ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2295 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է բանակցությունների համար: Դուք ձեզ իսկական դիվանագետի նման կպահեք, կկարողանաք մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում ոչ ոք ռիսկ չէր անում շփվել: Որոշ գործնական հարաբերություններ կարող են ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք: Հնարավոր են ոչ մեծ, հաճելի նվերներ, անսպասելի դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը տնային հոգսեր կբերի: Չի բացառվում՝ այդ հատվածում ստիպված լինեք հետաձգել մնացած գործերն ու կենտրոնանալ կենցաղային խնդիրների լուծման վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կսկսվի: Միայն մի քանի ժամվա ընթացքում մի քանի կարևոր հարց կլուծեք, կգտնեք վաղուց դրված նպատակին հասնելու ու մրցակիցներին զինաթափելու ձևը: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ձեր կարիերայի կամ բիզնես-նախագծի հետ, որին մեծ նշանակություն եք տալիս:

Օրվա երկրորդ կեսը շատ հանգիստ կանցնի: Այն հարմար է ընկերների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կհարթեք լարված հարաբերությունները: Պարզ կդառնա, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Շատ հին վիրավորանքներ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Դուք պետք է լուծեք ուրիշների խնդիրները, վերականգնեք արդարությունը, պաշտպանեք վիրավորվածներին ու ընդհանրապես աշխարհը դեպի լավը փոխեք: Դա շատ գրավիչ կլինի, բայց արժե նաև սեփական գործերի մասին հիշել. դրանք նույնպես ուշադրության կարիք կզգան: Որոշ ժամանակ պետք է ծախսեք հին սխալներն ուղղելու վրա:

Օրվա վերջին որոշակիություն կմտցնեք մոտ ապագայի նպատակների մեջ, կհասկանաք, թե ուր է պետք շարժվել: Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերով: Դրանք արժե քննարկել միայն ամենամտերիմ մարդկանց հետ: Խորհուրդները ձեզ հազիվ թե պետք գան, ավելի լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Օրը խոստանում է արդյունավետ ու հետաքրքիր լինել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, այդ թվում՝ նրանցից, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, նորերն էլ մի կողմ չեն քաշվի, եթե իմանան ձեր դժվարությունների մասին:

Որոշ Խեցգետիններ կկարողանան ընկերանալ նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէին գտնում: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ շուտով նոր դռներ կբացվեն: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բազում լարված ու ոչ միանշանակ պահեր կլինեն, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես կդասավորվի օրը: Այո, ստիպված եք լինելու բազմաթիվ փորձություններ հաղթահարել, փոխարենը արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու կծանոթանաք մարդկանց հետ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Ամենատպավորվող Առյուծները լրիվ կկորցնեն գլուխները:

Սկսած բոլոր գործերը չէ, որ կհաջողվի արագ ավարտին հասցնել: Դրա համար շատ անհանգստանալ պետք չէ, քանի որ այդ գործերին կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա ուժեղ տպավորություն թողնել, հանդիպման համար ավելի լավ պահ գտնել չի ստացվի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում և նրանցից ինչ-որ օգտակար բան իմանաք:

Երեկոն արժե անցկացնել տանը. այդպես լավ կհանգստանաք ու արագ կվերականգնեք ուժերը: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Դուք շատ բան կարող եք քննարկել՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Չի բացառվում՝ պատասխաններ գտնվեն կարևոր հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ օր է շփումների, կարևոր թեմաներով զրույցների համար: Մտերիմների հետ կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա կհաջողվի փոխզիջման հասնել, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Վերջին շրջանում լարված հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն:

Ինքնուրույն աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Դուք ճանաչում ու նույնիսկ փառք կուզենաք, բայց այն հենց հիմա ստանալ չի ստացվի: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ձեզ վրա ընդհանրապես ոչ մի ուշադրություն չհրավիրելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են ձեզ քննադատել, ցույց տալ ձեր սխալներն ու թերացումները: Նման մարդիկ հիմա վտանգավոր կլինեն. նրանց հետ շփումները ամեն րոպեն կթունավորեն: Եթե տարաձայնություններ ու վեճեր առաջանան, դրանց վերջ տալը շատ դժվար կլինի: Փոխադարձ դժգոհությունները կաճեն:

Կոգեշնչի աշխատանքը: Օրը հարմար է բարդ գիտություններն ուսումնասիրելու, ոգեշնչված ստեղծագործելու ու ցանկացած մարզաձևով զբաղվելու համար: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. շփումները հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք կաշխատեք ուշադիր լինել, մանրուքների վրա չեք շեղվի, երբ պետք լինի կենտրոնանալ գլխավորի վրա: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, դուք էլ նրանց նույն ձևով կպատասխանեք: Հավանական են անսպասելի առաջարկներ, նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան ազդեցիկ անձանց աջակցությունն ու դրա շնորհիվ կիրագործեն համարձակ ծրագրերը:

Կհաջողվի արագ գլուխ հանել կենցաղային խնդիրներից: Ճիշտ է, երբեմն դրա համար չպլանավորված ծախսերի կարիք կլինի: Օրինակ, որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու փչացած տեխնիկան նորով փոխարինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք խոցելի կլինեք, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին, երբեմն կբարկանաք նրանց վրա, ովքեր ձեռքի տակ կընկնեն: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում: Հաճախ դրանց պատճառը անհասկացողությունը կլինի: Վատ մի զգացեք հարցեր տալ, լրացուցիչ բացատրություններ խնդրել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, որոնք սպասվածից ավելին կլինեն: Որոշ Այծեղջյուրներ թանկարժեք նվերներ կստանան, մյուսներն էլ շատ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր պետք է կարևոր որոշումներ ընդունեք: Դա հեշտ չի լինելու ինֆորմացիան քիչ կլինի, ոչ ոքի հետ չեք կարողանա խորհրդակցել, կարող եք հույս դնել միայն սեփական փորձի ու առողջ բանականության վրա: Չարժե շտապել գումարին վերաբերող հարցերում: Ֆինանսական հարցերի լուծման համար օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր կյանքում ինչ-որ բան կկարողանաք փոխել, այն ավելի հեշտ ու հարմարավետ կդարձնեք: Երեկոն հարմար է անպիտան բաներից ազատվելու համար: Դրանից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անսովոր, զարմանալի իրադարձություններ կբերի: Դուք ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, կայծակնային արագությամբ ճիշտ որոշումներ կընդունեք, հաճախ շրջապատողներից ավելիին կհասնեք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացված փորձը: Դրա շնորհիվ արագ նպատակին տանող միակ ճիշտ ուղին կընտրեք:

Օրը հարմար է սիրային ժամադրության, ինչպես նաև այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Անկեղծությունն ու բարեհամբույր լինելը կօգնեն համակրանք ու վստահություն շահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2295 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7