Աստղագուշակ․ նոյեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2528 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կսկսվի լավ նորություններով ու գաղափարներով, որոնք փայլուն կթվան: Դուք վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, պատրաստ կլինեք ռիսկի դիմել: Բայց չարժե շատ բան խաղասեղանին դնել: Խուսափեք հակասական արարքներից ու շուտով նոր հնարավորություններ կհայտնվեն, բոլոր հարցերը լուծելու ավելի հուսալի ու հասարակ տարբերակներ կտեսնեք: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ինքներդ ձեր մասին հոգ տանելն ու ձեր տրամադրությանը հետևելը: Աշխատեք դատարկ բաների համար չանհանգստանալ. մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել: Ցանկալի չէ կարևոր հարցերը մտերիմների հետ քննարկելը. դժվար կլինի բոլորին գոհացնող լուծում գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց հարմար կլինի կարևոր գործերի համար: Հենց օգտակար զբաղմունքները, հատկապես նրանք, որոնք կենտրոնացվածություն, կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում, կօգնեն պահպանել ինքնատիրապետումը, խուսափել հուզական ծանրաբեռնվածությունից: Ինտուիցիայի հուշումներին արժե ուշադիր լսել, իսկ ահա կողքից խորհուրդները երբեմն ավելի հեշտ է արհամարհել. դրանք հաճախ կշեղեն ձեզ, քան օգտակար կլինեն: Չարժե արմատապես փոխել ծրագրերը օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ հույզերի ազդեցության տակ այնպիսի որոշումներ կընդունեք, որոնք հազիվ թե ճիշտ լինեն: Լավ է կենտրոնանաք նրա վրա, ինչն ավելի վաղ եք մտածել, աշխատեք կյանքի կոչել դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր կարող եք օգտակար բաներ անել: Դուք հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, հաճախ կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Աշխատանքի մեջ հաջողությունները կապված կլինեն նոր համախոհների հայտնվելու հետ. այդ մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները: Հիմա սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Հավանական են անսովոր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Դրանց շնորհիվ դուք նոր բան կիմանաք, առաջին ձեռքից կարևոր ինֆորմացիա կստանաք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր հանդիպումները մի հետաձգեք, քանի որ դրանց համար հարմար է օրվա առաջին կեսը: Նույնը կարելի է ասել նաև լուրջ գործերի մասին. ինչքան շուտ դրանցով զբաղվեք, այնքան արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Հեռվից ստացած լուրերը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ երկար սպասված հանդիպումները ստիպված լինեք տեղափոխել: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու օրգանիզմն ամրության փորձության չենթարկեք: Մի փոքր հանգստացեք. փոքրիկ դադարից հետո ձեզ ավելի լավ կզգաք ու ավելի դրական կտրամադրվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ օր է. արդեն նրա առաջին կեսին դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Լավ է ստանձնեք նոր գործերը, որոնցից հրաշալի գլուխ կհանեք, նույնիսկ փոքրիկ դժվարություններ չեն առաջանա: Հավանական են հաճելի լուրեր՝ կապված աշխատանքի կամ մի նախագծի հետ, որի հետ մեծ հույսեր եք կապում: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին և ամեն անգամ չէ, որ իրենց նրբանկատ կպահեն: Բայց դուք չեք նյարդայնանա, կպահպանեք բարեհամբույր տրամադրվածությունն ու անպայման օգուտ կքաղեք տեղի ունեցողից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ շփումները ձեզանից մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն: Ձեզ միշտ չէ, որ միանգամից ճիշտ կհասկանան, երբեմն ամենահասարակ բաներն էլ պիտի մի քանի անգամ բացատրեք: Բացի այդ, հաճախ քննադատություններ կհնչեն, որոնք սրտին մոտ կընդունեք: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, քանի որ միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու, մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Ավելին, օրը հնարավորություն կտա ամրապնդել այն հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար: Եթե ձեզ ճիշտ պահեք, սիրելիի հետ տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ օրը չի լինի շփումների տեսանկյունից: Երբեմն չի հաջողվի շրջապատողներին ճիշտ հասկանալ, դուք սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Հնարավոր են տարաձայնություններ կոլեգաների, վեճեր այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք: Օրվա վերջին կհաջողվի պայմանավորվել ամեն ինչի մասին, բայց որոշ ժամանակ կծախսվի տհաճ զրույցների վրա: Օրը հրաշալի կլինի ինքնուրույն կարևոր գործերով զբաղվելու, լուրջ հարցերը լուծելու համար: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք ծրագրերում, այնքան հեշտ կլինի դրանք կյանքի կոչելը: Կողքից խորհուրդներն այսօր համարյա անօգուտ կլինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտորելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Կարող եք նորովի մոտենալ հին խնդիրներին. ձեր համարձակ փորձարկումները անպայման հաջող կլինեն: Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Այսօր վտանգ կա, որ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա կամ գնեք մի իր, որը ձեզ ընդհանրապես պետք չէ: Փոխարենը հաջողակ կլինեք սիրո մեջ: Հաճելի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում նույնիսկ այն Կարիճներին, որոնք վաղուց նման բան չէին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ, անակնկալներով ու այնպիսի իրավիճակներով լի օր է, որոնցում պիտի արագ որոշումներ ընդունեք: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կհուզվեր, իսկ դուք արագ կհասկանաք, թե ինչն ինչոց է, վարքի ճիշտ ձև կընտրեք: Կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր մնալ չի կարող: Մի մոռացեք ավելի վաղ տված խոստումների մասին: Կարևոր կլինի դրանք պահելը, ձեզ վրա հույս դրած մարդկանց չհիասթափեցնելը: Պայմանավորվածությունների ցանկացած խախտում կարող է հարվածել ձեր հեղինակությանը, երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ ու բարենպաստ օր է, որը հարմար կլինի վաղուց սկսած գործերին վերադառնալու համար: Հիմա դրանք կարող եք առանց մեծ ջանքերի ավարտել, և դուք անպայման գոհ կմնաք արդյունքից: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Հնարավորություն կունենաք վերականգնել գործնական և անձնական կապերը, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Աշխատեք շատ չհոգնել: Հանգստանալուց և ուժերը վերականգնելու հետո դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Օգտակար կլինի գոնե ժամանակավոր վնասակար սովորույթներից հրաժարվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է աշխատանքի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչ են ձեզանից սպասում մարդիկ, ինչ են ուզում լսել: Հավանական են աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված առաջարկներ: Արժե հեռու մնալ բամբասանքների հանդեպ սեր ունեցող մարդկանցից. նրանք կարող են առանց ուզենալու վնասել ձեզ, բացահայտել ձեր գաղտնիքները: Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում: Գումարին վերաբերող հարցերում ճիշտ որոշումներ ընդունելը դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու մյուսների վրա ազդելու ունակությունը: Կարևոր ու բարդ գործ ստանձնելուց առաջ մտածեք, թե արդյոք դրանում իրական հաջողության հասնելու շանս ունեք: Ստացվող առաջարկներին էլ պետք է քննադատորեն մոտենաք, հատկապես եթե դրանք քիչ ծանոթ մարդկանցից են գալիս, որոնք ոսկե սարեր են խոստանում: Կուրախացնեն ընկերների հետ շփումները. նրանք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ խելամիտ խորհուրդներ կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Այդ հատվածում հեշտությամբ ձեր համար օգտակար իրեր ու մտերիմների համար հրաշալի նվերներ կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|