ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անսպասելի իրադարձություններով լի կլինի: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, այնպես որ՝ բոլոր պլանները չեք կարողանա կյանքի կոչել: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Պետք է արագ գործեք: Սկզբում դա կստիպի հուզվել, իսկ հետո կոգևորվեք ու ինքնավստահ կդառնաք:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին. այստեղ պետք է կարգուկանոն հաստատեք, ժամանակին վերադարձնեք պարտքերը, կատարեք պարտադիր մուծումները: Այսօր դրսևորած անփութությունը ապագայում խնդիրների կհանգեցնի: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հնարավոր են աշխատանքային խնդիրներ, գործերում ձգձգումներ: Այդ հատվածը հարմար չէ լուրջ բանակցությունների համար: Ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Բացի այդ, ճնշմանը դիմակայելը բարդ կլինի, իսկ ձեզ վրա կարող են ճնշումներ կիրառել:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կդառնա, հաճախ հաջողակ կլինեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Նոր ծանոթներին դուր գալը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած ու հաջող, բայց բավական անհանգիստ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք: Բազում գործեր ուշադրության կարիք կունենան, և մեկից մյուսը պետք է արագ անցնեք: Հաճախ սթրեսային իրավիճակներ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի պահպանել հավասարակշռությունը: Ճիշտ որոշումներ ընդունելուն կօգնի փորձը: Դուք նախկինում էլ նմանատիպ իրավիճակում հայտնվել եք: Հիմա կարևորը նախկին սխալները չանելն է:

Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Խուսափեք բաց կոնֆլիկտներից. դրանցից հետո հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բազմաթիվ մանր գործեր ուշադրության կարիք կունենան, դրանց պատճառով չեք կարողանա կենտրոնանալ նրա վրա, ինչով իսկապես կուզենայիք զբաղվել: Բացի այդ, շրջապատողները հաճախ կդիմեն օգնության խնդրանքով, և երբեմն կհասկանաք, որ պարզապես ի վիճակի չեք մերժել նրանց: Այդ ամենը կհոգնեցնի, երբեմն էլ՝ կնյարդայնացնի: Բայց եթե հանգստություն պահպանեք, կնկատեք, որ իրավիճակն աստիճանաբար դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Այն հարմար է և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտին հասցնելու համար: Երկու դեպքում էլ կարևոր է չշտապել. դուք ամեն քայլը մտածելու համար ժամանակ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը կուրախացնի լավ նորություններով ու գրավիչ առաջարկներով: Այդ հատվածում իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին ձեզ շատ բան էր միավորում: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները, միասին ինչ-որ հետաքրքիր բան ստանձնել: Օգտակար կլինի փորձով ու գիտելիքներով կիսվելը: Նույնիսկ եթե վեճեր առաջանան, հոգ չէ. ամենայն հավանականությամբ, դա կօգնի ճիշտ լուծում գտնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի ու նշանակալի իրադարձություններ չի բերի: Դուք կարող եք ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, եթե չշեղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վատ չի դասավորվի: Առավոտյան հնարավոր են լարված պահեր, բայց ժամանակի հետ դրական միտումներն ուժ կհավաքեն: Այսօրվա համար կարող եք կարևոր գործեր պլանավորել: Դուք ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե ոչ ոք չուզենա օգնել: Իսկ եթե համախոհներ հայտնվեն, կհասնեք նրան, ինչն առաջ անհնար էիք համարում:

Հավանական են անսպասելի ուղևորություններ: Շատ Կույսեր տանից հեռու հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն կամ համագործակցության առաջարկ կստանան: Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից: Ուժեղ ծանրաբեռնվածությունը քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև, հաջող օր է: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, դժվարություններից չեք վախենա, հաճույքով նոր գործեր կստանձնեք: Շատ հարցերում պարզապես հաջողակ կլինեք: Հաճախ հաջողության կհասնեք նրա շնորհիվ, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել: Ինչ-որ մեկին դա սարսափելի անարդարացի կթվա: Չի բացառվում՝ այդ մարդիկ նախանձեն ձեզ, իսկ ժամանակի հետ նաև փորձեն վնասել: Ուշադիր եղեք:

Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Կարող եք ընտանիքի անդամների հետ կապված պլաններ կառուցել: Միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, բոլորիդ համար հետաքրքիր գործ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Հազիվ կարողանաք ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, երբ շեղվելու պատճառներ հայտնվեն, շրջապատողները հաճախ կդիմեն խնդրանքներով ու հարցերով, բացի այդ, հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչն արժե հետաձգել: Չնայած դրան, դուք չեք հուզվի ու չեք բարկանա շրջապատողների վրա, կփորձեք հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել:

Գործեր շատ կլինեն, բայց հոգնածությունից չեք բողոքի: Մինչև երեկո հերոսություններ անելու համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք նպատակասլաց կլինեք, և այսօր դա շատ տեղին կլինի: Բանն այն է, որ պայմանները միշտ չէ, որ բարենպաստ կլինեն, երբեմն դրված նպատակներին հասնելու համար ստիպված եք լինելու խոչընդոտներ հաղթահարել: Մյուսները կնահանջեին, բայց դուք չեք հանձնվի ու ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, ինչպես նաև գործարքներ, որոնք շուտով եկամուտ կբերեն: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Անսովոր գործնական առաջարկներ կստանան նշանի այն ներկայացուցիչները, ովքեր վերջին շրջանում մտածում էին աշխատանքը փոխելու մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Ճիշտ է, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ հիմա հազիվ թե ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մտքում բազմաթիվ մանր գործեր պահել: Սակայն այս ամենը ձեզ չի ստիպի ինչ-որ բան աչքաթող անել կամ սխալներ թույլ տալ: Շատ նոր բաներ իմանալու շանս կունենաք: Ստացված ինֆորմացիան շուտով պետք կգա:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Կնյարդայնացնեն գործերում ձգձգումները, ինչպես նաև այն, որ օգնություն խոստացած մարդիկ չեն շտապի պահել իրենց խոստումը: Լավ է հույս դնեք միայն ձեզ վրա: Դա կօգնի խուսափել և՛ պատրանքներից, և՛ ժամանակի զուր վատնումից: Մտերիմները օգնության կարիք կունենան: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ապրումներից խուսափել չի ստացվի: Այս հատվածում ինքնատիրապետումը պահպանել կարող են միայն շատ փորձառու ու ինքնավստահ Ջրհոսները, ովքեր մեկ անգամ չէ, որ դժվարություններ են հաղթահարել: Բարեբախտաբար, բարդ շրջանը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է ուրախացնել նոր հնարավորություններով ու լավ նորություններով: Այդ հատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, միշտ կիմանաք՝ որտեղ արժե զիջումների գնալ, իսկ որտեղ է պետք խուսափել դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառ եղեք: Դրա շնորհիվ կկարողանաք շատ բանի հասնել: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դրանք զգուշությամբ ընդունեք. վտանգ կա, որ ձեզ փորձեն կասկածելի պատմությա ն մեջ ներքաշել: Այնպես որ՝ վերջնական պատասխան տալուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում ունեցվածքի հետ կապված ձեզ համար կարևոր հարցերի հաջող լուծումը: Մի շտապեք ստացած միջոցները ծախսել դատարկ բաների վրա. շուտով դրանց համար արժանի կիրառում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5