլինի: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն հազիվ թե արդյունավետ լինի, բայց հնարավորություն կտա հավաքել մտքերը, հասկանալ, թե ինչ է պետք անել հետո: Չի բացառվում՝ ինֆորմացիա ստանաք, որը շատ շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ կդասավորվի: Երբեմն դժվարություններ կծագեն, բայց մանրուքների պատճառով չեք հուզվի, չեք կորցնի սեփական նախաձեռնությունների հաջողության հանդեպ վստահությունը: Նման լավատեսությունը վարակիչ կլինի. նրա շնորհիվ կկարողանաք նոր համախոհներ գտնել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք: Հավանական են հաջող ուղևորություններ: Դրանք թույլ կտան ոչ միայն ինչ-որ նոր բան իմանալ, այլ նաև նորովի նայել սովորական բաներին: Տուն վերադառնալով՝ կհասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ոչ միանշանակ օր է: Հնարավորություն կունենաք ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնել, ավարտին հասցնել այն նախագիծը, որին մեծ ուժեր եք նվիրել: Բայց ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը. վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան չնկատեք, սխալվեք հաշվարկների մեջ: Ամենայն հավանականությամբ օգնության կարիք կունենաք: Մտածեք, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդին հավանական են տարաձայնություններ: Հիշեք, որ միշտ հնարավոր չէ պաշտպանել սեփական տեսակետը, բայց ձեր ուժերի սահմաններում է պրովոկացիաներին չտրվելը, այնպիսի բաներ չասելն ու չանելը, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|