ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2696 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բազում տարաձայնություններ կբերի: Վեճերը հաճախ կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, թույլ չեն տա ժամանակին կյանքի կոչել պլանները: Երբեմն ձեզ չեն լսի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք կասկածի տակ չեն առել ձեր տեսակետը: Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, բայց եթե անեք դա, իրավիճակը դեպի լավը փոխելու ձև էլ կգտնեք:

Խուսափեք ռիսկից: Ինչի էլ որ ձգտեք, նպատակին հասնելու հուսալի, փորձված մեթոդները ամենալավը կլինեն: Լսեք խորհուրդները. հաճախ դրանք կտան մարդիկ, որոնք հրաշալի գլուխ են հանում իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ: Երբեմն դրանց պատճառը ձեր արարքներն ու որոշումները կդառնան: Շատ հեշտությամբ կտրվեք հույզերին, կասեք ու կանեք այն, ինչի համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Հիմա դուք հակված կլինեք ռիսկի դիմել նույնիսկ այն իրավիճակներում, որտեղ մեկ ուրիշ ժամանակ կնախընտրեիք զգույշ լինել:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր բանով, հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործում: Դուք սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող, արդյունավետ օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ լրիվ նոր առաջադրանքներից, և՛ վաղուց ծանոթներից: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը: Չի բացառովում՝ նոր ու ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնք ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսը կանցնի ուղևորությունների մեջ: Այն վառ տպավորություններ է խոստանում: Շատ Երկվորյակների համար պայմանների փոփոխությունը ոգեշնչող կլինի: Նշանի ներկայացուցիչները նոր գաղափարներ կունենան, որոնք հաճախ կապված կլինեն բիզնեսի հետ: Ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել մտածածը ու մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անօգուտ կանցնի օրվա առաջին կեսին: Ժամանակ կխլեն դատարկ զրույցները, հաճախ ստիպված եք լինելու շեղվել սկսած գործերից ինչ-որ անհետաքրքիր բանով զբաղվելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը ծանր է լինելու. կթվա, թե նրանք ամենահասարակ բաներն էլ չեն հասկանում:

Օրվա երկրորդ կեսը լրիվ ուրիշ կլինի: Այն թույլ կտա օգտակար բաներ անել, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել կամ ավարտին հասցնել այն գործերը, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Որոշ Խեցգետիններ նոր բան կսովորեն ու կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Հենց այդ ժամանակահատվածն արժե օգտագործել ամենակարևոր գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Դուք կուզենաք դրանց համաձայնությամբ պատասխանել ու չեք զղջա դրա համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի վատ կդասավորվի: Հավանական են տհաճ հանդիպումներ, որոշ Առյուծներ ստիպված են լինելու շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնց չեն համակրում: Վեճերից կկարողանաք խուսափել, եթե պահպանեք ինքնատիրապետումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին չեն բացառվում խնդիրները: Հաճախ դրանք կծագեն ոչ ձեր պատճառով: Մարդիկ, որոնց վստահում էիք, ամեն անգամ չեն արդարացնի ձեր սպասումները, իսկ երբեմն էլ պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի: Բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք, եթե չվախենաք ձեր ձևով գործելուց:

Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում ինչ-որ կարևոր բանում հաջողակ կլինեք: Օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը: Մտերիմներին ձեր գաղափարները դուր կգան, նույնիսկ եթե դրանք կյանքի կոչելը դժվար լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Նրա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հրաշալի գլուխ կհանեք լրիվ նոր գործերից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ չեք խառնի ու չեք մոռանա:

Ավելի ուշ խմբային աշխատանքի համար հարմար ժամանակ կգա: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել, որոնց աջակցության շնորհիվ կհասնեք կարևոր նպատակներին: Այդ հատվածում էլ հավանական են մտերիմների հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ ու շատ արդյունավետ կլինի: Այն հարմար է բարդ գործեր ստանձնելու, նորը սովորելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ բաներից, ոչ միանշանակ իրավիճակներում նպատակին տանող ճիշտ ուղի կընտրեք: Զգոն եղեք նոր ծանոթների հետ. փորձված համախոհները հուսախաբ չեն անի:

Անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Մի վախեցեք պատմել ձեր ապրումների մասին, քանի որ անպայման հասկացողություն ու աջակցություն կգտնեք: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Դուք շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Հաճախ տեղին կլինի ցանկացած հարցի ստեղծագործաբար մոտենալու, նպատակին տանող սեփական ուղին գտնելու, այլ ոչ թե ուրիշների հետևելու ձեր ունակությունը: Դուք շատ կփորձարկեք ու չեք վշտանա, եթե չկարողանաք հաջողության հասնել:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատ մարդկանց դուր կգաք, ուստի զարմանալի չէ, որ ձեզ անընդհատ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Պատասխանի հարցում շտապելը պարտադիր չէ, դուք մտածելու համար ժամանակ կունենաք: Սիրային ժամադրությունը լավ տպավորություն կթողնի, եթե ինքներդ զբաղվեք դրա կազմակերպմամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, չնայած՝ դա հեշտ չի լինի: Հիմա շատ բան պլանի համաձայն չի ընթանա, շրջապատողները չեն արդարացնի ձեր հույսերը, երբեմն ստիպված եք լինելու մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ ընդհանուր շատ քիչ բան ունեք: Լավ նորությունն այն է, որ բոլոր այդ դժվարությունները կարելի է հաղթահարել: Կարևորը սեփական փորձին ու առողջ բանականությանը վստահելն է:

Այն, ինչ կասեն մյուսները, միշտ չէ, որ ճիշտ կլինի: Այնպես որ՝ վատ մի զգացեք ճշտող հարցեր տալուց, ինֆորմացիան ստուգելուց: Սեփական գիտելիքներով ու գաղափարներով արժե կիսվել միայն նրանց հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Եթե ձեզ համախոհներ են պետք, հիմա կարող եք առանց դժվարության գտնել նրանց: Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Որոշ Ջրհոսներ շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն իրենց տաղանդներով ու գիտելիքներով: Մի վախեցեք պատմեր ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին. դա ինքնագովազդ չի դիտվի, փոխարենը թույլ կտա ձեզ վրա հրավիրել անհրաժեշտ մարդկանց ուշադրությունը:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Կարող են սրվել հին տարաձայնությունները, և այս անգամ չեք ուզենա զիջել: Աշխատեք բաց կոնֆլիկտ թույլ չտալ. դա ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս օրը շատ հաճելի պահեր կնվիրի: Հնարավոր է՝ ոչ մի նշանակալի ու կարևոր բան էլ տեղի չունենա, բայց ուրախության առիթներ կլինեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք զինաթափել ձեր թշնամիներին ու առաջ անցնել մրցակիցներից: Որոշ Ձկներ կարիերայի զարգացման կամ սեփական բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք մտերիմների հետ չեք վիճի, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց շատ ուրախ կլինեք տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2696 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5