ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1939 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Դուք կարող եք բախվել դժվարությունների, որոնք չէիք ակնկալում տեսնել: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք դրանք հաղթահարել ու հաջողության հասնել, բայց նախ պետք է ջանքեր գործադրեք: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք խորհուրդներով դիմել այն մարդուն, որին վստահում եք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. այդ միջոցներն ավելի ուշ պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք շրջապատողների հետ ձեզ առավելագույնս համբերատար ու նրբանկատ պահել. այսօր դա շատ կարևոր կլինի: Երբեմն նույնիսկ հին ծանոթների ու մտերիմների հետ հարաբերությունները լարված կդասավորվեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը, բաց կոնֆլիկտ թույլ չտալը և այն մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը, որոնք սովորաբար դատարկ բաների պատճառով վիրավորվում են:

Բարենպաստ օր է ուսման, ինչպես նաև մտորումներ ու ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար: Նշանի շատ ներկայացուցիչներ կուզենան նոր բան ստանձնել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել այդ նախաձեռնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերը երկար ժամանակով մի հետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կարող եք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք շատ բաների են ունակ: Հաճախ գործերում կօգնի անձնական հմայքը. շատերը պարզապես չեն կարողանա մերժել ձեր օգնության խնդրանքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, չհոգնեցնող, բայց օգտակար գործերի, ինչպես նաև ընկերների հետ շփվելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել: Իսկ հիմա քննարկեք դրանք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ. օգնել ցանկացողներ ամենայն հավանականությամբ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաճելի ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում գործերը շատ կլինեն, բայց դրանք բոլորը շատ կհետաքրքրեն ձեզ: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով օգտակար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Ավելի ուշ բարդ շրջան կգա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, այնպես որ՝ շատ անհանգստանալ պետք չէ: Ամեն ինչ շուտով կհարթվի, դրանում մի կասկածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կարողանաք կենտրոնանալ: Դա հեշտ չի լինի. երբեմն ստիպված եք լինելու կարևոր գործից շեղվել ուրախ ու դատարկ բաների վրա, իսկ հետո ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել առաջիններին վերադառնալու համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, նրանք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող չեն թվա: Բացի այդ, շատ խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցում կցուցաբերեք: Դա դուր կգա մտերիմներին, նրանք հաճույքով իրենց օգնությունը կառաջարկեն կամ պարզապես իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր շատ բան պիտի սովորեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հստակ տեղեկատվություն կստանան նրա մասին, ինչի մասին նախկինում միայն կռահում էին: Շրջապատողների հետ շփումները մեծ համբերատարություն կպահանջեն: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հաճելի անակնկալներով: Աստղերի աջակցությունը օգտակար կլինի նրանց, որոնք արագ են գործում: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր շատ բան կհասցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավական հանգիստ ու շատ արդյունավետ օր է: Այն հարմար է լուրջ գործերով զբաղվելու համար, նաև այնպիսիների, որոնց հետո դեռ շատ եք վերադառնալու: Հիմա դուք պատրաստ կլինեք աշխատել ապագայի համար: Մի շտապեք. դուք բավականաչափ ժամանակ կունենաք ձեր գործողությունները մշակելու համար:

Հավանական են հաճելի հանդիպումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան տեսնել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ էին կարոտում: Կարող եք վերականգնել հին կապերը, նախկինում լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե ջանքեր գործադրել. այսօր դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս ունեք: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, չեք շեղվի, երբ անհրաժեշտ լինի կենտրոնանալ: Հենց դա թույլ կտա արագ ստանալ անհրաժեշտ արդյունքները, այդ թվում՝ այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության կհանդիպեին:

Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում, կհեշտանա մտերիմների հետ փոխհասկացողության հասնելը, ամեն ինչի մասին պայմանավորվելը: Հարմար օր է անցյալի իրադարձությունների մասին մտածելու, հասկանալու համար, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի նրանց համար, ովքեր օդային ամրոցներ չեն կառուցի, չեն երազի ու ժամանակը զուր չեն վատնի: Հիմա ավելի օգտակար կլինի կոնկրետ գործողությունների վրա կենտրոնանալը, թեկուզ՝ շատ հասարակ գործողությունների: Կարող եք ավարտել այն, ինչ վաղուց եք սկսել, եզրակացություններ անել, հասկանալ, թե ինչն եք ճիշտ արել, իսկ ինչը՝ սխալ:

Ներդաշնակ կդասավորվեն հին ու նոր ծանոթների հետ հարաբերությունները, չի բացառվում երկարատև, մտերիմ ընկերության կամ սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հենց դրանում այսօր կլինի հաջողության գաղտնիքը: Բայց դուք հակված կլինեք շատ բաների մասին երազել, ձեր առաջ նպատակներ դնել, որոնց հասնելը դեռևս հնարավոր չէ: Դա կարող է սխալների, զուր ծախսերի, անհաջող որոշումների հանգեցնել, եթե չլսեք առողջ բանականության ձայնին:

Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Հենց դրանց շնորհիվ կկարողանաք արագ գտնել ծագած բոլոր խնդիրների լուծման բանալին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, երբեմն կհուզվեք դատարկ բաների պատճառով: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին: Ճիշտ պահին կկարողանաք կենտրոնանալ և մի կողմ վանել ավելորդ բաները: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել. հաճախ նրանք իրենք օգնություն կառաջարկեն:

Եթե օրվա առաջին կեսին ամեն ինչ քիչ թե շատ ծրագրի համաձայն կընթանա, ապա երկրորդին հնարավոր են անակնկալներ ու անսպասելի իրադարձություններ, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն: Չի բացառվում՝ այդ հատվածում հանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Կպարզվի, որ նրանք չեն մոռացել ձեր մասին ու պատրաստ են հետաքրքիր բան առաջարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իրատես եղեք ու հույս մի ունեցեք, որ բոլոր խնդիրներն առանց ձեր մասնակցության են լուծվելու: Հիմա պետք է գործել, այլ ոչ թե սպասել երջանիկ պատահականության, այնպես որ՝ մարտական տրամադրվեք, նոր նախագծեր սկսեք, համարձակ ստանձնեք այն, ինչ մյուսների մոտ չի ստացվել: Դուք հնարամիտ կլինեք, շատ հասարակ բաներ անսովոր լույսի ներքո կտեսնեք: Հենց դա էլ հաճախ կօգնի հաջողության հասնել:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ տանը: Բանը վեճին չի հասնի, իսկ բանավիճելը հետաքրքիր ու նույնիսկ օգտակար կլինի. չի բացառվում՝ արդյունքում հրաշալի գաղափարներ ունենաք, որոնք մեկ ուրիշ պայմաններում ձեր մտքին չէին գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1939 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2