Աստղագուշակ․ նոյեմբերի 23
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է աշխատանքի, համագործակցություն սկսելու, ջանքերը միավորելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, որոնք չեն առանձնանում մարդամոտությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր, որոնք ձեզ կուրախացնեն: Չի բացառվում սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը:
Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր են զուր ծախսեր, ֆինանսական կորուստներ: Լավ է գործարքներ չկնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք դրանց շահավետ լինելուն: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է կարևոր գործերի համար: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Հաճախ հաջողության հասնելու համար օգնության կարիք էլ չեք ունենա, դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում պիտանի տեղեկատվություն ստանաք հին ծանոթներից, որոնց վաղուց չէիք տեսել:
Կարող եք վերականգնել հին հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք: Կկարողանաք հասկանալ, թե ինչու է ամեն ինչ ձևավորվել այս և ոչ թե այլ կերպ: Դուք կհասկանաք, թե ինչ սխալներ եք գործել ու կփորձեք ուղղել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ կգրավեք շրջապատողներին նրանով, ինչը ձեզ է հետաքրքրում, հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով, նախաձեռնող կլինեք ու աջակցություն կստանաք: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն շատ վաղուց կատարած աշխատանքի համար:
Օրվա առաջին կեսին լավ կանցնեն գործնական ու անձնական բնույթի ուղևորությունները, իսկ ահա երեկոյան լավ է հանգստանաք տանը՝ հետաձգելով հոգնեցնող գործերն ու կարևոր հարցերի քննարկումը: Օգտակար կլինի բուժիչ պրոցեդուրաների համար ժամանակ գտնելը. դրանք շատ արդյունավետ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Արդյունավետ, հետաքրքիր օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, ժամանակին նախաձեռնող կլինեք, մարդկանց հետ լեզու կգտնեք: Կարող եք նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Դուք ոգևորությամբ կպատմեք ձեր գաղափարների մասին, ոչ մի րոպե չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և այդ վստահությունը կվարակի շրջապատողներին:
Օրը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ: Բայց խոսքը դատարկ բաների մասին կլինի: Այդ իսկ պատճառով կոնֆլիկտ թույլ չեք տա, հեշտությամբ կհարթեք սուր անկյունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերել ձեր մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև ֆինանսական գործերին: Առավոտյան կնյարդայնացնեն դատարկ զրույցները, որոնք շատ կլինեն: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը, կոնֆլիկտներ թույլ չտալն ու տհաճ զրույցներից խուսափելը:
Ավելի ուշ հնարավորություն կունենաք զբաղվել կարևոր գործերով, ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Չեն բացառվում դրամական մուտքերն ու հաջող գնումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին ուշադիր եղեք: Ինչքան քիչ սխալներ թույլ տաք այդ հատվածում, այնքան արագ տեղի կունենան դրական փոփոխությունները: Որոշումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի և շատ նախաձեռնություններում հաջողություններ կխոստանա: Աշխատանքը հեշտությամբ կտրվի, արագ գլուխ կհանեք գործերից: Բավարար ժամանակ կմնա նաև հանգստի և մտերիմների հետ հաճելի շփումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Դուք հազիվ թե միանգամից կարողանաք կյանքի կոչել դրանք, բայց մտածածն իրագործելու համար հարմար պահ անպայման կգա: Հնարավոր են հաճելի լուրեր, ինչպես նաև հանդիպումներ, որոնց համար անկեղծորեն ուրախ կլինեք:
Ավելի ուշ դժվարություններ կծագեն, չեն բացառվում անհաջող զուգադիպությունները: Կարևոր կլինի սեփական ուժերի վրա չկասկածելն ու սկսածը կիսատ չթողնելը: Համառությունը թույլ կտա հաջողության հասնել նույնիսկ այն դեպքերում, երբ պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր դուք կգտնեք շատ հարցերի պատասխանները: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Բոլոր գործերը չէ, որ հեշտությամբ կտրվեն, բայց եթե լուրջ տրամադրվեք, անպայման գլուխ կհանեք դրանցից:
Հավանական են լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Նույնիսկ նրանք, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէր հաջողվում, հիմա հաճույքով ընդառաջ կգան ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն անակնկալներով լի կլինի: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու զբաղվել լրիվ նոր բանով, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը՝ դուք ուրախ կլինեք օգտվել այն հնարավորություններից, որոնք նախկինում չէիք նկատել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Սկզբում դրանք անցողիկ կթվան, բայց ավելի ուշ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
Լսեք ինտուիցիայի հուշումները, դրանք միշտ ճիշտ կլինեն: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, երեկոյան լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Արդյունավետ օր է: Դուք արագ ու էֆեկտիվ կգործեք, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք պիտանի ծանոթություններ հաստատել կամ ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնք կկարողանան օգնել ձեզ: Դուք հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք, և դա հաճախ կօգնի գործերում:
Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Անձնական հարաբերություններում հազիվ թե նշանակալի դրական փոփոխություններ լինեն, բայց անհանգստության պատճառ էլ չի լինի: Դուք կարող եք անկեղծ լինել մտերիմների հետ. նրանք ձեզ կհասկանան ու կփորձեն աջակցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հանգստություն պահպանելը, կշռադատված որոշումներ ընդունելը դժվար կլինի: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ հանգիստ ու վստահ կզգաք, կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, դուք կհասկանաք՝ ինչ է պետք անել դրված նպատակին հասնելու համար:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ ու հրավերներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Շատ բարենպաստ ժամանակ է ընկերների հետ շփվելու, հետաքրքիր զբաղմունքների համար՝ սպորտային մրցումներ, սեղանի խաղեր և այլն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ոչ միանշանակ օր է: Հաջողությունների հասնել կարելի է, բայց ստիպված եք լինելու գործել նոր, անսովոր մեթոդներով: Դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի փորձարկումներ անելու և ռիսկի դիմելու, իսկ իրավիճակը հենց դա կպահանջի: Բարեբախտաբար, ընկերները ձեր կողմից կլինեն: Նրանք ձեր կողքին կլինեն ամենակարևոր պահերին, կհուշեն՝ ինչ է պետք անել և ինչպես հասնել դրված նպատակին:
Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել: Չի բացառվում՝ այսօր հասկանաք, որ ավելի հեշտ է գլուխ հանել վերջերս չափազանց բարդ, համարյա անիրագործելի թվացող գործերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: