Աստղագուշակ․ նոյեմբերի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2433 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է բարդ հարցերը լուծելու համար: Հիմա դուք համբերատար և ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով եզրակացությունների հարցում չեք շտապի, կաշխատեք ավելի շատ տեղեկատվություն հավաքել, ամեն ինչ վերլուծել ու ստուգել: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, գլուխ հանել այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, բոլորը կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել: Չի բացառվում՝ շուտով նրանք ձեզ հետաքրքիր առաջարկներ անեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը վատ չի դասավորվի, եթե դուք դատարկ բաների համար չվշտանաք, չհուզվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Պահպանեք լավատեսությունն ու շարունակեք գործել: Համառությունը կօգնի հաջողության հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Նույնիսկ ամենալուրջ զրույցներն այսօր արժե վարել ոչ ֆորմալ միջավայրում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան, դուք նույնիսկ կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն աշխատանքի մասին էիք խոսում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա մյուսների սրտում, պատահաբար կբացահայտեք ինչ-որ մեկի կարևոր գաղտնիքները: Կկարողանաք հաջող գործնական բանակցություններ վարել, քանի որ կիմանաք՝ ինչպես հետաքրքրել զրուցակիցներին: Չեն բացառվում նոր աշխատանքի հետ կապված առաջարկները, որոշ դեպքերում՝ նաև գործունեության ոլորտի փոփոխության: Հազիվ թե հուզումների առիթներ լինեն: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք լավատեսությունն ու ինքնավստահությունը չեք կորցնի: Ի վերջո, ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ օր է գործնական հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք հետաքրքրել ձեր գաղափարներով: Հմայքը կօգնի բարենպաստ տպավորություն թողնել, արագ համակրանք ու վստահություն շահել: Նույնիսկ եթե այն, ինչ առաջարկում եք, ձեզ այնքան էլ հեռանկարային չթվա, համագործակցության, ընդհանուր ծրագրերի մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի: Կարող են վշտացնել փոքրիկ թյուրիմացությունները, աննշան ընտանեկան պատահարները: Երբեմն կբարկանաք դատարկ բաների պատճառով, իսկ հետո կզղջաք, որ չեք վերահսկել հույզերը: Երեկոյան հուզական դաշտը կկայունանա, ամեն ինչ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ուշադրություն պահանջող գործերն այսօր շատ կլինեն, իսկ ահա դրանց վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Դուք հաճախ կշեղվեք դատարկ բաների, հաճելի, բայց անիմաստ զրույցների, ինչպես նաև ապագայի մասին մտորումների վրա: Դա լուրջ սխալների չի հանգեցնի, բայց ցավալի փոքրիկ սխալները հնարավոր են: Լավ է, որ կողքին կա մեկը, որը պատրաստ է ժամանակին մատնանշել դրանք: Աշխատեք շատ չհոգնել, ինքներդ ձեզանից անհնարինը չպահանջել: Եթե պայմանները թույլ են տալիս որոշ խնդիրների լուծումը հետաձգել, հենց այդպես էլ արժե վարվել: Իսկ եթե ոչ, ապա աշխատեք ժամանակ առ ժամանակ փոքրիկ դադարներ վերցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը բարդ կլինի: Դրանք կնյարդայնացնեն, բայց գործերից գլուխ հանելուն չեն խանգարի: Հաճախ կօգնի փորձը: Նրա շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել: Հատկապես ուշադիր պիտի լինեն այն Կույսերը, որոնք այսօր աշխատելու են փաստաթղթերի, պաշտոնական նամակների, պետկազմակերպություններին հարցումներ ուղարկելու հետ: Այստեղ հնարավոր են աննշան, բայց ցավալի սխալներ: Հրաշալի օր է ընկերների, հարազատների, մյուս մտերիմների հետ շփվելու համար: Նրանց հետ ուրախ ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վառ, հետաքրքիր և ոգեշնչող օր է: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, հեշտությամբ կսովորեք այն ամենն, ինչ պետք է: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Դուք նույնիսկ կընկերանաք: Հասարակ, միապաղաղ գործերը կարող են ձանձրացնել, բայց դրանցից հրաշալի գլուխ կհանեք, սխալներ չեք անի: Իսկ երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում արագ ու հաճույքով հաջողությունների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վատ օր չէ, որը կարող են բարդացնել միայն ուրիշների խնդիրները, որոնց լուծմանը պիտի մասնակցեք: Կարևոր կլինի շատ չտարվելը. արժե օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, բայց հազիվ թե օգտակար լինի ձեր բարությունը չարաշահող մարդկանց համար սեփական հետաքրքրությունները զոհելը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով միջոցները շահավետ ներդնելու համար կամ իսկապես պիտանի մի բան գնելու հնարավորություն կստեղծվի: Հաճելի անակնկալներ են սպասվում այն Կարիճներին, որոնք այսօր կորոշեն հանդիպել ընկերներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք հաճույքով ծրագրեր կկկառուցեք՝ առանց մտածելու, թե արդյոք կարողանալու եք իրագործել դրանք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հուշել, թե արդյոք հնարավոր է կյանքի կոչել մտածածը: Լսեք լավ խորհուրդները և ուժերը զուր չեք վատնի: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին կամ զբաղվել այն գործերով որոնք անավարտ են մնացել: Հիմա դուք հեշտությամբ ամեն ինչից գլուխ կհանեք, քանի որ ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, հաճախ կառաջարկեն հենց այն, ինչ վաղուց էիք ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր գործերի համար: Առաջին հերթին՝ կենտրոնանալը դժվար կլինի, երկրորդ հերթին՝ հույզերը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Աշխատեք չխառնել գործնական ու մասնագիտական հետաքրքրությունները: Կոլեգաների և ղեկավարության հետ նույնիսկ ոչ ֆորմալ զրույցներն արժե զգույշ վարել. ավելորդ բաներ ասելու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի, բարդ առաջադրանքների լուծումից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են հաճելի լուրեր, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դատարկ բաներին շատ մեծ նշանակություն մի տվեք: Մանր դժվարություններն ու թյուրիմացություններն այսօր հավանական են, բայց դա չի նշանակում, որ օրն անհաջող կդասավորվի ու բացարձակապես ոչինչ հնարավոր չի լինի անել: Հակառակը՝ եթե սկսածը կիսատ չթողնեք, խոչընդոտների առաջ չընկրկեք, ապա կհասցնեք այն ամենը, ինչ պետք է և նույնիսկ ավելին: Օրը ուրախության առիթներ կբերի: Անպայման ուշադրություն դարձրեք դրանց: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, զուգադիպություններ, որոնք հաջող կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Հնարավոր են շահավետ գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները, երբեմն աշխատանքային հարցերի քննարկումը թեժ վեճի կվերածվի: Ձեր կարծիքն ամեն անգամ չեն լսի, ինչը կվշտացնի: Բայց անկախ նրանից, թե ինչ կասեն շրջապատողները, դուք կպահպանեք սեփական ճշմարտացիության հանդեպ վստահությունը: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ շուտով այն բոլորին ակնհայտ կդառնա: Լրիվ այլ կլինեն մտերիմների հետ շփումները: Այստեղ նույնիսկ ոչ մեծ տարաձայնություններ չեն լինի, կարող եք արագ ամեն ինչի մասին պայմանավորվել: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց՝ ընկերների, հարազատների, սիրելիի հետ: Բոլորին հետաքրքրող բազում թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: |
|