Աստղագուշակ․ նոյեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2127 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը նոր գաղափարներ կբերի, որոնք կարող եք անմիջապես կյանքի կոչել: Ձեզ կաջակցեն հին ու նոր ծանոթները: Հնարավորություն կունենաք նրանց օգնությամբ հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Ճիշտ է, ամենապատասխանատու որոշումները ստիպված դուք պիտի ընդունեք, բայց դա ձեզ մոտ կստացվի: Օրվա երկրորդ կեսը ապրումների համար առիթներ կբերի, բայց ձեզ կհաջողվի գլուխը չկորցնել: Երեկոն թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է նոր գործեր սկսելու համար: Կարող եք ստանձնել ամենահամարձակ, համարյա ֆանտաստիկ ծրագրերը: Մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ նախաձեռնության համար: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կկարողանաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վերջերս հաճախ էիք վիճում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ սխալներ են նախկինում գործել և կգտնեն դրանք ուղղելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, շատ արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ ամենակարևորի վրա, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ: Երբեմն վեճեր կծագեն, բայց որոշ ժամանակ կանցնի, և բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը: Հնարավոր են դրամական մուտքեր: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, կարող եք գործարքներ կնքել, իրեր գնել, որոնք վաղուց էիք հավանում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչները համարյա մոռացել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար է կարևոր գործերի, վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Նրանք, որոնք կորցրել են իրենց ուժերի հանդեպ հավատը, նորից կվերագտնեն այն: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հաջողությամբ կլուծվեն աշխատանքի հետ կապված հարցերը: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու շատ աշխատել: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը և չնահանջելը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Եթե դուք համառ լինեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ օր է, որը հարմար է հին գործերն ավարտելու, վաղուց մտածածն իրագործելու համար: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք առաջին հերթին կենտրոնանալ: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, նորերն էլ պատրաստ կլինեն աջակցել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում ռոմանտիկ նոտաներ կհայտնվեն: Չեն բացառվում նոր տարվածությունները, հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է, որը ուրախության բազում առիթներ կնվիրի: Լավ կանցնեն կարևոր զրույցները, հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն: Օգտակար կլինի փորձարկումներ անելը, նպատակին տանող սեփական ուղիները փնտրելը: Ինչքան շատ օգտագործեք երևակայությունը, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Բազում նոր գաղափարներ կունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել դրանք: Չի բացառվում ընկերության սկիզբը, հնարավոր են սիրային անակնկալներ: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը շատ ուժեղ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արժե համբերությամբ զինվել. հազիվ թե այսօր կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, բացի այդ, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել կարևոր գործերում, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ ընտրություն կատարել: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ գրավիչ առաջարկներ կստանան: Եթե դրանք հին ծանոթներից ստանաք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել ու վերջնական որոշումների հարցում չշտապել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, ժամանակ և ուժեր ծախսել նրա վրա, ինչը ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունի: Եթե հանգստություն պահպանեք, կկարողանաք գլուխ հանել բարդ իրավիճակից, ճիշտ որոշումներ ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես հասնել նրան, ինչի մասին վաղուց երազում են: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նրանց, որոնց վերջին շրջանում պակասում էր ռոմանտիկան. այսօր անսովոր, հիշարժան պահեր են սպասվում: Չի բացառվում սիրային խոստովանություններ լսեք, որոնց մասին գաղտնի երազում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ հարցեր ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն, իսկ հաջողակ լինելը կօգնի այն գործերում, որոնցից մյուսները գլուխ չէին հանի: Դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի: Հաճախ խնդիրներից գլուխ հանելուն կօգնի հնարամտությունը: Նկատի ունեցեք, որ այսօր չարժե կիսվել կարևոր տեղեկատվությամբ, պետք է պահեք և՛ ձեր, և՛ ուրիշների գաղտնիքները: Շրջապատողները շատ հարցեր կտան, խնդրանքներով էլ սովորականից հաճախ կդիմեն: Հիշեք, որ դուք պարտավոր չեք ամեն ինչին համաձայնությամբ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հարմար է հանդիպումների ու զրույցների համար: Լավ ժամանակ է ցանկացած տիպի հարց քննարկելու համար՝ սկսած ամենահասարակներից, վերջացրած ամենաբարդերով և նախկինում բազում տարաձայնություններ առաջացրածներով: Դուք հեշտությամբ մոտեցում կօգտնեք այն մարդկանց, որոնք նման չեն ձեզ: Չի բացառվում անսովոր ընկերության սկիզբը, սիրային պատմությունն էլ լրիվ հնարավոր է: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է մտորելու, հանգիստ զբաղմունքների համար: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել, բայց դեռևս միայն ընդհանուր գծերով՝ առանց մանրուքների մեջ խորանալու: Նկատի ունեցեք, որ այսօր ընդունած որոշ որոշումներն ավելի ուշ ստիպված եք լինելու փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է նոր գործեր ստանձնելու համար: Նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով, պատմեք նրա մասին, ինչ կուզենայիք իրագործել: Չի բացառվում՝ այսօր օգնականներ ու համախոհներ գտնեք, հավանական է նաև ընկերական հարաբերությունների սկիզբը: Չնայած սեփական հոգսերն էլ ձեզ բավարար կլինեն, բայց դուք կգտնեք նաև ուրիշներին աջակցելու ձևը: Դա շատ դուր կգա շրջապատողներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, գումարը զուր չեք վատնի: Կարող եք լավ նվերներ անել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատը չի լինի, բայց հուզական դաշտն անկայուն կլինի, այդ իսկ պատճառով ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ, վերահսկել հույզերը: Կշռադատված որոշումներն ու մտածված արարքները թույլ կտան հաջողության հասնել բարդ գործերում, հաջողությամբ ավատին հասցնել համարյա անհույս թվացող նախագծերը: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Կարևոր չէ՝ արդյոք դրանք ռոմանտիկ, թե ընկերական բնույթ կկրեն. երկու դեպքում էլ դրական հույզերի պակաս չի լինի: Հավանական են նաև լուրեր հեռվից, լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|