Աստղագուշակ․ օգոստոսի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2215 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շտապել պետք չէ: Օրվա սկիզբը կարող է բավականին լարված լինել հատկապես նրանց մոտ, ովքեր այդ հատվածի համար մեծ պլաններ էին կառուցել: Չզարմանաք, եթե հին պայմանավորվածությունները խախտվեն ու ստիպված լինեք նոր համախոհներ փնտրել: Հնարավոր է՝ ձեզ ուզենան աջակցել ոչ վաղ անցյալի հակառակորդները, բայց նրանք միշտ առաջին տեղում իրենց հետաքրքրություններն են դնելու: Օրվա երկրորդ կեսը հանգստություն կբերի, հնարավորություն կտա գլուխ հանել բարդ իրավիճակներից: Կկարողանաք վերադառնալ ավելի վաղ սկսած գործերին ու ավարտին հասցնել դրանք: Մի վախեցեք կարևոր որոշումներ ընդունել. դրանք ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Զարմանալի չէ, որ դուք կհուզվեք ու չեք կարողանա կենտրոնանալ, նույնիսկ եթե հասկանաք, որ իրավիճակը հենց դա է պահանջում: Հավանական են թյուրիմացություններ աշխատանքի վայրում, դժվարություններ գործընկերների ու ղեկավարության հետ շփումներում: Եզրակացությունների հարցում մի շտապեք. որոշ ժամանակ կանցնի ու բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը: Չմտածված որոշումները հաճախ ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Շտապելով արված խոշոր գնումները հազիվ թե հաջող լինեն: Ցանկալի չէ պարտքով գումար տալ կամ բանկից վարկով գումար վերցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Մարդիկ, որոնց նախկինում հրաշալի հասկանում էիք, տարօրինակ բաներ կասեն կամ կանեն, կխորամանկեն կամ կփորձեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Ինչ-որ որոշումներ ինքնուրույն ընդունելը դժվար կլինի. անընդհատ կզգաք, որ ձեզ վրա ճնշում են գործադրում: Երեկոյան մոտ կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, շատ տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Այստեղ կարևոր դեր կխաղա անկեղծությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Կարող եք քննարկել ամենատարբեր հարցերը. կապացուցեք ձեր ճշմարտացիությունն ու առանց որևիցե մեկին վիրավորելու հանգիստ կբացատրեք, թե ինչու եք հակված այս և ոչ թե մեկ այլ տեսակետի: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել ազդեցիկ մարդու վրա, որն ավելի ուշ ձեր հուսալի համախոհը կդառնա: Ավելի ուշ օգտակար կլինի ինքնուրույն աշխատանքի վրա կենտրոնանալը: Այնտեղ, որտեղ համագործակցության ու համատեղ գործողությունների կարիք կլինի, դժվարություններ կծագեն, քանի որ ձեզանից յուրաքանչյուրը դիմացինից չափազանց շատ բան կսպասի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հիանալի, արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, մանրուքների վրա չեք շեղվի ու ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Շրջապատին ձեր արարքները միշտ չէ, որ դուր կգան, բայց ձեզ ոչ ոք խանգարել չի կարողանա: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, համագործակցության առաջարկներ: Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կգտնեք նաև մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար: Հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար ու բաց չեք թողնի ձեր շանսը: Երեկոյան որոշ Առյուծներ սիրային խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը շատ լավ կդասավորվի: Այդ հատվածում կարող եք նոր գործեր սկսել, անցնել ամենահամարձակ պլանների իրագործմանը: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ տարահամոզել, բայց դուք չեք կորցնի ոգեշնչվածությունը: Եվ իսկապես, հիմա լավ է ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով, այլ ոչ թե ուրիշների մտավախություններով ու խորհուրդներով: Օրվա երկրորդ կեսը փոքրիկ, բայց բազմաթիվ խնդիրներ կբերի, որոնց լուծումը ժամանակատար կլինի: Համբերությամբ զինվեք ու աշխատեք չնյարդայնանալ, եթե ամեն ինչ միանգամից պետք եղածի նման չդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բանի ունակ կլինեք: Օրը կարևոր հաղթանակներ տոնելու, բարդ գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Բայց նկատի ունեցեք, որ բացառապես ամեն ինչ հասցնել չեք կարողանա: Այնպես որ՝ ճիշտ դրեք առաջնահերթությունները, հասկացեք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Շատ Կշեռքներ այսօր կկարողանան կիրառում գտնել իրենց տաղանդներին, ցույց տալ, թե ինչի են ունակ: Արդյունքում նշանի ներկայացուցիչները հետաքրքիր առաջարկներ կստանան: Մի մոռացեք հանգստի մասին: Մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա: Չեն բացառվում գլխացավերն ու անքնությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ օր է: Առավոտյան ձեզ օգնության կհասնի մարդկանց հետ լեզու գտնելու ու նրանց համակրանքը շահելու ունակությունը: Հնարավոր են ձգձգումներ գործերում, սխալներ հաշվարկների մեջ, բայց չեն լինի խնդիրներ, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Ավելի ուշ ստիպված եք լինելու լուծել լուրջ ֆինանսական հարցերը: Այստեղ շատ կարևոր կլինի պատասխանատու մոտեցումն ու մանրուքներին ուշադրությունը: Հաջողության վրա հույս մի դրեք: Պայմանները կարող են այնքան էլ լավ չդասավորվել և լավ կլինի, եթե պատրաստ լինեք դրան: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելիս հնարավորինս ուշադիր եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարող եք հասնել կարևոր նպատակներին, բայց դրա համար աջակցության կարիք կունենաք: Բարեբախտաբար, այսօր համախոհների պակաս չի լինի: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Ժամանակի հետ նրանք ձեր իսկական ընկերները կդառնան, բայց հիմա լավ է նրանց դեռ շատ կարևոր բաներ չվստահեք: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների ու թանկարժեք զվարճանքների համար սա ամենահարմար օրը չէ: Ցանկալի չէ ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնեք, քանի որ դրանք կատարելը բարդ է լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ, բայց բավականին հոգնեցուցիչ օր է: Բազմաթիվ մանր-մունր գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան և դրանք ուրիշին հանձնարարել չեք կարողանա: Ավարտին կհասցնեք այն, ինչ սկսել եք, բայց լրիվ ուժասպառ կլինեք: Օրվա երկրորդ կեսին երկարատև ուղևորություններ ու կարևոր հանդիպումներ մի պլանավորեք. դրանք հազիվ թե հաջող անցնեն, փոխարենը շատ հոգնեցնող կլինեն: Ցանկալի չէ այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կարող են երկարատև հետևանքներ ունենալ: Հիմա ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած օրը հեշտ չի դասավորվի, բայց հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Գաղտնիքն այն է, որ անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Մյուսները կարող են հուզվել ու կորցնել գլուխը, սխալը սխալի հետևից անել, բայց դուք ընդհանուր տրամադրությանը չեք տրվի: Այսօր ընդունած ձեր շատ որոշումներ թույլ կտան ապագայում մեծացնել եկամուտները, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել հին ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մի շտապեք պլաններից կոնկրետ գործողությունների անցնելու հարցում. նախ ամեն ինչ պետք է լավ կշռադատեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաճելի, բայց այնքան էլ արդյունավետ չի անցնի: Այն ավելի հարմար է պլաններ կազմելու ու քննարկելու, քան վճռական գործողությունների համար: Ինչ-որ հետաքրքիր բան իմանալու, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Ցանկացած մանրուք կնկատեք, նույնիսկ աննշան գործոնները չեն վրիպի ձեր ուշադրությունից: Դա թույլ կտա սխալներ չանել: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Միասին կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հիշարժան կլինեն, բոլորին վառ հույզեր կպարգևեն: Որոշ Ձկներ կկարողանան շատ հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|