Աստղագուշակ․ նոյեմբերի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2287 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի լուծումների օր է: Ինտուիցիան կօգնի արագ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, վայրկենապես որոշակիություն մտցնել ծրագրերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հավանական են նոր ծանոթություններ: Դուք չափազանց վստահող չեք լինի, միանգամից կկռահեք, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ: Այսօր շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, երբեմն՝ ոչ այնքան նրբանկատորեն: Պատրաստ եղեք հանգիստ ու հստակ պաշտպանել ձեր հետաքրքրությունները, այդժամ կոնֆլիկտներ էլ չեն լինի: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր բազմաթիվ հետաքրքիր հարցեր պիտի քննարկեք, զրուցեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Աշխատեք ուշադիր լսել բոլորին. պիտանի տեղեկատվությունը համարյա պատահաբար կստանաք: Երբեմն կարևոր նորություններ կհայտնեն մարդիկ, որոնք նախկինում միայն դատարկ բաներից էին խոսում: Օրվա իրադարձությունները կուրախացնեն ու կոգեշնչեն: Պարզ կդառնա, որ դուք շուտով լուծելու եք նախկինում հանգիստ չտվող խնդիրները, բոլոր հարցերին էլ պատասխաններ եք ստանալու: Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի. մեծ հաջողությունն իսկապես սարերի հետևում չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անհանգիստ օր է, որը ձեզ դուր կգա: Համարյա ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, և օգտակար, բայց բավականին ձանձրալի գործերով զբաղվելու փոխարեն կարող եք ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ մի բան ստանձնել կամ էլ իրագործել այն ծրագրերը, որոնց հետ մեծ հույսեր են կապված: Ձեր ստեղծագործ մոտեցումը բոլորի սրտով կլինի: Զարմանալի չէ, որ նոր համախոհներ ձեռք կբերեք: Հաջող զուգադիպությունը կարող է անձնական հարաբերություններում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Դուք ավելի լավ կհասկանաք մտերիմներին, կգտնեք յուրաքանչյուրին աջակցելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բան կփոխվի, և դա ձեր սրտով կլինի: Կարող եք լուծել հին խնդիրները, ձեր ճանապարհից հեռացնել այն խոչընդոտները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել: Նոր ու հետաքրքիր գործեր կհայտնվեն, դուք դրանք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հավանական են նոր ծանոթություններ, որոնք պիտանի կլինեն մասնագիտական տեսանկյունից, ինչպես նաև աշխատանքի հետ կապված խոստումնալից առաջարկներ: Հարմար օր է պիտանի իրեր գնելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա գնել, ինչպես նաև այն ամենը, ինչ պետք կգա փոքրիկ վերանորոգման կամ ձեր տունը զարդարելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից: Այնտեղ, որտեղ մյուսները խճճվել կամ սխալ եզրակացություններ են արել, դուք արագ կհասկանաք, թե ինչն ինչոց է, և ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել: Հեշտությամբ կտրվի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող աշխատանքը: Նույնիսկ եթե դրանով շատ երկար զբաղվեք, հոգնածություն չեք զգա: Օրը հարմար կլինի կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Կարևոր չէ՝ զրույցը աշխատանքային հարցերին, թե անձնական գործերին կվերաբերի: Բոլոր դեպքերում կհաջողվի արագ համաձայնության գալ ու մի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է շրջապատողներին համոզելու համար. դուք ամեն հարցում ճիշտ կլինեք ու միշտ կիմանաք, թե ինչպես է լավ վարվել: Հազիվ թե ինչ-որ մեկը վիճի ակնհայտի հետ, իսկ եթե այդպիսիք լինեն, ձեր փաստարկները կօգնեն նրանց փոխել իրենց կարծիքը: Դուք պատրաստ կլինեք ձեզ վրա վերցնել պատասխանատվությունն ու չեք բողոքի, եթե ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Չնայած ստիպված եք լինելու զբաղվել բավական լուրջ գործերով, հումորի զգացումը ձեզ չի դավաճանի: Դուք շրջապատողների տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի ձև կգտնեք: Դա շատերին դուր կգա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն անսպասելի հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ կբերի: Գործեր բավական շատ կլինեն, բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք. կօգնեն ինտուիցիան ու փորձը: Իսկ ահա ուրիշների խորհուրդներից օգուտ քիչ կլինի. հաճախ դրանք միայն կշեղեն ձեզ: Կուրախացնի ընկերների հետ շփվելու հնարավորությունը. դուք իրար հետաքրքիր բաներ կպատմեք, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Անսպասելի աջակցություն կստանան ձեր այն գաղափարները, որոնց նախկինում բոլորը քննադատորեն էին վերաբերվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենաթեթև օրը չէ, բայց այն բոլոր դեպքերում բավական հաջող կանցնի: Ինչ էլ որ ստանձնեք, նկատի ունեցեք, որ սկսածն ավարտելու համար համառության կարիք կլինի: Ճանապարհին երբեմն արգելքներ կհայտնվեն ու դրանք պիտի ինքնուրույն հաղթահարեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով դրանք հետաքրքրված մարդկանց հետ քննարկելու շանս կլինի: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կընկերանաք նույնիսկ այն մարդու հետ, որին առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անսպասելի իրադարձությունների օր է, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը և երազած բանին հասնելու շանսը բաց չթողնելը: Բարեբախտաբար, ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ վարվել, և երկար մտածելու կարիք չի լինի: Լավ խորհուրդներ կտան ընկերներն ու ձեզ ճանաչող մյուս մարդիկ: Ուրիշի օրինակին հետևել ու փորձված մեթոդներով գործել պետք չէ: Դուք ունակ եք լրիվ նոր բան մտածել, արագ լուծել այն հարցը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է կարևոր հարցերի մասին մտածելու համար: Դուք արագ ճիշտ եզրահանգումներ կանեք, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալու շանս կա: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված տեղեկատվությունը, նրանից առավելագույն օգուտ կքաղեք: Կարող եք հեշտությամբ ու առանց զղջալու ազատվել անպիտան բաներից, այն ամենից, ինչը հնացել է ու խանգարում է առաջ շարժվել: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն, կոգեշնչեն ու ամեն հարցում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Չեն բացառվում աշխատանքին կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող առաջարկները, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ: Օրվա երկրորդ կեսին լավ է շատ հոգնեցնող գործեր չծրագրեք. այդ հատվածը հարմար կլինի հանգստի ու տրամադրություն բարձրացնող զբաղմունքների համար: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե նշանակալի փոփոխություններ ու կարևոր իրադարձություններ բերի, բայց այն հաջող կանցնի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջերս կարոտում էիք: Որոշ Ձկներ կվերականգնեն պիտանի գործնական կապերը, կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ լավ է չշտապեք: Ոտքի վրա ընդունած որոշումները հազվադեպ ճիշտ կլինեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին կնկատեք սխալներն ու արագ կգտնեք դրանք ուղղելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գնումների համար: Դուք իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|