ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2002 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Սա այն օրերից չէ, երբ կարելի է արագ հասնել ուզածին, վայրկենապես լուծել բարդ հարցերը, արագ անել այն, ինչ մտածել եք: Իրադարձություններն ուզածից դանդաղ կզարգանան: Դուք չեք կարող պարծենալ նախանձելի համբերատարությամբ, բայց այսօր այդ հատկանիշը ձեզ շատ պետք կգա:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Տանը խնդիրներ կծագեն, որոնք լուծել կկարողանաք միայն դուք: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Բաց մի թողեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը փոքրիկ, հաճախ անկանխատեսելի, երբեմն նաև տարօրինակ պատահարներով հագեցած կլինի: Տեղի ունեցողին հումորով վերաբերվեք, մի հուսահատվեք և խուճապի մի մատնվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք կարող եք սպասվածից մեծ հաջողությունների հասնել, եթե գտնեք պայմանները ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու ձևը:

Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչը նրանք վաղուց են սովորել: Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն, հարազատները հաճախ ձեր աջակցության ու խորհուրդների կարիք կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև, բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ մտածածը կյանքի կոչելու կամ ինչ-որ գործում հաջողության հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, նշանի որոշ ներկայացուցիչներ գաղափարներ կունենան, որոնք շուտով կյանքի կկոչեն: Ինչ էլ մտածեք, կարող եք չկասկածել, որ մտերիմները կաջակցեն ձեզ:

Հնարավոր են լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն աշխատանքին կամ բիզնեսին, կարող են կապված լինել ավելի վաղ կնքած գործարքների հետ: Չի բացառվում՝ նոր մասնագիտական նպատակներ հայտնվեն, որոնց իրագործման վրա էլ մոտ ժամանակներս կկենտրոնանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերի աջակցությունը նկատելի կլինի օրվա առաջին կեսին: Կարող եք օգտվել իրավիճակից վաղուց դրված նպատակներին հասնելու, երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները լուծելու համար: Օրվա մյուս հատվածներում էլ ամեն ինչ հաջող կդասավորվի:

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի գործնական ոլորտում և անձնական հարաբերություններում: Կարող են լուծվել հին ընտանեկան խնդիրները, դուք կգտնեք վեճերին ու տարաձայնություններին վերջ տալու ձևը: Օրն առանց միապաղաղ, ձանձրալի գործերի էլ չի անցնի, բայց դրանք ձեզ չեն նյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ինքնուրույն գործելու և միայնակ կարևոր որոշումներ ընդունելու համար: Շրջապատողները միայն կշեղեն ձեզ իրենց խորհուրդներով, իսկ եթե նույնիսկ արժեքավոր տեղեկատվություն հաղորդեն, ապա այն ձևով կմատուցեն, որ շատ դժվարությամբ գլխի կընկնեք՝ ինչն ինչոց է:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, երբեմն դատարկ բաների պատճառով վեճեր կառաջանան, որոնց վերջ տալը հեշտ չի լինի: Բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Դուք հանգստություն ու բարյացակամություն կպահպանեք, իսկ դա կփոխանցվի շրջապատողներին, ձեզ հետ ոչ ոք չի ցանկանա վիճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այդ հատվածի համար կարող եք կարևոր գործեր ու հանդիպումներ ծրագրել, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, հաճելի ծանոթությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու ձևը, որոնց հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսն ավելի քիչ արդյունավետ կլինի, բայց ավելի հանգիստ: Այն հարմար է հանգստի, չհոգնեցնող, բայց բոլոր դեպքերում ուշադրություն պահանջող տնային գործերի համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ արժե գնել մոտ ժամանակներս, որպեսզի տունն ավելի հարմարավետ դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Հաջողության հասնել կարելի է, բայց դրա համար լուրջ ջանքերի կարիք կլինի: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կկարողանաք առանց դժվարության հասնել նպատակներին: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք դուր կգաք մարդկանց, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ մարդը, որը նախկինում համարյա չէր նկատում ձեզ, այսօր լրիվ հմայված լինի ձեզանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը, հնարավոր է, ամենաարդյունավետը չլինի, բայց հետաքրքիր ու հաճելի կանցնի: Դուք այն ուրախ անցկացնելու հազար ու մի ձև կգտնեք: Ընկերները և պարզապես հին ծանոթները հաճույքով կընկերակցեն ձեզ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար չեն կիսում ձեր հետաքրքրությունները, այսօր շատ բաներում պատրաստ կլինեն օգնել:

Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում, ոտքի վրա կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Կարևոր կլինի չշտապելը: Հնարավոր է՝ միանգամից անհրաժեշտ արդյունքը չստանաք: Համբերությամբ զինվեք ու մի հրաժարվեք մտածածից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնամփոփ մի եղեք: Սա այն օրերից է, երբ շրջապատողների հետ շփումները կարող են ոչ միայն հաճելի, այլև օգտակար լինել: Քննարկման թեմաներ կգտնվեն, դուք բազում հետաքրքիր բաներ կլսեք, ինչ-որ կարևոր բան կիմանաք: Բացի այդ, չի բացառվում, որ հենց այսօր համախոհներ գտնեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

Նոր ու ոչ հասարակ խնդիրներ կհայտնվեն: Դրանք ձեզ, իհարկե, փակուղու առաջ չեն կանգնեցնի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես լուծում գտնեք դրանց ու գլուխ հանել իրավիճակից: Շրջապատողներին կզարմացնի ձեր հարուստ երևակայությունը. ձեր գաղափարների նման գաղափարներ դեռ ոչ ոք չի ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի, արժե օգտվել աստղերի աջակցությունից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Այդ հատվածում հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք: Դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, հաճախ ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Լավ ժամանակ է հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի միայնակ մնալը, հետաքրքիր բանի մասին մտածելը կամ պարզապես երազելը: Նշանի շատ ներկայացուցիչներ ստեղծագործաբար կտրամադրվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Երբեմն ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչու են նրանք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն դուք մեծ ուժեր կներդնեք ինչ-որ մեկին ձեր ճշմարտացիության մեջ համոզելու համար, բայց, միևնույն է, անհաջողության կհանդիպեք: Հիշեք, որ երբեմն լավ է հետաձգեք բոլոր քննարկումները և աշխատեք անել ամենն, ինչ կախված է ձեզանից, որպեսզի անհրաժեշտ արդյունքի հասնեք:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ կամ մոլորության մեջ գցի: Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող լրիվ նոր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. սա վատ օր չէ, աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին: Դա չի նշանակում, որ դժվարությունները չեն բացառվում, բայց դուք կգտնեք ծագած բոլոր խնդիրները լուծելու ձևը: Դուք ժամանակին կնկատեք և՛ ձեր, և՛ ուրիշների սխալները, արագ կուղղեք դրանք: Հաճախ փորձը կօգնի ձեզ նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում իրադարձությունները, որոնք կփոխեն ձեր ծրագրերը: Ցանկացած իմպրովիզ ձեզ մոտ հրաշալի կստացվի: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Երբեմն մի ակնարկն էլ բավական կլինի, որպեսզի հասկանաք՝ ինչպես են զարգանալու իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2002 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2