ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2606 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը նոր հոգսեր ու հետաքրքիր գործեր կբերի: Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. առաջնահերթություններն ինքնուրույն դրեք: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ հաճախ կհաջողվի արագ նպատակին տանող  ճիշտ ուղի ընտրել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում:

Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսպասելի լուրեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը զրույցներով հագեցած կլինի, որոնք առաջին հայացքից կարևոր կթվան: Հենց այդ պատճառով էլ կհուզվեք, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ չհամաձայնի. դժվար կլինի հավատալը, որ ամեն դեպքում հաջողվել է բոլորին գոհացնող լուծում գտնել:

Շուտով պարզ կդառնա, որ բոլոր վեճերն անիմաստ էին, իսկ դուք ճիշտ եք եղել: Մարդիկ, որոնք նախկինում թերագանահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Այդ հատվածում հավանական են հեռվից լավ լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է, որը լի կլինի նոր գաղափարներով ու ոգեշնչող իրադարձություններով: Այն հարմար է նոր նախաձեռնությունների համար, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք և ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Չեն բացառվում անսովոր առաջարկները, հրավերները վայրեր, որտեղ վաղուց էիք երազում լինել:

Հեշտ կլինի վնասակար սովորույթներից հրաժարվելը, եթե նման ցանկություն ունենաք: Հարմար օր է ձեր առաջ նոր նպատակներ դնելու, ծրագրեր կառուցելու համար: Դուք կզգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել ու կհասկանաք, թե ինչ քայլ է պետք սկզբում անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք և ուշադիր եղեք: Սա հարմար օր չէ ռիսկի դիմելու, առանց երկար մտածելու կասկածելի մտահղացումներին մասնակից դառնալու և այնպիսի բան ստանձնելու համար, որը վտանգավոր կթվա: Արժե լսել խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները. ձեզ կհուշեն՝ ինչպես գործել:

Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Շատերը պատրաստ կլինեն գործ ունենալ ձեզ հետ, բայց ոչ բոլորի վրա կարող եք հույս դնել: Ամենամտերիմ մարդիկ հաստատ հուսախաբ չեն անի: Նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից ու կպահպանեք լավ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում կասեն կամ կանեն այն, ինչի համար ավելի ուշ կզղջան: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, այնպես որ՝ առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Հակառակը, եթե լավատես լինեք, արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ նոր հնարավորություններ կբացի: Լավ ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք հյուր կանչել հին ընկերներին, ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն, անսպասելի լուծում պահանջող նոր խնդիրներ կառաջանան: Կուզենաք շունչ քաշել, հանգստանալ, պարզապես լավ ժամանակ անցկացնել, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա: Լավ նորությունն այն է, որ այսօր անպայման օգտակար բան կսովորեք կամ կիմանաք այն, ինչը շուտով պետք կգա:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարևոր ծառայություններ կմատուցեն, կօգնեն ամենատարբեր ծրագրեր իրագործելիս: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է լինեք այնպիսին, ինչպիսին կաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի գերագնահատեք ձեր հնարավորություններն ու մի մտածեք, որ ամեն ինչ հաջող է դասավորվելու: Օրվա առաջին կեսին շատ կարևոր կլինի իրավիճակն իրատեսորեն գնահատելն ու պատրանքներ չկառուցելը: Ավելի ուշ ճիշտ որոշումներ կընդունեք, և իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել:

Համառություն դրսևորելով՝ հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես հաղթել հին մրցակիցներին, ինչպես ամրապնդել իրենց դիրքերը: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործերը, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Առաջին հաջողությունները տոնելուց հետո ավելի ինքնավստահ կդառնաք, ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները, անկախ նրանից, թե որքան բարդ դրանք կթվան:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մարդկանց, որոնց հետ համարյա ծանոթ չեք: Ընդհանուր գործերից երկարատև ըկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանելը երբեմն հեշտ չի լինի: Դուք սովորականից շատ կենթարկվեք կողքից ճնշումներին, այնպես որ՝ կապերին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք հեռու մնալ մարդկանցից, որոնց վատատեսությունը ու իրերի հանդեպ մռայլ հայացքը մեկ անգամ չէ, որ հուսահատության են հասցրել ձեզ: Լավ է ժամանակ անցկացնեք նրանց հետ, որոնք բարեհամբույր ու դրական են տրամադրված:

Նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումն ու շուտով հաղթանակներ կտոնեք, որոնցով կկարողանաք հպարտանալ: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա վաղուց ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Սա բարենպաստ օր է, սակայն նրա առաջին կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ ու ցավալի պատահարներ: Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Աշխատեք չհուզվել: Եթե հանգստություն պահպանեք, արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն: Դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, դրաց թվում կլինեն չծրագրվածները: Գործնական ինտուիցիան շատ ուժեղ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան սպասվածի նման չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա վերամշակել ծրագրերը, երբեմն պիտի հետաձգեք հենց այն, ինչով կուզենայիք զբաղվել: Չնայած որոշակի դժվարություններին՝ դուք կհասնեք դրված նպատակներին, հրաշալի գլուխ կհանեք լրիվ նոր խնդիրներից, շատ բան ոտքի վրա կսովորեք:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք միշտ ձեր կողմից կլինեն, պատրաստ կլինեն օգնություն ցուցաբերել ու խելամիտ խորհուրդ տալ: Դուք կիմանաք, որ դժվարությունների հետ մենակ չեք մնալու, այնպես որ՝ ցանկացած գործ մեծ ոգևորությամբ կստանձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խառնաշփոթից խուսափել և օրը հանգիստ անցկացնել չեք կարողանա: Բայց հետաքրքիր կլինի, բացի այդ, ավելի լավ արդյունքների կհասնեք, քան ակնկալում էիք: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կկիսեն ձեր հետաքրքրությունները: Շփումները շատ հաճելի ու օգտակար կլինեն, հնարավոր է երկարատև ընկերության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2606 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3