Աստղագուշակ․ նոյեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2269 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ բաներ դուք ինքներդ կբարդացնեք. մե՛կ նեղանալու առիթ կփնտրեք, մե՛կ կվիճեք մարդկանց հետ, ովքեր կարող էին լավ համախոհներ դառնալ ձեզ համար: Կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց կամ ձեր ծրագրերի մասին պատմելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Հաճախ շեղվելով՝ գործերում սխալներ կանեք, երբեմն ինքներդ էլ կզարմանաք ձեր անփութության վրա: Հին խնդիրների մասին հիշելու ցանկություն չեք ունենա, սակայն արժե դա անել, քանի որ կկարողանաք լուծել այդ խնդիրները: Լսեք ավագ հարազատների խորհուրդները. ուրիշի փորձն օգտակար կլինի: Ամենադժվար պահերին կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Ի տարբերություն շատերի՝ դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, այնպես որ՝ սխալներ չեք անի ու արագ կհասնեք դրված նպատակներին: Շատ Ցուլերի ներքին ձայնն անսխալ կհուշի, թե երբ կարելի է գործել: Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Աջակցության հարցով կարող եք դիմել մարդկանց, ովքեր ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Օրվա առաջին կեսին ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը. իրավիճակը ճիշտ գնահատելն ու գործողությունների հնարավոր հետևանքները կանխատեսելը դժվար կլինի: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական հաջող կդասավորվի, բայց ձեզ կարող է վշտացնել իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքը: Կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, իրավիճակն էլ դա թույլ չի տա: Պետք է համբերությամբ զինվեք: Հիմա սկսած գործերից շատերը կհաջողվի ավարտին հասցնել միայն մի քանի օրից: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը: Դրանք շատ ժամանակ ու ուժեր կխլեն, իսկ ակնկալիքները հազիվ թե արդարացնեն: Շրջապատողները երբեմն լավ խորհուրդներ կտան, լսեք դրանք: Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդու հետ կարևոր հարցերը քննարկելու ու դրանց լուծում գտնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ ու հակասական կլինի օրվա սկիզբը: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել, մի գործից մյուսին անցնել: Շրջապատողները երբեմն կշեղեն. մե՛կ չստուգված տեղեկությունը որպես անհերքելի փաստ կներկայացնեն, մե՛կ այնպիսի մտահանգումներ կանեն, որոնք լուրջ ընդունել չեք ուզենա: Անտեղի կհիշվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները: Ավելի ուշ կգա վճռական գործողությունների ժամանակը: Օրվա երկրորդ կեսին պլանավորածից շատ բան կհասցնեք անել: Նոր նախաձեռնությունների համա բարենպաստ պայմաններ կստեղծվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հիանալի օր է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք կուզենաք ազատվել միապաղաղությունից, ձեր կյանքը վառ հույզերով լցնել, և հիմա հնարավորություն կունենաք անել դա: Դրա հետ միասին ռիսկի դիմելու, խաղասեղանին շատ բան դնելու անհրաժեշտություն չի լինի: Գործեք այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում և շատ բանի կհասնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ գործարարի տաղանդներ կհայտնաբերեն, շահավետ գործարքներ կկնքեն կամ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ ժամանակ կխլեն զրույցները: Սկզբում դրանք հետաքրքիր ու օգտակար կթվան, ավելի ուշ կհասկանաք, որ երկար ժամանակ հասարակ հարցեր եք քննարկել ու ոչ մի եզրակացության չեք եկել: Ինքնուրույն աշխատանքով լավ է զբաղվել օրվա կեսին: Դուք կկարողանաք կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չեք անի: Երեկոն անսպասելի առաջարկների ժամանակ է, որոնց կուզենաք համաձայնել գոնե հետաաքրքրությունից դրդված: Շատ Կույսեր այդ հատվածում հակված կլինեն չմտածված արարքների, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը բոլոր դեպքերում կլսեն առողջ բանականության ձայնին ու հիմարություններ չեն անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր օր է: Նոր գործեր ու գրավիչ գաղափարներ կունենաք, չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, ովքեր կփոխեն կյանքի հանդեպ ձեր հայացքները: Առաջընթացն այն գործերում, որոնց վերջին շրջանում ստիպված էիք մեծ ուժեր տալ, կոգեշնչի ու կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կզգաք, որ ունակ եք անել համարյա անհավանականը: Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Մի վստահեք առաջին տպավորությանը, ուշադիր դիտեք նրանց, ում հետ պատրաստվում եք գործ ունենալ: Հաջողությունն այսօր շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչ մարդիկ են ձեր կողքին, արդյոք կարելի է հույս դնել նրանց վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք լի կլինեք վճռականությամբ ու ոգևորությամբ, պատրաստ կլինեք ամեն պահի բարդ գործեր ստանձնել: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները կարող են միայն դանդաղեցնել նպատակին հասնելը, բայց չեն ստիպի հրաժարվել մտածածից: Օրվա սկզբին երբեմն կշեղեն համախոհները. նրանք մե՛կ կսկսեն կասկածել ձեր գաղափարներին, մե՛կ կկորցնեն ինքնավստահությունը, մե՛կ ամենաանհարմար պահին կանհետանան հորիզոնից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք հարազատների հետ, ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն նոր բան զգուշություն կպահանջի: Առաջին հերթին դա մասնագիտական նախաձեռնություններին է վերաբերում: Այստեղ պարտավորություններ ստանձնելիս պետք է կարգապահ լինեք, քանի որ դրանք կատարելն ավելի դժվար կլինի, քան սկզբում կթվա: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը, այնպես որ՝ շրջապատողների տված խորհուրդներն արժե լսել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի նորություններ: Չի բացառվում՝ դրանք ստիպեն ձեզ փոխել ծրագրերը ու որոշ գործեր հետաձգել: Այդ առթիվ անհանգստանալ չարժե. ավելի ուշ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Սովորականից հաճախ զարմանալի ու տարօրինակ իրավիճակներ կստեղծվեն, որոնք ձեզանից հնարամտություն ու անսովոր արարքներ կպահանջեն: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, նրա հուշումները կօգնեն հասնել նպատակին: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, օգտվել անսովոր մեթոդներից: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում, չեն բացառվում դրամական մուտքերը: Օրվա երկրորդ կեսն անձնական հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: Ձեզ կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից ու հասկանալ, թե ինչ են զգում մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Բայց դուք դրանց համար ուրախ չեք լինի. նոր հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն, պետք է շատ բաներ սովորեք, ընդ որում՝ արագ: Բայց ներքին ձայնը կհուշի, որ ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Այստեղ խոսքն ամենայն հավանականությամբ ստեղծագործ նախագծերի մասին կլինի, և դուք կարող եք ինքնադրսևորվել: Անսովոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ են սպասվում նշանի երիտասարդ ներկայացուցիչներին: Ամենատպավորվողները կարող են առաջին հայացքից սիրահարվել: Երեկոյան կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճելու համար վերջին շրջանում զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Ինչ-որ հին խնդիր լուծելու հնարավորություն կունենաք: Ուսերից այդ բեռը թոթափելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հավանական են համագործակցության առաջարկներ: Դրանք հաճախ կանեն մարդիկ, որոնց հետ միասին արդյունավետ աշխատել եք: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ձեր նախաձեռնությամբ չեն ավարտվել: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե խոստովանեք ձեր սխալներն ու փորձեք ուղղել դրանք: Դա հեշտ գործ չի թվա, բայց դուք գործադրված ջանքերի համար չեք զղջա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|