ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2672 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Հաջողության հասնել կարելի է, բայց, ամենայն հավանականությամբ, դրա համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Չի բացառվում՝ հին համախոհներն ու գործընկերները ձեզանից դժգոհություններ ունենան: Շտապեք պարզել իրավիճակը, քանի դեռ հնարավոր է ամեն ինչից հանգիստ գլուխ հանել:

Գումարը վտանգի մի ենթարկեք: Լավագույն օրը չէ ֆինանսներին կամ ունեցվածքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելու համար: Գնումները հաճախ անհաջող կլինեն, եթե դրանք անեք շտապելով ու առանց մտածելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ օր է: Դուք կհասկանաք, թե ինչ է պետք անել հաջողության հասնելու համար և կանգ չեք առնի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Հաճախ իրենց օգնությունը կառաջարկեն ոչ միայն հին ընկերները, այլ նաև մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերություններն են կապել:

Հնարավորություն կունենաք ավարտել հին գործերը: Երբ նոր բան ստանձնեք, կկարողանաք արագ հասնել առաջին հաջողություններին: Մտերիմների հետ տարաձայնությունները քիչ հավանական են: Դուք շատ լավ կհասկանաք մեկդ մյուսին, հեշտությամբ փոխզիջումների գնաք: Օրը հարմար է ընդհանուր պլանները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ կանհանգստանաք, ընդ որում՝ հաճախ դատարկ բաների պատճառով: Հենց դա կարող է խանգարել հաջողության հասնելուն: Բայց օրն ինքը բավական բարենպաստ է: Եթե վճռական տրամադրվեք, ամենայն հավանականությամբ շատ բանի կհասնեք: Աշխատեք գործել փորձված մեթոդներով: Լավագույն օրը չէ փորձարկումներ անելու ու ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու համար:

Շփումներին զգույշ մոտեցեք: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր հակված են մռայլ նայել իրերին ու ամեն ինչ քննադատել: Նման անձինք կարող են երկար ու լրջորեն փչացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կուզենաք հնարավորինս արագ հասնել հաջողության, բայց պայմանները բարենպաստ չեն լինի: Երբեմն պետք է թաքնվեք ու սպասեք, իսկ դա ձեր սրտով չի լինի: Աշխատեք ռիսկի չդիմել, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին է:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, որ ձեզ սխալ եք պահել: Սխալներն ուղղելն ուշ չէ, բայց պետք է արագ գործեք: Եթե տարաձայնություններ ծագեն, աշխատեք հարթել սուր անկյունները, հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ է: Կկարողանաք լուծել ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կկնքեք: Չի բացառվում՝ հաջողակ լինեք այն գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Պետք չէ գերագնահատել հնարավորությունները: Ձեզ պարտավորություններով կապելուց առաջ մի քանի անգամ մտածեք, հատկապես եթե այդ պարտավորությունները կապված են աշխատանքի կամ բիզնեսի հետ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք հավանություն կտան ձեր գաղափարներին: Որոշ Առյուծներ օգտակար խորհուրդներ կստանան, որոնց կշտապեն հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բոլոր դժվարություններն արագ հաղթահարել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չէ: Կկարողանաք գլուխ հանել սեփական ծրագրերից ու ցանկությունններից, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, չնայած՝ դրա համար ջանքեր չեք գործադրի:

Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը: Տեղեկատվություն հավաքելու ու ինչպես հարկն է մտածելու համար ձեզ մի քիչ ժամանակ է պետք: Վստահեք սեփական փորձին, այլ ոչ թե հույս դրեք ուրիշների խորհուրդների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները: Հնարավոր են արդյունավետ բանակցություններ, չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Դուք նորից չեք վախենա, հաճույքով փորձարկումներ կանեք և հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:

Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Պատրաստ եղեք պատասխանել բազմաթիվ հարցերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք պատմել այն բանի մասին, ինչի շուրջ երկար ժամանակ լռել եք: Որքան էլ տարօրինակ է, դա ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերատարությունն ու ինքնատիրապետումը կարևոր կլինեն հատկապես օրվա սկզբին: Դուք պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, և յուրաքանչյուրին յուրահատուկ մոտեցում ցուցաբերեք: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, պատրաստ եղեք երկար բացատրությունների: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու ավելի շատ պատմել, քան կուզենային:

Օրվա երկրորդ կեսը վառ ու հագեցած կլինի: Այն ուրախության առիթներ կբերի, բացի այդ, հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Այդ հատվածում առաջ եկած գաղափարներն ավելի լավը կլինեն, քան սկզբում կթվան: Շուտով կյանքի կկոչեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է: Այն առանց դժվարությունների չի անցնի, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Նոր ծրագրեր կունենաք, որոնց իրագործման հարցում կօգնեն փորձված համախոհներն ու հին ծանոթները:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Պետք է արագ ճամփա ընկնեք, բայց ոչինչ բաց չեք թողնի ու չեք մոռանա: Տանից հեռու հավանական են հաջող գնումներ: Դուք ուշադրություն կդարձնեք անսովոր իրերին, որոնք հետո երկար ժամանակ կուրախացնեն: Չեն բացառվում նաև հետաքրքիր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ինքնուրույն գործել: Ինչ-որ մեկի հետ պայմանավորվելն այսօր սովորականից բարդ կլինի: Շրջապատողներն անընդհատ պահանջներ կներկայացնեն, ցույց կտան ձեր թերություններն ու սխալները: Խորհուրդներն անօգուտ կլինեն, քանի որ դրանք կտան մարդիկ, ովքեր վատ են գլուխ հանում իրավիճակից: Այնպես որ՝ հույս դրեք սեփական ինտուիցիայի վրա:

Նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բայց այստեղ փոխզիջումային տարբերակներ կգտնվեն, ինքներդ էլ հաճույքով զիջումների կգնաք: Երեկոն կուրախացնի հաճելի նորություններով, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավական անհանգիստ, բայց արդյունավետ օր է: Դուք ունակ կլինեք շատ արագ գործել, դրված նպատակին հասնելու և ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր նոր բան կստանձնեն: Առաջին հաջողություններին արագ կհաջողվի հասնել: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Այսօր սկսվող համագործակցությունը երկարատև ընկերության սկիզբ կդնի:

Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ լուծվեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Դուք գումարը վտանգի չեք ենթարկի, կծախսեք միայն պիտանի բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բաների մասին պետք է մտածեք: Օրը ձեր առաջ բազմաթիվ հարցեր կդնի: Դրանք անհապաղ լուծում չեն պահանջի, բայց չեն թողնի, որ իրենց մասին մոռանաք: Շատ մի նյարդայնացեք: Մի քիչ ժամանակ կանցնի ու պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:

Հնարավոր են անսովոր զրույցներ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր շատ բաների ձեզ նման չեն նայում: Կփոխվեն գործնական հարաբերությունները, ձեզ կսկսեն ավելի լուրջ վերաբերվել: Հարմար օր է ուսման համար. այստեղ կարող եք հաջողության հասնել, ինչն աննկատ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2672 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8