ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1621 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքին վերաբերող որոշումները շտապելով մի ընդունեք: Հարցերին ակնհայտ պատասխաններն ամեն անգամ ճիշտ չեն լինի, արժե գլուխ հանել իրավիճակից և ուսումնասիրել բոլոր փաստերը: Կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել: Սովորական գործերը հեշտությամբ կտրվեն, դրանցում սխալներ չեք անի:

Օրը հարմար է հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, հին երթուղին նորով փոխարինելը: Պարտադիր չէ շատ հեռու մեկնեք. նույնիսկ տան կողքին կկարողանաք ինչ-որ հետաքրքիր բան գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաջող ու խոստումնալից կլինի: Կարող եք նոր գործեր ստանձնել, ձեր նախաձեռնությունները հաջող կլինեն: Պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք ցանկացած իրադարձությունից օգուտ կքաղեք:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Ստիպված եք լինելու կենտրոնանալ դրանց լուծման վրա՝ հետաձգելով մյուս գործերը: Բայց դժվարությունները ձեր ծրագրերի վրա խաչ չեն քաշի: Իրավիճակից գլուխ հանելուն կօգնեն կենսափորձն ու դիտողունակությունը: Ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգեք, չարժե վստահել քիչ ծանոթ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք դրանք հաղթահարելու համար: Համարձակ բարդ գործեր ստանձնեք. դրանք ավարտին հասցնելուն կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից: Հետաքրքիր զրույցներ կլինեն, շատ սովորական դարձած բաների նորովի կնայեք:

Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ խոշոր գնումները: Կարող եք իրեր գնել ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար: Դուք վատնող չեք լինի, բայց չեք էլ խնայի այնտեղ, որտեղ դա կարող է վնաս տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Հնարավոր են անսպասելի նորություններ: Դրանք ամենայն հավանականությամբ կուրախացնեն ձեզ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ընկերները, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները՝ կարգավորելով բոլոր տարաձայնությունները: Վիրավորանքներից ու դժգոհություններից հետք անգամ չի մնա:

Օրն առանց անակնկալների չի լինի: Հնարավոր են անսպասելի պատահարներ, իրադարձություններ, որոնք ձեզ կզարմացնեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, տեղափոխել նշանակած հանդիպումները: Այդ առթիվ անհանգստանալու կարիք չկա. ձգձգումները չեն խանգարի հասնել նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Անկեղծությունը կօգնի շահել շրջապատողների համակրանքը: Համատեղ գործողությունների մասին կարող եք պայմանավորվել ընկերների ու հարազատների հետ, ընդհանուր ծրագրեր կառուցել: Չի բացառվում՝ նոր ծանոթները հետաքրքիր առաջարկներ անեն:

Հավանական են անսովոր իրադարձություններ, հետաքրքիր իրավիճակներ, որոնք թույլ կտան ձեզ դրսևորելու ձեր լավագույն հատկանիշները: Մի վախեցեք անսովոր որոշումներ ընդունելուց, քանի որ հաճախ հենց դրանք ամենահաջողը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խոստումնալից օր է: Դուք դժվարություններից չեք վախենա, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, հաճախ հենց դրա շնորհիվ դրանցում հաջողության կհասնեք: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Հաճելի կլինեն ընկերների ու մտերիմների հետ շփումները, չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Դուք կփորձեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն:

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Կարող եք սկսել մանրուքներից. առաջին հաջողությունները կոգեշնչեն ձեզ, կուզենաք առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Կարող եք համախոհներ ու օգնականներ գտնել: Այսօր դուք շատ բան կսովորեք, նոր փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ոգեշնչող ծանոթություններ: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական պահեք, ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Չի բացառվում՝ ընկերանաք մի մարդու հետ, որի մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ապրումներից ու հուզումներից խուսափելը բարդ կլինի: Դրանց համար լուրջ պատճառներ չկան, խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց դուք ձեզ հավաքելու համար ջանքեր պիտի գործադրեք: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք ամենատարբեր մարդկանց կհանդիպեք, բայց նրանցից յուրաքանչյուրի հետ էլ կարող եք ընկերանալ, եթե ուզենաք: Չի բացառվում՝ երեկոյան իրադարձությունները օգնեն ձեզ նորովի նայել ոչ վաղ անցյալի իրադարձություններին ու ազդեն ձեր ծրագրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հավանական են թյուրիմացություններ ու դժվարություններ, լարված պահեր: Բայց վշտանալու պատճառ չկա. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դուք կլրացնեք կորցրածը: Այսօր ձեր տրամադրությունը ավելի շատ կախված կլինի շրջապատողներից. աշխատեք շփվել նրանց հետ, որոնք չեն քննադատում ու չեն վշտացնում ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Հետաքրքիր ու ոչ այնքան բարդ գործեր կհայտնվեն, որոնք մեծ հաճույքով կստանձնեք: Վատ ժամանակ չէ հին ծանոթների հետ հանդիպելու համար. զրուցելու և միասին ինչ-որ բանով զբաղվելու հնարավորություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք ու հանգստություն պահպանեք: Սա կարևոր օր է. դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնցից շատ բան կախված կլինի: Հույս դրեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության վրա. կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Աշխատավայրում ոչ մեծ խնդիրներ կծագեն, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից ավելի վաղ ստացած գիտելիքների ու փորձի շնորհիվ:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը օգտակար գործի համար է պետք գալու: Իսկ հիմա լավ է հեռու մնաք սպոնտան գնումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Եթե այսօր ձեզ լավագույն կողմերով դրսևորեք, նոր առաջարկները չեն ուշանա: Նախաձեռնող եղեք գործերում, կիսվեք գաղափարներով, պատմեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները: Չի բացառվում՝ մտերիմների հետ կապված լավ լուրեր ստանաք: Հավանական են անսպասելի դրական փոփոխություններ, շատ հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վճռականությունը, որով կստանձնեք գործերը, հաջողություն կապահովի նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններում: Դուք կհասկանաք, թե ինչ է պետք անել մասնագիտական դիրքերն ամրապնդելու և կարիերայի աստիճաններով բարձրանալու համար՝ մրցակիցներին հետևում թողնելով: Օրվա կեսը հարմար է գործարքներ կնքելու և գումարի հետ կապված հարցերը լուծելու համար:

Երեկոն նվիրված կլինի ընտանեկան գործերին: Դուք դրանցով հաճույքով կզբաղվեք: Նույնիսկ միապաղաղ, կենցաղային հարցերի քննարկումը հոգնեցնող չի թվա: Հակառակը՝ ձեզ համար հաճելի կլինի ինչ-որ հասարակ ու հասկանալի բանի վրա կենտրոնանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1621 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1