Աստղագուշակ․ նոյեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5158 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Հնարավոր է, ստիպված լինեք նշանակալիորեն փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել մեկ այլ գործի վրա կենտրոնանալու համար: Ռիսկի մի դիմեք գումարին վերաբերող հարցերում: Եվ ընդհանրապես՝ գործնական ոլորտում զգուշությունն ու շրջահայաց լինելը չեն խանգարի: Հավանական են դժվարություններ ուսման մեջ, բայց համառությունն ու աշխատասիրությունը թույլ կտան լուծել բոլոր խնդիրները: Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Այն հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք կարող եք խուսափել լուրջ սխալներից, եթե զգույշ և մանրուքների հանդեպ ուշադիր լինեք: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Ավելորդ չի լինի հին ծանոթների աջակցությունը, որի շնորհիվ դուք ավելի արագ կհասնեք դրված նպատակներին: Խուսափեք անպիտան ծախսերից, մի շտապեք գնումների ու գործարքների հարցում: Այսօր ձեզ բնորոշ կլինի գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Կարող եք զբաղվել տնային գործերով, կարգուկանոն հաստատել, նորոգել, ինչպես նաև ազատվել անպիտան իրերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չհուսահատվեք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա: Լավագույն ժամանակը չէ տհաճ բանի մասին հիշելու, վաղուց արված սխալների պատճառով ինքներդ ձեզ մեղադրելու համար: Կենտրոնացեք լավի վրա, և դուք ամենայն հավանականությամբ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, հաջող զուգադիպություններով: Հնարավոր են զարմանալի ու հաճելի իրադարձություններ, որոշ Երկվորյակների համար հենց դրանցից կսկսվեն արմատական դրական փոփոխությունները: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման հարցում կօգնեն հին ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելը: Ցանկացած մանրուք, որին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, կարող է հուսահատեցնել, ստիպել նյարդայնանալ ու ապրումներ ունենալ: Իսկ ընդհանուր առմամբ, օրն այնքան էլ վատը չի լինի: Այն հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Շատ հարցերում կկարողանաք աջակցել մտերիմներին: Նրանք կիմանան, որ կարող են դիմել ձեզ օգնության ու խորհրդի խնդրանքով, այդ իսկ պատճառով կկիսվեն իրենց ապրումներով: Կարող եք անկեղծորեն խոսել բոլորիդ համար կարևոր բաներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ միանշանակ ու շատ հետաքրքիր օր է: Հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները, ինչը կդնեք առաջին տեղում: Աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել, պահի ցանկությունների համար չհետաձգել իսկապես կարևոր գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների ավելի հեշտ կլինի հաջողության հասնել ինքնուրույն գործելու, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետ համագործակցելու դեպքում: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Դուք ուշադիր կլինեք, միշտ կնկատեք մանրուքները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր կանցնի: Արժե գործերում նախաձեռնող լինել, դա կօգնի հաջողության հասնել: Կիսվեք գաղափարներով, մի վախեցեք անսովոր բան առաջարկել: Հնարավոր է՝ բոլորին դուր չգան ձեր մտահղացումները, բայց մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ ամենայն հավանականությամբ կգտնվեն: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Այսօր կարևոր կլինի, որպեսզի ձեզ լավագույն կողմերով դրսևորեք, աշխատեք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Օրվա իրադարձությունների շնորհիվ ձեզ համար հեշտ կլինի մեկմեկու հասկանալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է, որն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների ու լավ նորությունների մասով: Կյանքի շատ ոլորտներում ինչ-որ բան կարող է դեպի լավը փոխվել, բայց դուք պետք է նախաձեռնող լինեք, ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չմատնվեք: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն անսխալ կհուշի՝ ինչպես գործել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Ամենաուշադիր Կշեռքները կարևոր տեղեկատվություն կստանան, որին էլ շուտով կիրառում կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենահասարակ օրը չէ, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի ուրիշի փորձը. հենց այն կօգնի խուսափել սեփական սխալներից: Կարող են փոխվել անձնական ծրագրերը: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած զվարճանքները կամ հաճելի հանդիպումները շտապ գործերն ավարտին հասցնելու համար: Սակայն ոչ մի իրադարձություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից, ոչ մեկի նկատողությունը չի շեղի ձեզ: Դուք կգտնեք վաղուց դրված նպատակին հասնելու ձևը, կհասկանաք՝ ինչպես կյանքի կոչել այն գաղափարը, որի հետ մեծ հույսեր եք կապում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, օրը խոստանում է շատ տեսանկյուններից հաջող լինել: Օգտակար կլինի հին ծրագրերի մասին հիշելը, որոնք նախկինում չէր հաջողվում կյանքի կոչել: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ հաջողության հասնելու շանսը մեծ է: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ընտանեկան հարաբերությունները: Հենց այսօր հնարավորություն կունենաք հասկանալ, թե ինչու վերջին շրջանում ինչ-որ բան չէր ստացվում: Մտերիմների հետ կարող եք քննարկել բոլորի համար կարևոր գործերը, ընդհանուր ծրագրեր կառուցել: Հին տարաձայնությունները կմոռացվեն, նորերի համար էլ առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է: Այն հարմար է կարևոր որոշումներ ընդունելու, բարդ առաջադրանքների ու լուրջ խնդիրների շուրջ մտորելու համար: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հաճախ կապված կլինեն մոտ հարազատների կամ ընկերների գործերի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփոխեն իրենց ծրագրերը, որպեսզի օգնեն նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող կլինեն փոքրիկ գնումները: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները ուշադրության արժանի կլինեն: Շուտով դուք կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Կգտնվեն նաև մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Այն հարմար է նոր բան սկսելու համար. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կուզենաք առաջ շարժվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան գլուխ հանել իրենք իրենցից, կհասկանան, թե ինչ են ուզում իրականում: Հարմար օր է հին նախասիրությունների, ինչպես նաև վաղուց դրված նպատակների մասին հիշելու համար: Հնարավոր է՝ հասկանաք՝ ինչպես կարելի է հիմա կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Զգույշ եղեք ու աշխատեք որոշումների հարցում չշտապել: Հիմա դուք պետք է ուսումնասիեք ու վերլուծեք իրավիճակը, և միայն դրանից հետ կարող եք գործել: Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով այն մարդկանց հետ, որոնց լավ չեք ճանաչում: Ծրագրերը նույնպես արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանք ձեզ կոգեշնչեն, հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նոր լույսի ներքո տեսնել այն, ինչ վաղուց սովորական էր դարձել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք կիսվել ձեր ապրումներով՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|