ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1996 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շրջապատողների հետ լավ լեզու կգտնեք, շատերի մոտ համակրանք ու հետաքրքրություն կառաջացնեք: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերանալ ձեզ հետ, ինչպես նաև օգնել կյանքի կոչել գաղափարները: Բայց կլինեն նաև ձեր բարությունը չարաշահել ցանկացողներ: Զգույշ եղեք և հիշեք, որ ոչ բոլոր խնդրանքներին է պետք համաձայնությամբ պատասխանել:

Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի, իսկ երկրորդը հանգստանալու, վերջին ժամանակների իրադարձությունների մասին հանգիստ մտածելու հնարավորություն կտա: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանը միանգամից անցնել չի ստացվի. դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ու արդյունավետ օր է, որի ընթացքում դուք կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Բայց հուզական դաշտը կայունությամբ չի առանձնանա, այդ իսկ պատճառով ձեր տրամադրությունն էլ ինչ-որ դատարկ բանի պատճառով կարող է փչանալ: Աշխատեք սրտին մոտ չընդունել փոքրիկ պատահարները, աննշան տարաձայնությունները:

Օրվա վերջին ձեզ անհանգստացնող շատ հարցեր ինքնուրույն կլուծվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ հին ծանոթներից լուրեր կստանան, կօգտվեն հին գործնական կամ ընկերական կապերը վերականգնելու հնարավորությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Չի բացառվում սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ուրախություն կբերեն:

Հաջողությունների կհասնեն նրանք, որոնք կզբաղվեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու փորձարկումներ անել, և դա ձեզ շատ դուր կգա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է կոսմետիկ ու բուժիչ պրոցեդուրաների համար. դրանք լավ արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է: Դուք լավ գլուխ կհանեք սեփական գործերից, արագ կլուծեք բարդ խնդիրները, ձեր գործընկերներից շատ բան կհասցնեք: Հնարավորություն կունենաք սովորել ինչ-որ բան, օգտակար փորձ ձեռք բերել: Հնարավոր են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք և դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունների սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը ստեղծագործելու ու նոր գաղափարների օր է: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի նորովի նայել այն ամենին, ինչը վաղուց ուրիշների համար սովորական է դարձել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտը կարող է փոքրիկ տհաճություններ բերել: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կարևոր է որոշումների և արարքների հարցում չշտապելը: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն քայլը մտածելու համար:

Աստիճանաբար աշխատունակությունը կաճի, ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ խնդիրներից: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք զբաղվել սիրելի գործով, հաջողության հասնել նրանում: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները: Հավանական են հանդիպումներ հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նույնիսկ ամենաբարդ ու տհաճ գործերը պետք չէ հետաձգել: Օրը կարող է շատ արդյունավետ անցնել, եթե նախաձեռնող լինեք, վճռական տրամադրվեք: Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել, ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ ճիշտ տոն կընտրեք, նույնիսկ եթե ստիպված լինեք շփվել նրանց հետ, որոնց մասին բացարձակ ոչինչ չգիտեք:

Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ դրանք ավելի նշանակալի լինեն, քան սպասում էիք: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների ու գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Նպատակների ու առաջնահերթությունների հարցում կողմնորոշվելը դժվար կլինի: Կնյարդայնացնի գործերում եղած խառնաշփոթը, ձգձգումները, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Ինչքան քիչ ուշադրություն դարձնեք նկատողություններին ու կողքից խորհուրդներին, այնքան լավ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի, ավելի շատ հնարավորություններ կբացի: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Սա արդյունավետ աշխատանքի ժամանակ է, որը ամենաբարդ գործերում հաջողություններ է խոստանում: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հին մրցակիցները կարող են ընկերներ դառնալ: Լավ ժամանակ է համատեղ նախագծերին մասնակցելու համար՝ ստեղծագործ, աշխատանքային: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, շատերը հաճույքով կլսեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի. հուզական դաշտն անկայուն կլինի, դուք դժվարությամբ կպահպանեք հավասարակշռությունը, չեք կարողանա սառնասրտորեն արձագանքել ամենին, ինչ տեղի կունենա ձեր շուրջը: Ցանկալի չէ այդ հատվածում ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենահասարակ օրը չէ: Կարող եք հաջողությունների հասնել, բայց դրա համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Չի բացառվում՝ շրջապատողների օգնության կարիքն ունենաք: Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Վստահեք ինտուիցիային. այն կհուշի՝ ում հետ կարող եք գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ:

Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Ձեզ հետ ուղիղ կապ չունեցող և ձեր կյանքի վրա ուղիղ ազդեցություն չունեցող որոշ իրադարձություններ կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, հասկանալ՝ ուր է պետք շարժվել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք և լուրջ վերաբերվեք ամենին, ինչ կստանձնեք: Կարևոր կլինի ժամանակին սկսածն ավարտին հասցնելը, պարտականությունները կատարելը, այն մարդկանց չհուսահատեցնելը, որոնք ձեզ վստահում էին: Ձեզ սովորականից շատ կքննադատեն աշխատեք դրան հանգիստ վերաբերվել, առանց նյարդայնության ու վիրավորանքների:

Երեկոն խոստանում է հետաքրքիր լինել: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, շատ նոր գաղափարներ կունենաք: Հաճախ մտածածը կարելի է անհապաղ կյանքի կոչել, և ձեզ կհաջողվի գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն օգնել: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները երկարատև ընկերության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վառ ու հագեցած, դրական հույզերով լի կլինի: Այն հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար, փոխարենը թույլ կտա հաճելի ժամանակ անցկացնել, լավ ընկերախմբում ուրախանալ: Լավ է զբաղվեք ընտանեկան գործերով: Դուք կգտնեք ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, հին խնդիրները լուծելու ձևը: Մտերիմները ուրախ կլինեն ժամանակ անցկացնել ձեզ հետ:

Հնարավոր են չծրագրված ծախսեր, սպոնտան գնումներ: Դուք թեթևամտորեն կվերաբերվեք գումարին, բայց ծակ գրպանով էլ չեք մնա. բյուջեն համալրելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտվա համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այդ ժամանակը հարմար է երազելու և ապագայի մասին մտածելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք ընկերների հետ քննարկել: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, հին ու նոր ընկերների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը: Դուք հեշտությամբ կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Չի բացառվում՝ դեպի լավը փոխվի ձեր կարծիքը այն մարկանց մասին, որոնք նախկինում ձեզ դուր չէին գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1996 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6