Աստղագուշակ․ օգոստոսի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անհանգիստ օր է: Կուզենաք օգտակար բաներ անել, այնպես որ՝ ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Ամեն անգամ չի հաջողվի արագ որոշել առաջնահերթությունները: Որոշ Խոյեր ժամանակ կծախսեն այնպիսի բանի վրա, որը հետո լրիվ անկարևոր մի բան դուրս կգա: Ուրիշների գործերին խառնվելուց առաջ երկար մտածեք: Շրջապատողներին ձեր նույնիսկ ամենաբարի մտադրություններով միջամտությունը երբեմն հասկանալի չի լինի:
Հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ, լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսը հագեցած, հետաքրքիր ու հակասական կլինի: Դուք պիտի մի քանի գործով միաժամանակ զբաղվեք, լուծեք այն հարցերը, որոնց մասին նախկինում չեք էլ մտածել: Համառություն դրսևորեք, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կստացվի: Կարող եք դիմել հին ծանոթներին, որոնք անպայման կաջակցեն ձեզ:
Ավելի ուշ կգա հին գործերին վերադառնալու, դրանք ավարտելու համար հարմար ժամանակը: Հնարավորություն կունենաք լուծել տնային որոշ խնդիրներ և օգտակար իրեր գնել: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի շտապեք: Օրը լավ կդասավորվի, բայց շտապելով ընդունած որոշումները հաճախ սխալ կլինեն: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել. շատ բան ավելի հեշտ կլինի կողքից տեսնելը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կոգեշնչեն, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:
Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, երբեմն անզգույշ կլինեք: Դրա պատճառով ցավալի սխալներ կանեք, հնարավոր են փոքրիկ խնդիրներ, որոնք սակայն կհաջողվի արագ լուծել: Ամեն անգամ շրջապատողներին հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Պատրաստ եղեք երկար բացատրություններ տալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մի շտապեք: Օրվա առաջին կեսը կարող է անհաջող դասավորվել, և կարևոր գործերի համար դա ամենահարմար ժամանակը չի լինի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ավելի հաճախ նախաձեռնող կլինեք, և դա միշտ տեղին կլինի:
Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթությունների ժամանակ կլինի, որոնցից կարող են ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվել: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը միշտ կհուշի՝ ինչպես պահեք ձեզ մարդկանց հետ, ինչ արժե ասել կամ անել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հանգստացեք. օրը շատ հարմար է դրա համար: Կարող եք զբաղվել հաճելի ու հեշտ գործերով, վերադառնալ նախկինում ձեզ ուրախացնող նախասիրությանը: Հավանական են հեռվից լավ նորություններ: Եթե հանկարծ առանց հրավերի հյուր գան ընկերները, դուք ուրախ կլինեք նրանց տեսնելու համար:
Լավագույն օրը չէ կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործեր ստանձնելու համար: Ինչ-որ բան կարող է վրիպել աչքից, նույնիսկ եթե շատ փորձեք ոչինչ բաց չթողնել: Արժե զգույշ լինել գումարի հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին հնարավոր են անհաջող զուգադիպություններ ու թյուրիմացություններ: Առօրյա գործերով զբաղվելը սովորականից դժվար կլինի, հաճախ ինչ-ինչ մանրուքներ կխանգարեն կենտրոնանալուն: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Արդեն ճաշին նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին ու կես խոսքից կհասկանաք հներին: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: Անսովոր վայրերում լինելու շանս կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հրաշալի օր է նախաձեռնող լինելու համար: Ձեր համարձակ գաղափարները անմիջապես աջակցություն կստանան և կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչ սխալներ են նախկինում գործել և անմիջապես կգտնեն դրանք ուղղելու ձևը: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:
Զգույշ եղեք գումարի հետ, աշխատեք այն դատարկ բաների վրա չծախսել: Այսօր այդպես վարվելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ գայթակղություններ շատ կլինեն, դուք էլ պատրաստ չեք լինի դիմակայել դրանց: Հաճախ փորձը կօգնի հետ կանգնել հակասական արարքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար. դուք շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք ուրախություն կբերեն:
Որոշ Կարիճներ անսպասելի ու շատ գրավիչ առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն: Հնարավորություն կունենաք սովորել մի բան, որն արդեն հաջորդ շաբաթ պետք կգա: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շատ բան լավ կստացվի, հաճախ գործերում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Նույնիսկ եթե նոր գիտելիքները մոտ ժամանակներս պետք չգան, հետո անպայման դրանց կիրառում կգտնեք:
Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ: Երբեմն դուք չափազանց համառ կլինեք, և նման պահերին ոչ ոք չի կարողանա ձեզ տարահամոզել: Բարեբախտաբար, լուրջ հարցերի հետ կապված հաշվի կառնեք ուրիշի կարծիքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ կամ դժվարություններ բերի, որոնք չկարողանաք հաղթահարել: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել. արագ պատասխաններ կգտնեք շատ ու շատ հարցերի: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին վերջերս կարոտում էիք: Շփումները թեթև ու հաճելի կլինեն:
Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, սկզբում պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Մտածածն այսօր ինչ-որ մեկի հետ քննարկել էլ դեռ չարժե: Վտանգ կա, որ նման զրույցները ձեզ կխանգարեն ճիշտ որոշում ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ամենահասարակ օրը չէ, բայց այն հաջող և արդյունավետ կանցնի: Նկատի ունեցեք, որ ճիշտ որոշումները, լավ գաղափարներն ամեն անգամ մակերեսին դրված չեն լինի: Պատրաստ եղեք գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, վերլուծել ու համադրել փաստերը: Ամենահեշտը ճիշտ եզրահանգումներին ինքնուրույն գալը կլինի: Կողքից խորհուրդները միայն կշեղեն ձեզ:
Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Դուք բոլորի տրամադրությունը կբարձրացնեք, կոգեշնչեք նրանց, ովքեր հուսահատվել են: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Որոշ Ջրհոսներ երկար սպասված սիրային խոստովանություն կլսեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Ամեն անգամ չէ, որ լավ տպավորություն թողնող, վստահելի և խելամիտ թվացող մարդկանց կարելի է վստահել:
Օրը հարմար է ոչ մեծ ուղևորությունների, պայմանները փոխելու համար: Որոշ Ձկներ տանից հեռու հաջող գնումներ կանեն: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան միջոցառման, ընտանեկան տոնի համար, որի համար առիթ կգտնվի: Հավանական են հեռվից հաճելի նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: