Աստղագուշակ․ նոյեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2134 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք ամեն հնարավորը կանեք օրն արդյունավետ անցկացնելու ու ոչ մի րոպե զուր չծախսելու համար: Անգործ նստել չեք ուզենա, նույնիսկ հանգստյան ժամերը կփորձեք օգտավետ անցկացնել: Ինչ-որ օգտակար բան սովորելու, նոր փորձ ստանալու ցանկացած հնարավորություն ձեզ կուրախացնի: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Այդ հատվածում ունակ կլինեք մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց հանդեպ: Ուստի զարմանալի չէ, որ նոր համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Երկուսն էլ ներդաշնակ կդասավորվեն ու կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ նյարդային, լարված օր է: Հաջողության հասնել հնարավոր է, բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա: Դուք պետք է պայքարեք, ընդ որում՝ երբեմն ուժեղ մրցակիցների դեմ: Սեփական ուժերը երբեմն բավարար չեն լինի, իսկ համախոհների ընտրության հարցին պետք է զգույշ մոտենաք: Կարևոր է հետևել ֆինանսական գործերի կարգապահությանը: Այստեղ անփութության ցանկացած դրսևորում կարող է տհաճություններով ավարտվել: Մի շտապեք գնումներ անել ու գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ: Ցավոք, նման հարցերում հեշտությամբ կսխալվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք հանգստություն պահպանել: Այսօր դա սովորականից դժվար կլինի, քանի որ հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կարող է փոխվել: Հետևեք, որ ապրումները ձեզ չխանգարեն կարևոր որոշումներ ընդունելիս, որոնցից կախված կլինի ձեր ապագան: Ցանկացած քայլ արժե ինչպես հարկն է մտածել: Ցանկալի է զբաղվել առօրյա գործերով. նոր բան յուրացնելը հեշտ չի լինի: Լավագույն օրը չէ փորձարկումների համար, բայց կարող եք դրանք անել, եթե վստահ եք համախոհների աջակցության վրա: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ, լավ խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամենաարդյունավետ օրը չէ: Ձեր շատ նախաձեռնություններ անհաջող կլինեն: Դա ցավալի կլինի, քանի որ դրանցից մի քանիսի հետ մեծ հույսեր էիք կապել: Բացի այդ, հաճախ կբարկանաք մանրուքների պատճառով, իսկ հույզերը կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, ավարտին հասցնել սկսածը: Ավելի ուշ կզղջաք, որ ավելի համառ չեք եղել: Խուսափեք վեճերից. այսօր արժե ջանքեր գործադրել շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, հակառակ դեպքում հետո զղջալու եք ձեր անզսպության համար: Հատկապես նրբանկատ եղեք մտերիմների հետ, ձեր նկատողությունները նրանց կխոցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը մասնագիտական ոլորտում դրական փոփոխություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք լուծել կազմակերպչական հարցերը, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Չի բացառվում՝ հասկանաք՝ ուր է պետք շարժվել, ինչպես պետք է զարգացնեք կարիերան հենց այն հունով, որը ձեզ ամենագրավիչն է թվում: Անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի, բայց մտերիմները հասկացողությամբ կվերաբերվեն, որ հիմա շփումների համար քիչ ժամանակ ունեք ու կփորձեն աջակցել ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հույզերը վերահսկելը դժվար կլինի: Սովորաբար ինքնատիրապետումը կդավաճանի ձեզ, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, կասեք ու կանեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Շրջահայաց եղեք և հետո դեռ երկար ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Մի շտապեք գումարի հետ կապված որոշումներ ընդունել: Այստեղ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես առաջին հայացքից կթվա: Դուք ինքներդ կարող եք սխալվել ու մոլորության մեջ գցել մյուսներին: Օրը հարմար է ընտանեկան գործերի համար: Մտերիմների հետ շփումները ուրախություն կբերեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր ու հաճելի հանդիպումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Օրը բազում գայթակղություններ կբերի, բայց դուք կարող եք դիմակայել դրանց, եթե հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին ու հույզերին չտրվեք: Հետ կանգնեք չմտածված արարքներից ու աշխատեք չանկեղծանալ այն մարդկանց հետ, որոնց վատ եք ճանաչում: Հաջող կլինեն համարձակ նախաձեռնությունները, երբեմն հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Բայց դա ուրիշի փորձը թերագնահատելու, լավ խորհուրդներն անտեսելու պատճառ չպետք է դառնա: Հակառակը, հիմա պետք է առավել ուշադիր լսեք նրանց, ում հարգում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը նոր պլաններով ու հետաքրքիր գաղափարներով լի կլինի, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Արագ կմտապահեք ինֆորմացիան, մի քանի ակնարկն էլ բավական կլինի, որ ճիշտ եզրակացություններ անեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը կամ հաջողության կհասնեք այն գործում, որը շատ ուժեր է խլել ձեզանից: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանք ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ կդնեն, բայց այստեղ շատ բան կախված կլինի նախաձեռնող լինելու ձեր ցանկությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ապրումների համար լուրջ պատճառներ չեն լինի, բայց դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, շատ բան սրտին մոտ կընդունեք: Երբեմն ձեզ հետ լեզու գտնելը դժվար կլինի: Նույնիսկ շրջապատողների անմեղ նկատողությունների մեջ գաղտնի իմաստ կտեսնեք: Դա վեճերի կհանգեցնի, եթե չվերահսկեք ձեզ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի գործերին, որոնք կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Ցավոք, դրանցով պետք է ինքնուրույն զբաղվեք: Ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Լավ նորությունն այն է, որ անհրաժեշտ արդյունքին ավելի արագ կհասնեք, քան ակնկալում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր ու անսովոր կլինի օրվա առաջին կեսը: Հնարավոր կդառնա այն, ինչ նույնիսկ երազել չէիք համարձակվում: Դուք իրերին ուրիշների նման չեք նայի: Շրջապատողները հիմա չեն վիճի, այլ կլսեն ձեր կարծիքը, որը նրանց իսկապես կհետաքրքրի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սկզբում գործնական տեսանկյունից օգտակար կլինեն, բայց ժամանակի հետ հաճելի ընկերության կվերածվեն: Դուք հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք, իսկ ինքներդ կփորձեք առաջին տպավորությանը չվստահել: Նման զգուշությունն արդարացված կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարենպաստ է, ապրումների ու տագնապի համար լուրջ պատճառներ չկան: Երբեմն սուր կարձագանքեք փոքրիկ պատահարներին, բայց ինքներդ էլ կհասկանաք, որ դրանց համար լուրջ անհանգստանալ չարժե: Աննշան տարաձայնություններ կծագեն, բայց բնատուր նրբանկատությունն ու հումորի զգացումը կօգնեն ձեզ հարթել սուր անկյունները: Օրը հարմար է այնպիսի գործերի համար, որոնք շտապողականություն չեն պահանջում, թույլ են տալիս նպատակին դանդաղ, բայց ճիշտ գնալ: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, այնպես որ՝ սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, բայց դրանցից ոչ մեկը ուրիշին հանձնարարել չեք կարողանա: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Երբեմն ձեզ վիրավորված կզգաք, չեք մտածի, որ ինքներդ էլ ավելորդ բաներ եք ասել: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, հնարավորություն կտա զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս: Հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա տնային գործերը, կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա ու այլ օգտակար իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|