Աստղագուշակ․ նոյեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1791 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անհանգիստ օր է: Շրջապատողները հաճախ ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան, երբեմն ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերը ուրիշների գործերում կարգուկանոն հաստատելու համար: Հավանական են հաջողությունների ուսման մեջ. դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, կհասկանաք՝ ինչպես կարելի է կիրառել նոր գիտելիքները: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու հաճելի անակնկալները: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան հենց այն, ինչի մասին վաղուց երազում էին, մյուսներն էլ կօգտվեն պայմանների հաջող դասավորվածությունից լուծելու համար այն խնդիրը, որը վերջին շրջանում հանգիստ չէր տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ հաջող կսկսվի: Լավ գաղափարներ կունենաք, հաճախ դրանք կյանքի կոչելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Դուք կկարողանաք շահել շատերի համակրանքը, ընդ որում՝ հաճախ դրա համար բավական կլինի ձեզ բնական պահեք: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Անսպասելի փոքրիկ դժվարություններ կծագեն, չեն բացառվում ցավալի թյուրիմացությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում կպահանջեն, փորձարկումների ու իմպրովիզներ անելու համար լայն դաշտ կբացեն: Տրորված ճանապարհով գնալը հետաքրքիր չի լինի, դուք արագ կսկսեք ձանձրանալ, կշեղվեք, բայց լուրջ սխալներ չեք անի: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է գլխապտույտ սիրային պատմության սկիզբ դնել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Թեթև, հաջող օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Լրիվ հակառակը. նշանի որոշ ներկայացուցիչներ իսկապես կտարվեն նրանով, ինչն առանց մեծ ոգևորության են ստանձնել: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Ապագային վերաբերող լավ գաղափարներ կունենաք: Մտերիմները հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ, չնայած այն լարված պահերից զուրկ էլ չի լինի: Հաճախ ստիպված եք լինելու վիճել, պաշտպանել սեփական տեսակետը: Շրջապատողները կհամաձայնեն ձեզ հետ, չնայած՝ ոչ միանգամից, իսկ դուք կնախընտրեք հնարավորինս արագ զրույցներից կոնկրետ գործողությունների անցնել: Երբեմն ավելի հեշտ կլինի առաջին քայլերն ինքնուրույն անելը. համախոհները հետո օգնության կհասնեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Չի բացառվում նոր ծրագրեր հայտնվեն: Դրանք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ՝ անձնական կյանքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արդյունավետ օր է, որը հրաշալի է կարևոր գործերով զբաղվելու և լուրջ հարցերը լուծելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակը, կտեսնեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն նկատել: Շատերին փորձը կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Հնարավոր է հաշտվեք մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Դուք լավ կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, կկարողանաք պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներն ու ճիշտ եզրահանգումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վառ, հագեցած օր է: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք, կարող եք օգտվել աստղերի աջակցությունից վաղուց մտածածը կյանքի կոչելու կամ կարևոր հարցերը լուծելու համար: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցության շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի չափի: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին, կգտնեք հին խնդիրները լուծելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շրջահայացություն, գործերում էլ զգուշություն է պահանջում: Շտապողական որոշումներ մի ընդունեք, աշխատեք գնահատել յուրաքանչյուր արարքի հնարավոր հետևանքները: Տաք գլխով ասված խոսքերը կարող են երկար վեճի սկիզբ դնել: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ կարելի է առաջին հերթին՝ ինքնուրույն գործել, և երկրորդ՝ երևակայություն բանեցնել, ուզած ձևով վարվել: Բարենպաստ օր է գնումների համար, այդ թվում՝ նաև չծրագրվածների: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա վերջին բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքից չի վրիպի, և հաճախ դա էլ բավական կլինի սխալներից խուսափելու համար: Օգտակար կլինի հին գաղափարների մասին հիշելը: Չի բացառվում՝ գտնեք դրանք իրագործելու ձևը: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար, քննարկել կարևոր հարցերը: Չի բացառվում՝ ապագայի մեծ ծրագրեր ունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինչ էլ պատահի, դուք չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը, լավատես կլինեք ու կշռադատված որոշումներ կընդունեք: Նման հատկանիշներով աչքի չընկնող շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ինչ-որ բան ձեզանից սովորել: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն խնդիրը, որը վերջին շրջանում ոչ ոքի հանգիստ չէր տալիս: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք պատասխաններ կստանաք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է կարևոր ու պատասխանատու գործերի, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Հավանական են հաջողություններ ուսման, հետազոտական ու վերլուծական աշխատանքի մեջ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր տեղեկատվություն կստանան, որը մոտ ժամանակներս նրանց պետք կգա: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Ե՛վ աշխատանքային, և՛ անձնական տարաձայնությունները կմնան անցյալում, եթե ձեզ ճիշտ պահեք, ցույց տաք, որ պատրաստ եք երկխոսության ու չեք պատրաստվում հիշել հին վեճերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն անլուծելի խնդիրներ, բարդ գործեր ու այնպիսի առաջադրանքներ չի բերի, որոնք կատարել չկարողանաք: Դուք լուրջ տրամադրված կլինեք, հաճախ հենց դա էլ կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են մատնվել: Շատ տեսանկյուններից վատ օր չէ: Միակ բանը, որը կարող է ձեզ վշտացնել, իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքն է: Համբերությամբ զինվեք, և ավելի ուշ կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար, լավ կանցնեն հանդիպումները: Հնարավոր են կարևոր զրույցներ: Դրանցից անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կսկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|