ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2152 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Դուք կուզենաք հաջողության հասնել ու չեք բավարարվի քչով, կհասկանաք, որ փայլուն արդյունքների հասնելու համար պիտի շատ աշխատեք: Համառությունը կօգնի շատ ու շատ հարցերի լուծման ժամանակ: Հաճախ հենց դրա շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էր թվում:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, ձեզ միանգամից չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հավանական են հաջող գործարքներ, կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հուզվելու հատուկ պատճառ հազիվ թե լինի: Օրը լավ կդասավորվի, կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակներին հասնելու համար: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Ինչքան շուտ մտորումներից ու ծրագրելուց անցնեք կոնկրետ գործողությունների, այնքան լավ:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, կարգուկանոն հաստատել գործերում: Հավանական են նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան արժե ուշադիր լինել. չեն բացառվում խնդիրներն ու տհաճությունները, հնարավոր են ցավալի սխալներ: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե խոսքն ընտանեկան գումարի կամ այնպիսի իրերի մասին լինի, որոնցից օգտվում եք ոչ միայն դուք, այլև ձեր մտերիմները:

Օրվա մնացած մասը ավելի հաճելի ու հետաքրքիր կանցնի, դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է վճռական գործել, նախաձեռնող լինել. այդպես կկարողանաք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ գործերից: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե հագեցած ու արդյունավետ լինի, բայց հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք հանգիստ մտածել կարևոր հարցերի շուրջ, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Բարենպաստ օր է ուսման համար: Ցանկացած գիտելիք, որն այսօր կստանաք, շուտով պետք կգա: Համարյա պատահաբար հաստատած ծանոթություններն էլ ամենայն հավանականությամբ օգտակար կլինեն:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գնումներ անել. ձեռք բերած իրերը կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նվերներ, անակնկալներ, ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Որոշումների հարցում մի շտապեք: Սա ամենահասարակ օրը չէ, ամեն ինչից գլուխ հանելու համար ջանքեր պիտի գործադրեք: Կարող եք վստահել ինտուիցիային, բայց ծանոթների խորհուրդներն էլ արժե լսել. չի բացառվում նրանք օգտակար հուշումներ անեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը՝ և՛ գործնական, և՛ ընկերական: Նշանի շատ ներկայացուցիչներ կհաշտվեն նրանց հետ, որոնց հետ վիճել էին:

Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների ու մտերիմների հետ շփվելու համար: Կհաջողվի ոչ միայն միասին հաճելի ժամանակ անցկացնել, այլև քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, լավ ծանոթների հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը: Դուք սուր կարձագանքեք քննադատությանը, երբեմն նույնիսկ լրիվ անմեղ նկատողություններից կվիրավորվեք: Աշխատանքի մեջ հաջողությունների կկարողանաք հասնել, եթե կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցով կարելի է ինքնուրույն զբաղվել, աջակցության չսպասեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին նախասիրությունների մասին հիշելու, նախկինում դրական հույզեր պարգևող զբաղմունքներին վերադառնալու համար: Տրամադրությունը արագ դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև, բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Շատ բան լավ կստացվի, կկարողանաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից: Շրջապատողները կնկատեն դա, կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով: Դուք կաշխատեք չմերժել նրանց, որոնք աջակցության կարիք կունենան, բայց սեփական գործերն էլ դրա պատճառով չեք հետաձգի:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում փոքրիկ դժվարությունները, տհաճ անակնկալները: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Չնայած դրանք բարդ չեն թվա, տրամադրությունը կարող է փչանալ: Ճիշտ է, ոչ երկար ժամանակով. շուտով կենսուրախությունն ու լավատեսությունը կվերադառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անակնկալներով լի կլինի, մեծ մասամբ՝ հաճելի անակնկալներով: Նոր գործեր կհայտնվեն, որոնք ձեզ իսկապես հետաքրքիր կթվան, հնարավորություն կունենաք միանալ ուրիշների մտածած հետաքրքիր նախագծերին: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների գաղափարները, եթե դրանք լավը լինեն: Ինտուիցիան հուսախաբ չի անի:

Կուրախացնեն ընկերների ու մտերիմների հետ շփումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, շատերին դուր կգաք: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Նոր հարաբերությունները կարող են ավելի արագ զարգանալ, քան սովոր եք, և դա հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Հանդիպումներն ու բանակցությունները հաջող կանցնեն, կարող եք նոր համախոհներ գտնել, քննարկել համագործակցության պայմանները: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային պատմության սկիզբ կդնեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում համարձակ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

Շատ գործեր հեշտությամբ կտրվեն, հոգնեցնող չեն թվա: Դուք ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, փորձարկումներ կանեք: Դա դուր կգա շրջապատողներին, այդ իսկ պատճառով շատերն օգնություն կառաջարկեն: Հնարավոր են դրամական մուտքեր: Գնումների հարցում լավ է չշտապել. ամեն անգամ չեք կարողանա լավ իրեր ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց լարված պահերի չի անցնի: Բայց դուք հանգստություն կպահպանեք ու կգտնեք ոչ միայն դժվարությունները հաղթահարելու, այլև շրջապատողներին օգնելու ձևը: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, լուծել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Այդ ամենը կհոգնեցնի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Հնարավոր են և լավ նորություններ, որոնք կվերաբերեն ձեզ կամ ամենամտերիմ մարդկանցից մեկին: Այդ հատվածում լրիվ նոր ծրագրեր էլ կունենաք, որոնց իրագործմանը կանցնեք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավագույն օրը չէ կարևոր գործերի ու լուրջ հարցերը լուծելու համար: Վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք, մոռանաք կամ իրար խառնեք, սխալվեք հաշվարկների մեջ: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, որպեսզի զբաղվեք լրիվ նոր բանով:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հեշտ չի լինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմելը: Մի շտապեք եզրակացությունների հարցում, ինտուիցիան երբեմն հուսախաբ կանի: Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Այդ ժամանակահատվածը լավագույնս է հարմար հանգստանալու, ուժերը վերականգնելու և ինքներդ ձեզ ուրախացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն այնքան էլ արդյունավետ չի լինի: Այդ հատվածի համար կարևոր գործեր մի ծրագրեք. դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Օգտակար կլինի ապագայի մասին մտածելն ու ծրագրեր կազմելը, բայց ձեր մտքերով շրջապատողների հետ կիսվելը դեռ վաղ է: Շուտով կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաջող զուգադիպություններով: Պայմանների բարենպաստ ընթացքը կօգնի հաջողությունների հասնել, կյանքի կոչել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Կհեշտանա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, շատերին դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2152 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1