Աստղագուշակ․ նոյեմբերի 30
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է կարևոր բանակցությունների, լուրջ հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր բան առաջարկեն կամ հուշեն, թե ինչպես պետք է հասնել վաղուց դրված նպատակներին: Դուք ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Հին մրցակիցները համախոհներ կարող են դառնալ:
Հնարավորություն կունենաք բարդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ օգտակար տեղեկատվություն ստանալ: Դուք ուշադրություն կդարձնեք նույնիսկ դատարկ բաներին և ոչինչ աչքաթող չեք անի: Դա կօգնի ոչ միայն խուսափել սխալներից, այլև ուրիշներին հետ պահել հակասական արարքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն անակնկալներով լի կլինի, բայց դրանք ավելի հաճախ կուրախացնեն ձեզ, քան կվշտացնեն: Հաջողությամբ կլուծվեն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին ժամանակներս: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք նոր բան ստանձնել:
Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմներից մեկի հետ կապված լավ լուրեր կստանան: Օրը հարմար է գնումների համար, հաճախ նույնիսկ սպոնտան ձեռքբերումները հաջող կլինեն: Չեն բացառվում դրամական մուտքերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելն ու պրակտիկ խնդիրների լուծման վրա կենտրոնանալը: Ամպերում մի սավառնեք, մի հավատացեք չափազանց գրավիչ խոստումներին: Ստացված ցանկացած ինֆորմացիա արժե մանրամասն ստուգել: Որոշ գործեր չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել խառնաշփոթի պատճառով, որը ձեր մեղքով չի լինի:
Ներողամիտ եղեք շրջապատողների հանդեպ, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե նրանք հատուկ փորձում են ձեր համբերությունը: Այսօր հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան գործնական ու ընկերական հարաբերությունները: Աշխատեք հարթել սուր անկյունները, կոնֆլիկտներ չհրահրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է, որը հրաշալի է գործնական ու անձնական հանդիպումների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ դուր կգաք նրանց, որոնք ձեզ առաջին անգամ են տեսնում: Հաճախ նոր ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Անսպասելի ծագած փոխադարձ համակրանքը կօգնի երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:
Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից: Հավանական են շահավետ գործարքներ, գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Նրա առաջին կեսին հեշտ չի լինի նույնիսկ ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Տարաձայնություններ ու վեճեր սովորականից շատ կլինեն: Դուք կաշխատեք հանգիստ պաշտպանել ձեր տեսակետը, բայց անձերին չանցնելն ու փոխադարձ մեղադրանքներից խուսափելը բարդ կլինի: Ցանկացած բարդ հարցի քննարկում արժե պարզապես հետաձգել:
Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, իսկ շփումները հաճելի կդառնան: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել շատ բարդ գործերում, լուծել նախկինում ձեր ուժերի սահմաններից վեր թվացող առաջադրանքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Առավոտը հարմար է ավելի վաղ սկսածն ավարտելու, հին ծրագրերն իրագործելու համար: Աշխատեք հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա: Ձեզ օգնություն խոստացած մարդիկ հազիվ թե կարողանան ժամանակին այն ցուցաբերել: Ինքնուրույն գործելով՝ դուք արագ կհասնեք դրված նպատակներին, քանի որ ժամանակը չեք վատնի քննարկումների վրա, հաջողության վրա էլ ավելի քիչ կկասկածեք:
Օրվա երկրորդ կեսը կարևոր գործերում հաջողություններ է խոստանում: Հավանական են դրամական մուտքեր, կկարողանաք լուծել ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքել: Բարենպաստ հատված է նաև շփումների համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն անակնկալներով լի կլինի: Աշխատանքին վերաբերող նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները, օգնականներ ու համախոհներ գտնելու շանս կա: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով, հազիվ թե ինչ-որ մեկը կասկածի ձեր անսովոր, ինքնատիպ ծրագրերի հաջողությանը:
Կարող եք աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր գնել, կենցաղային տեխնիկա ձեռք բերել. այն երկար կծառայի: Նկատի ունեցեք, որ օրվա առաջին կեսը հագեցած ու արդյունավետ կլինի, իսկ երկրորդին գործնական ակտիվությունը կնվազի, հանգստի կարիք կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող օր է: Օրվա առաջին կեսը հարմար է հին խնդիրները լուծելու, վաղուց գործած սխալներն ուղղելու համար: Դուք կարող եք բախվել դժվարությունների, բայց դրանք ձեզ չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ամենատարբեր բնույթի նոր նախաձեռնությունների համար: Գործնական հոտառությունն այդ հատվածում սուր կլինի և անսխալ կհուշի՝ ինչպես կարելի է գումար աշխատել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մեծ հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց լուրջ խնդիրներից էլ կարող եք չվախենալ: Հնարավոր են տարաձայնություններ շրջապատողների հետ, երբեմն դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ ժամանակին հաշտ էիք: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Ձեզ կհաջողվի ոչ միայն հարթել սուր անկյունները, այլև բարձրացնել բոլորի տրամադրությունը:
Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն, նախապես կազմած ծրագրին հետևելը բավական բարդ կլինի: Բարեբախտաբար, տարաբնույթ իմպրովիզները ձեզ մոտ կստացվեն և հաճույք կպատճառեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անպասելի աղբյուրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ, արդյունավետ օր է: Կարևոր կլինի հենց առավոտվանից լուրջ տրամադրվելը: Եթե գործերը չհետաձգեք, ավելի շատ բան կհասցնեք, քան ծրագրել էիք: Վատ չեն անցնի բանակցությունները, կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը: Չի բացառվում՝ հին ծանոթները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, շրջահայաց կլինեք: Այդ ամենը թույլ կտա խուսափել դժվարություններից, արագ կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը վատ չի դասավորվի: Չեն բացառվում փոքրիկ դժվարությունները, ցավալի թյուրիմացությունները, որոնցից կկարողանաք արագ գլուխ հանել: Լուրջ խնդիրներ ու անհանգստության համար առիթներ չեն լինի: Պատասխաններ կգտնեք հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտորում:
Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ավարտին կհասցնեք դրանք, միայնակ գլուխ կհանեք նրանից, ինչը մի քանի ծանոթների ուժերից վեր է եղել: Երբ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին, կարող եք վստահել ինտուիցիային. նրա հուշումներն անսխալ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Արդյունավետ օր է, որը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու և նորերը ստանձնելու համար: Դուք արագ կարևոր որոշումներ կընդունեք, ժամանակը դատարկ դատողությունների ու մտորումների վրա չեք վատնի: Երբեմն ամեն ինչ ինքնստինքյան լավագույն ձևով կդասավորվի, իսկ դուք պարզապես կգտնեք առավելագույն օգուտ քաղելու ձևը:
Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հարմար օր է ոչ մեծ գնումների համար, նույնիսկ պատահական գնումները հաջող կլինեն: Երեկոյի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: