ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1985 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է, որը օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Դուք արագ գլուխ կհանեք սեփական գործերից ու հաճույքով կզբաղվեք ուրիշների գործերով. կօգնեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել, կաշխատեք աջակցել այն մարդկանց, որոնց համար հեշտ չէ: Շատերն ուշադիր կլսեն ձեր խորհուրդները, հավանության կարժանացնեն ձեր գաղափարները:

Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները. ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց գրավելը, հետաքրքրելն ու ոգեշնչելը: Հավանական են ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ օր է, որը հանգիստ ու հաջող կանցնի, թույլ կտա կարգուկանոն հաստատել գործերում, հաջողությամբ ավարտել վաղուց սկսածը: Հնարավորություն կունենաք ուղղել մանր-մունր սխալները, լրացնել բաց թողածը: Կուրախացնեն աշխատանքի մասին զրույցները. ձեզ կաջակցեն, կգովեն, այլ ոչ թե կքննադատեն, հնարավոր են հետաքրքիր մասնագիտական առաջարկներ:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի, որն էլ մեծ հաճույքով կկազմակերպեք: Ձեր նրբանկատության շնորհիվ անցյալում կմնան հարազատների միջև տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին ոչ մի տեղ մի շտապեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, ամեն մի որոշումը լավ մտածեք: Լավագույն ժամանակը չի լինի նոր նախաձեռնությունների համար. առաջին փուլում դժվարություններ կառաջանան, որոնք անհաղթահարելի կթվան: Բայց եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու ոգեշնչել ձեզ, սկսածը կիսատ թողնել չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսն ավելի վառ ու հաճելի կանցնի: Այն հաճելի անակնկալներով, զարմանալի զուգադիպություններով, հիշարժան իրադարձություններով լի կլինի: Հավանական է հանդիպում մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական հագեցած կլինի, բայց դուք բողոքելու ցանկություն չեք ունենա, քանի որ բոլոր գործերը հետաքրքիր կլինեն, դուք ոգևորությամբ կանցնեք նոր առաջադրանքների լուծմանը: Ինտուիցիան կհուշի, որ ամեն անգամ փորձարկումներ անելու կարիք չկա, և այն չի սխալվի: Իսկապես, փորձված մեթոդները բավական արդյունավետ կլինեն:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն այլ կերպ նայել սովորական դարձած բաներին: Օրվա երկրորդ կեսը ձեզ կամ ձեր մտերիմներից մեկի հետ կապված հրաշալի նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հաճելի կանցնի: Հնարավոր է՝ դուք չհասցնեք անել այն ամենը, ինչ ծրագրել էիք, բայց լավ ժամանակ կանցկացնեք, իսկ ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Չեն բացառվում սպոնտան գնումները:

Հազիվ թե արժե ձեզ վրա հատուկ ուշադրություն հրավիրել. ձեր ուժեղ կողմերը բոլոր դեպքերում աննկատ չեն մնա, իսկ հաղթանակների ու ձեռքբերումների մասին շատերը կիմանան: Ինչ-որ մեկի հետ գաղափարներով կիսվելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք, հակառակ դեպքում ուրիշների խորհուրդները կարող են շեղել ձեզ: Օրվա երկրորդ կեսը ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք էներգիայով լի, վճռական ու շատ բաների ունակ կլինեք: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և հնարավորություն կա հասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհավանական էր թվում: Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հնարավոր է՝ այսօր համախոհներ գտնեք, որոնց աջակցությամբ մոտ ժամանակներս կհասնեք կարևոր մասնագիտական նպատակին:

Դժվար կլինի սեփական գործերի վրա կենտրոնանալը. շրջապատողները հաճախ ձեր օգնության և աջակցության կարիքը կունենան, ինչ-ինչ ընտանեկան խնդիրներ չեն կարողանա լուծել առանց ձեր մասնակցության: Հենց ձեր շնորհիվ այսօր շատերն իրենց ավելի երջանիկ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը թույլ կտա արագ գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներին կուտակված գործերից: Դուք կկարողանաք հաղթահարել դժվարությունները, որոնց առաջ մյուսները նահանջել են, ինչպես նաև լուծել բարդ հարցերը: Հաճախ օգտակար կլինի շատ վաղուց ստացած ինֆորմացիան: Դուք այն ժամանակին կհիշեք:

Եթե օրվա առաջին կեսին ինքնուրույն գործելը հեշտ կլինի, ապա երկրորդը հրաշալի կլինի ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Նրանք ոչ միայն ձեր համախոհերը, այլև իսկական ընկերները կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Կարևոր կլինի օրվա առաջին կեսին ոչ ոքի հետ չվիճելը, վեճերից խուսափելն ու աննշան հարցերի քննարկման վրա շատ ժամանակ չծախսելը: Երբեմն կարող է թվալ, որ շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, բայց բանն ավելի շուտ անհասկացողության, քան ինչ-որ մեկի վատ մտադրության մեջ կլինի:

Շատ ու շատ կարևոր, բարդ գործերից դուք հրաշալի գլուխ կհանեք ինքնուրույն. կուտակված փորձը դրանում կօգնի: Բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, հին ընկերոջ կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Նման շփումները բազում դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ոչ միայն ձեր համար կարևոր հարցերը լուծելու համար: Այսօր դուք ունակ կլինեք աշխարհը դեպի լավը փոխել, անել այն, ինչ առաջ չէր ստացվում: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Չի բացառվում գտնեք առանց մեծ ջանքեր գործադրելու եկամուտները մեծացնելու ձևը: Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր սովորում են. այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել, անմիջապես կմտապահվի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է շփումների համար: Հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ամենատարբեր հարցերը կարող եք քննարկել հանգիստ ու կառուցողական՝ խուսափելով տարաձայնություններից ու թեժ վեճերից: Ձեզ ուշադիր կլսեն այն մարդիկ, որոնք սովորաբար միայն սեփական կարծիքով են հետաքրքրվում ու արհամարհում են ուրիշների փաստարկները:

Հնարավորություն կունենաք զբաղվել տնային գործերով, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում ու լուծել կենցաղային խնդիրները: Դրա համար ծախսերի կարիք կլինի, բայց դրանք հազիվ թե նշանակալի լինեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր ու հաճելի օր է, որի իրադարձությունները լավատեսություն կհաղորդեն: Նրանք, ովքեր վերջին ժամանակներս կասկածում էին իրենց նախաձեռնությունների հաջողությանը, կվերագտնեն ինքնավստահությունը: Նոր գաղափարները բացառապես հաջող կլինեն, շրջապատողներն անմիջապես կխոստովանեն դա ու իրենց օգնությունը կառաջարկեն: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հարաբերությունների մեջ էիք:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրած կլինեք, թե որոշումը վերջին պահին ընդունած: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք, կարևոր մի բան կիմանաք կամ կսովորեք այն, ինչ շուտով անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մտքերը հավաքելն ու գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Օրն ավելի հարմար կլինի հաճելի հանգստի համար, քան օգտակար զբաղմունքների կամ բարդ խնդիրները լուծելու:

Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան իրենց չծրագրված դադար թույլ տալ. որոշ Ձկների առաջ անհապաղ ուշադրություն պահանջող խնդիրներ կլինեն: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր փորձված համախոհներ ու հուսալի ընկերներ ունեն, որոնք պատրաստ են օգնության հասնել: Ձեզ համար այսօր աջակցությունը յուրահատուկ կարևոր կլինի. տրամադրությունը կլավանա, երբ իմանաք, որ դժվարությունների հետ մենակ չեք մնացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1985 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0