ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2555 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի հաջողվի: Գործեր շատ կլինեն, նրանցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի և ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կնյարդայնացնի խառնաշփոթը, նաև այն, որ շրջապատողները անտեղի կխառնվեն ձեր գործերին: Բայց դուք հույզերին չեք տրվի, կպահպանեք ինքնատիրապետումը և գլուխ կհանեք իրավիճակից, կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը:

Այսօր ձեզ համար կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Երկար զրույցների և բացատրությունների կարիք չի լինի. մարդիկ, որոնց համար թանկ եք, ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք փայլուն գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան կամ կարևոր նպատակներին տանող ճամփա կբացեն:

Օրվա առաջին կեսը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը, իսկ երկրորդը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք դուր կգաք մարդկանց, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է շփումների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից ուզում ու սպասում, ինչ կա նրանց մտքին: Կհաջողվի մոտեցում գտնել նրանց, ովքեր նախկինում հեռու էին պահում իրենց, խուսափում էին անկեղծ զրույցներից: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով կարող են ընկերական բնույթ ստանալ:

Կարող եք մասշտաբային նախագծեր ու բարդ գործեր ստանձնել, որոնցից հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել: Բայց դուք համառ կլինեք, սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Ամեն ինչ անպայման կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է աշխատանքի համար: Նոր գաղափարներ կհայտնվեն, և դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում անսպասելի ծախսերի կարիք լինի: Դրանք զուր չեն լինի: Հավանական են հաջող ներդրումներ, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն:

Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանանան: Բայց քանի որ խոսքը մանրուքների մասին կլինի, երկար վիճելու ցանկություն չեք ունենա, փոխզիջումային տարբերակ էլ արագ կգտնվի: Սակայն բոլորի համար կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Իսկ մինչ այդ կարող եք միասին հետաքրքիր գործով զբաղվել: Դա օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի կարևոր որոշումներ ընդունելու և լուրջ գործերով զբաղվելու համար: Վատ չի լինի փոքրիկ դադար վերցնելը, քանի որ շատ բաների մասին պիտի մտածեք, և լավ է, եթե ոչ ոք ձեզ չշեղի, անտեղի խորհուրդներ չտա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածում կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք, աստղերը ձեր կողմից կլինեն: Հավանական են կարևոր բացահայտումներ, ինչպես նաև լուրեր հին ընկերներից: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, վառ ու ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Անսովոր գաղափարներ կունենաք: Դուք կկարողանաք իրագործել դրանք, եթե ստանաք ընկերների ու հին ծանոթների աջակցությունը: Արժե լսել խորհուրդները, քանի որ դրանք կտան իրավիճակից գլուխ հանող մարդիկ:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն լինի ձեզ: Նրանց հետ զրույցները անսահման հետաքրքիր կլինեն: Դրանք կօգնեն շատ բաների նորովի նայել: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում ու կկռահեն, թե ինչպես կարելի է դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չտագնապեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Պետք կգա իմպրովիզներ անելու, իրավիճակն արագ ուսումնասիրելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Շատ Կշեռքների կօգնի փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, կխուսափեն թշնամիների լարած թակարդներից:

Օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը և այնպիսի գործ փնտրելը, որն իսկապես կոգեշնչի ձեզ: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նորը փնտրել: Օրը միանգամից ավելի հետաքրքիր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու հաճելի օր է: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ ու լուրջ հաղթանակներ բերի, բայց, միևնույն է, կուրախացնի: Կարող եք առանց շտապելու ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Միաժամանակ կսովորեք այն, ինչ անպայման պետք կգա մոտ ժամանակներս: Օրվա կեսին առաջ եկած գաղափարները հազիվ թե կարողանաք անհապաղ կյանքի կոչել: Բայց ավելի ուշ անպայման նման հնարավորություն կունենաք:

Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Դա հարմար ժամանակ կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք զրուցել այն ամենի մասին, ինչի պատճառով վեճեր շատ են եղել և այնպիսի որոշում ընդունել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ նորություններ ու փայլուն գաղափարներ կբերի: Դուք կկարողանաք նորովի նայել նրան, ինչը նախկինում սովորական էր թվում կամ որոշել, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչների ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս, իսկ ինչը հետաձգել:

Անսովոր հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն, որոնք երկար կհիշվեն: Հնարավոր է՝ լավ խորհուրդներ կամ տեղեկատվություն ստանաք, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գնումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Կարող եք աշխատանքի ու բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել, պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին: Նոր նախագծերը հաճախ կապված կլինեն նոր ծանոթությունների հետ: Հնարավոր է գործնական և ոչ ֆորմալ հարաբերությունների սկիզբ: Դուք մարդկանց դուր կգաք, արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ընտանեկան իրադարձություններ, ինչպես նաև մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է ընտանեկան ծրագրերը քննարկելու համար. որոշակիություն կհայտնվի, որի կարիքն ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությունները չեն բացառվում, բայց ձեր ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն առաջանա: Դուք նախանձելի հնարամտություն կդրսևորեք, ինչի շնորհիվ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում անլուծելի էին թվում: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները, ձեր հեղինակությունը կաճի: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում ձեզ հաջողվի ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Իրար հետ լեզու գտնելը դժվար չի լինի. կպարզվի, որ սպասվածից շատ ընդհանուր շատ բաներ ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին իրադարձություններն այնքան արագ չեն զարգանա, որքան որ կուզենայիք: Ուրիշի պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտել այն, ինչ ծրագրել էիք: Բայց լուրջ խնդիրների դա չի հանգեցնի, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան, դուք կզգաք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, արագ կպայմանավորվեք բոլորի համար կարևոր բաների մասին: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2555 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0