ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2164 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կվշտանաք մի բանի համար, ինչը մեծ նշանակություն չունի: Ընկերները կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունը, ոգեշնչել, բայց դա միանգամից չի ստացվի: Կօգնեն օգտակար գործերը: Կարող եք վերադառնալ նրան, ինչը նախկինում չի ստացվել, զբաղվել կենցաղային խնդիրների լուծմամբ, օգնել մտերիմներին: Այդ ամենը կօգնի նորովի նայել ձեզ վշտացնող ու շեղող բաներին:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ կլինի: Դրանք ձեզ մոտ չեն առաջանա, բայց դա ձեզ չի խանգարի դրանք ըստ արժանվույն գնահատել և ոտքի վրա յուրացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն: Դուք ամեն անգամ վստահ չեք լինի ձեր նախաձեռնությունների հաջողության վրա, բայց մտածածին ոգևորությամբ կանցնեք ու հաճախ հաջողության կհասնեք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծումը ծախսատար կլինի, բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, որը կարող էր լուրջ վնաս տալ ձեր բյուջեին:

Այսօր լավ է զբաղվեք հասարակ ու հասկանալի մի բանով, որը թույլ կտա նշմարելի արդյունք ստանալ, այլ ոչ թե սավառնել ամպերում և օդային ամրոցներ կառուցել: Ինչքան շուտ իջնեք գետնին, այնքան շատ բանի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանրուքները, որոնց դուք մեկ ուրիշ ժամանակ ուշադրության արժանի չէիք համարի, այսօր ուժեղ տպավորություն կթողնեն ձեզ վրա: Որոշումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե դրանք միայն ձեզ չեն վերաբերում: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու և իրավիճակից գլուխ հանելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բոլոր դժվարություններից ու կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել:

Օրվա առաջին կեսին մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ ու հաճելի ժամանակ անցկացնել, մտերիմների հետ միասին զբաղվել նրանով, ինչը հետաքրքիր է և՛ ձեզ, և՛ նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ թյուրիմացություններ ու անհաջող զուգադիպություններ հնարավոր են օրվա առաջին կեսին: Բայց դրանց համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով ամեն ինչ կհարթվի, ցավալի պատահարների մասին չեք էլ հիշի: Հին ընկերները ամեն հարցում կաջակցեն: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի, ինչպես նաև ուսման ու հետազոտական գործունեության համար: Այս շրջանը հարմար կլինի նաև աշխատանքի, ձեր կարիերայի զարգացման, ինչպես նաև ընտանեկան ֆինանսների հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք ձեզ քիչ կանհանգստացնեն: Եվ իսկապես, ծագած բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, անհաջող զուգադիպություններն էլ տհաճ հետևանքներ չեն ունենա: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին, կիմանաք, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելու եք: Եվ այդպես էլ կլինի:

Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում այսօր առաջին անգամ կտեսնեք: Կարող եք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն են կապել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այստեղ իրադարձությունները հազիվ թե արագ զարգանան, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մտքերը միանգամից հավաքել ու մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, և դա ձեզ չի ուրախացնի: Կուզենաք արագ գլուխ հանել կուտակված գործերից, բայց ստիպված եք լինելու հաճախ շեղվել մեկ ուրիշ բանի վրա, լուծել շտապ հարցերը: Կարևոր կլինի հույզերը հաղթահարելը; Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա կհասցնեք այն ամենը, ինչ պետք է:

Նկատի ունեցեք, որ այսօր հավանական են ձգձգումներ ուղևորությունների ժամանակ: Վտանգ կա ուշանաք կարևոր հանդիպումից, բայց դա ձեզ չի խանգարի ներկայանալ այնպես, ինչպես կուզենայիք: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել այն մարդու վրա, որից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև ու հաջող օր է: Աստղերը ձեզ կաջակցեն, և շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել պահից կարևոր գործ ստանձնելու համար: Նույնիսկ եթե այսօր այն ավարտել չստացվի, դուք շատ բանի կհասնեք: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջվում: Ձեզ դուր կգա նոր բան հորինելը:

Բարենպաստ օր է շփումների համար: Հիմա դուք կարող եք պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում լեզու չեք գտել, անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը: Հին ընկերների հետ հանդիպումները վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք կարող եք միաժամանակ մի քանի հարց լուծել, գլուխ հանել այն գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում: Հաջող զուգադիպությունը ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդի կամ կօգնի պատասխան գտնել այն հարցին, որը ձեզ վերջին ժամանակներս անհանգստացնում էր:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, նվերներ, որոնց համար ուրախ կլինեք: Գնումների հարցում լավ է չշտապեք: Այսօր ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի, այնպես որ՝ մի փոքր սպասեք: Վատ չեն անցնի ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր կլինի իրատես լինելը: Եթե այսօր տրվեք երևակայությանը, ապա կխճճվեք սեփական պատրանքների մեջ ու բաց կթողնեք մտածածն իրագործելու շանսը: Արժե լսել հին ծանոթների, մտերիմների խորհուրդները: Չի բացառվում՝ նրանք իմանան այն, ինչ ձեզ հայտնի չէ կամ տեսնեն հնարավորություններ, որոնք դուք չեք նկատել:

Օգտակար կլինի գործերում ոչ մեծ դադար վերցնելը, առօրյա հոգսերից հեռանալն ու հանգստանալը: Շատ Աղեղնավորների տրամադրությունը կբարձրացնի պայմանների փոփոխությունը: Պարտադիր չէ հեռու մեկնեք, տան կողքին էլ կարելի է հետաքրքիր վայրեր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ կարևոր կլինի ձեր խոստումների մասին չմոռանալն ու պայմանավորվածությունները չխախտելը: Եվ ընդհանրապես, ձեզ այնպես պահեք, որ ոչ ոք չկարողանա ձեզ մեղադրել ոչ հուսալի լինելու և անպատասխանատվության մեջ: Ամեն ինչ նախատեսվածի նման չի ընթանա, բայց ծրագրերն արմատապես փոխելու կարիք չի լինի, բավական է միայն մի փոքր վերամշակեք դրանք:

Հավանական են կարևոր լուրեր: Հաճախ դրանք կապված կլինեն ձեզ համար հաճելի անակնկալների հետ, վստահություն կհաղորդեն, որ ամեն ինչ լավ է դասավորվելու: Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող հանդիպումների ու ծանոթությունների ժամանակ կլինի, որոնցից կարող են լուրջ ու կարևոր հարաբերություններ սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Կուզենաք միանգամից բազմաթիվ գործեր անել, բայց հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք կաշխատեք խուսափել շտապողականությունից, բայց դա ձեզ մոտ ամեն անգամ չի ստացվի: Խառնաշփոթը երբեմն զվարճալի թյուրիմացությունների ու պատահարների կհանգեցնի, որոնց մասին դեռ երկար ծիծաղով կհիշեք:

Կուրախացնեն հին ու նոր ընկերների հետ հանդիպումները: Հրաշալի օր է ոչ մեծ ընտանեկան տոնի, իմպրովիզացված երեկույթի համար: Անսպասելի հյուր կգան մարդիկ, որոնց վերջերս շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց այն բավական հաջող կդասավորվի, հաճելի պահերն էլ շատ կլինեն: Արժե հանդիպել ընկերների հետ, որոնց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք, հետաքրքիր զբաղմունք կգտնեք: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, զբոսանքներն ու էքսկուրսիաներն էլ կբարձրացնեն տրամադրությունը:

Անսովոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Հազիվ թե կարողանաք մտածածի իրագործմանն անմիջապես անցնել, փոխարենը բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ մտածելու, գործողությունները որոշելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2164 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0