ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2209 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Ձեր ուժերի սահմաններում կլինի օգտակար շատ բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Կարող եք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, վերականգնել արդարությունը, օգնել պայմանավորվել նրանց, ովքեր վաղուց և անօգուտ փորձում են իրար հետ ընդհանուր լեզու գտնել: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Շատ հավանական է, որ այսօր և՛ նոր ընկերներ, և՛ համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

Ոչ բոլոր Խոյերին ժամանակ կմնա հանգստի համար: Դուք կաշխատեք հնարավորինս շատ բան հասցնել, ոչինչ չեք ուզենա հետաձգել: Միաժամանակ ոչ մեծ դադարը ձեզ չի խանգարի, քանի որ դրանից հետո ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, մտքում պետք եղած ամեն ինչ պահելն այնքան էլ հեշտ չի լինի: Բացի այդ, շրջապատողները ամեն անգամ ճիշտ չեն հասկանա ձեզ, իսկ հասարակ բաները մի քանի անգամ բացատրելու անհրաժեշտությունը կնյարդայնացնի: Բայց դուք հույզերից գլուխ կհանեք, կոնֆլիկտներ թույլ չեք տա ու կփորձեք հնարավորինս հարթել իրավիճակը:

Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան, չի բացառվում՝ փչանա կենցաղային տեխնիկան, ցավալի տնային պատահարներ լինեն: Այդ ամենը լուրջ հետևանքներ չի ունենա, բայց կարող է ժամանակավորապես փչացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք վիճել այն մարդկանց հետ, որոնք համաձայն չեն ձեզ հետ: Այսօր ձեզ շատ պետք կգա հանգիստ պայմանավորվելու, բոլոր քննարկումները կառուցողական անցկացնելու և անձերին չանցնելու ունակությունը: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր աշխատանքային հարցերը, ամրապնդել մասնագիտական դիրքերն ու զինաթափել թշնամիներին:

Կարող եք վերադառնալ հին գործերին, որոնցից գլուխ հանելը ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները, հարթել լարված հարաբերությունները: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Դա բավական հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ ժամանակ է լինելու: Սկսածն ավարտելը դժվար կլինի, ամեն անգամ չի հաջողվի հասնել այն արդյունքին, որի հույսն ունեիք: Փոխարենը հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից, կլուծեք այն հարցերը, որոնցից անցած շաբաթ գլուխ հանել չի ստացվել:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի. այն հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար, լի կլինի հաճելի անակնկալներով ու ոգեշնչող իրադարձություններով: Հավանական են առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կարող եք արագ լուծել բարդ հարցերը՝ խուսափելով և՛ լուրջ սխալներից, և՛ զուր ապրումներից: Դրանում կօգնի ինտուիցիան. դուք նրա հուշումները լսելով՝ ճիշտ կգործեք, նույնիսկ աննշան սխալներ չեք անի, ճարպկորեն կշրջանցեք թշնամիների լարած թակարդները:

Հիշեք, որ ինչքան կարևոր լինեն գործերը, այնքան հեշտ կլինի դրանցից ինքնուրույն գլուխ հանելը: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար հաճախ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ վեճեր ու կոնֆլիկտներ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր ու կարևոր զրույցների օր է: Կարող եք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում բազմաթիվ տարաձայնություններ են եղել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք զիջումների գնալ, իսկ երբ է լավ պնդել ձերը:

Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե դրանք վերաբերում են հեռու ապագային: Դուք հակված կլինեք հաջողակ լինելու, իրադարձությունների նպաստավոր ընթացքի վրա հույս դնել: Իսկ ավելի ճիշտ կլիներ, եթե հենվեիք սեփական ուժերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու, դրանցով կիսվելու, հեռուն գնացող ծրագրերը քննարկելու համար: Մարդիկ կհավատան, որ դուք հաջողության եք հասնելու և ոգևորված կօգնեն ձեզ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Դուք էներգիայով լի կլինեք, առանց կասկածելու կստանձնեք բարդ գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Սպոնտան գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն անգամ հեշտ չի լինի մարդկանց հետ լեզու գտնելը: Աշխատավայրում հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, դժվարություններ ընթացիկ հարցերը քննարկելիս, որոնք կարելի է արագ լուծել: Դուք կաշխատեք հավասարակշռությունը չկորցնել, և դա ձեզ կհաջողվի անել: Հանգստությունը ձեր առավելությունը կդառնա, դուք պրովոկացիաներին չեք տրվի, կշռադատված որոշումներ կընդունեք:

Օրը հարմար է գիտական աշխատանքի, հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, ամեն ինչ մանրամասն կստուգեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել ու խճճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է, որը ձեզ լավ բաներ անելու հնարավորություն կտա: Դուք կաշխատեք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա օգուտ կտա հարաբերություններին, կօգնի անցյալում թողնել վեճերը: Հեշտությամբ կվերականգնեք գործնական կապերը, որոնք ժամանակին օգտակար են եղել ձեզ:

Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ կանցնի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան պարզ կդառնա, որ հանգստի կարիք ունեք: Բարեբախտաբար, պայմանները թույլ կտան ոչ մեծ դադար վերցնել, և դա էլ բավարար կլինի, որպեսզի վերականգնեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից, որի շնորհիվ կիրագործեք համարձակ ծրագրերը, հաջողության կհասնեք բարդ գործում, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Կարող եք համագործակցության մասին պայմանավորվել նոր ծանոթների հետ: Ամենայն հավանականությամբ նրանք հուսալի համախոհներ կդառնան:

Օրվա երկրորդ կեսը այնքան էլ արդյունավետ չի անցնի, բայց հաճելի պահեր կպարգևի: Լավ ժամանակ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր, անսովոր, համարձակ ու հաջող գաղափարների օր է: Ձեր մտքին կգա այն, ինչ մեկ ուրիշը երբեք չէր մտածի: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Դուք հեշտությամբ կսովորեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ, արագ կյուրացնեք ուրիշի փորձը: Այսօր ստացված ինֆորմացիան թույլ կտա ձեզ խուսափել ապագայի լուրջ սխալներից:

Լավ կանցնեն բանակցությունները: Այսօր ձեզ հետ կհամաձայնեն մարդիկ, որոնք առաջ վիճում էին: Օրվա երկրորդ կեսին նարավորություն կունենաք զբաղվել ընտանեկան գործերով ու լուծել վերջին ժամանակներս մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք ցանկացած գործից հրաշալի գլուխ կհանեք՝ սկսած ամենահասարակներից, վերջացրած ամենաբարդերով: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Լսեք նրան, և դուք մեծ ժամանակ կխնայեք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Զգուշությունը պետք կգա միայն այնտեղ, որտեղ գումարի մասին խոսք կգնա: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Գնումների հարցում մի շտապեք, գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2209 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0