Աստղագուշակ․ նոյեմբերի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2067 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Այն ավելի հարմար կլինի հանգստի, քան օգտակար գործերի համար, որոնց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Հետաքրքիր զրույցներ և անսպասելի առաջարկներ շատ կլինեն, նոր հնարավորություններ կբացվեն, և դուք դրանք բաց չեք թողնի: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Եթե թեկուզ մի քանի ամիս կամ տարի էլ հանդիպած չլինեք, դա հաճելի շփումների համար խոչընդոտ չի դառնա: Կարող եք զրուցել հին գործընկերների հետ. չի բացառվում, որ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան պիտի անեք, և միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շտապելու կարիք չկա, քանի որ բավարար ժամանակ կունենաք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Ընկերները լավ խորհուրդներ կտան, և դուք կհետևեք դրանց: Օրը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Կարևոր չէ՝ դրանք աշխատանքին, ձեր նախասիրություններին, թե անձնական հարաբերություններին կվերաբերեն: Իրատես լինելու, ցանկալին իրականության տեղ չընդունելու ունակությունը բոլոր դեպքերում պետք կգան: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ ու հանդիպումներ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը կարող է ուրախացնել հրաշալի նորություններով: Այդ հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Պարզ կդառնա՝ ինչպես գլուխ հանել վերջին օրերին ձեզ անհանգստացնող խնդիրներից կամ իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու համար: Կհաջողվի ոչ միայն ամեն ինչ իր տեղը դնել, այլև գլուխ հանել սեփական մտքերից, դնել առաջնահերթությունները, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի համար: Դուք հակված կլինեք անհանգստանալ մանրուքների պատճառով, և դա հաստատ չի օգնի ճիշտ որոշումներ ընդունել, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Բայց հույզերն արագ կհաղթահարեք: Արդեն մի քանի ժամից աստղերի աջակցությունը նկատելի կլինի, իսկ ինտուիցիան էլ կհուշի, որ գործելու ժամանակն է: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել: Հին ընկերոջ հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բոլոր լուրջ զրույցներն ու կարևոր հանդիպումները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն դուք կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Շատ քիչ մարդկանց կհաջողվի ձեզ հետ շփվելիս ճիշտ տոն ընտրել, բայց բոլորը կփորձեն դա անել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող նորություններ կբերի, ուրախության առիթներ կպարգևի: Դուք ապագային մեծ լավատեսությամբ կնայեք, և դա բոլորին շատ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաճելի, արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում, կլուծեք անսպասելի ուշադրություն պահանջող հարցերը: Կհաջողվի ուղղել հին սխալները, իսկ նորերը չեք գործի: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանանա, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ժամանակ կմնա հանգստի և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն են ներկայացնում: Օրը շատ հարմար կլինի ընկերների կամ ընտանիքի անդամների հետ ծրագրերը քննարկելու համար: Դուք և՛ աջակցություն կստանաք, և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է և՛ ձեր, և՛ այն մարդկանց համար, որոնց բախտ է վիճակվել հայտնվել ձեր կողքին: Այսօր դուք շատերին կօգնեք, հեշտությամբ կլուծեք ուրիշների խնդիրները, սխալներից հետ կպահեք նրանց, ովքեր արդեն դրանք անելու շեմին էին: Օգտակար գործերը հեշտությամբ կտրվեն, դուք կաշխատեք աշխարհը դեպի լավը փոխելու ոչ մի հնարավորություն բաց չթողնել: Շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ: Նոր ծանոթությունները շատ հաճելի կլինեն. դրանցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել, եթե նախաձեռնող լինեք: Երեկոն լավ նորություններ է խոստանում՝ կապված ձեր մասնագիտական գործունեության հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կթվա, թե ձեր ծրագրերը խոշոր ու հրաշալի են, բայց առողջ բանականությունը կհուշի, որ մտածած ամեն ինչ իրագործել հազիվ թե ստացվի: Դուք կաշխատեք պատրանքներ չկառուցել ու չլսել նրանց, ովքեր սիրում են ցանկալին իրականության տեղ մատուցել: Կապերին ընտրողաբար մոտենալը կօգնի խուսափել անտեղի ապրումներից ու զուր հույսերից: Հազիվ թե օրը հանգիստ անցնի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով որոշ գործեր պիտի հետաձգեք ու կենտրոնանաք մյուսների վրա: Դա ձեզ չի վշտացնի: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ հաջող է դասավորվում, և այն չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեթև ու բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, կարող են իրականանալ հին ցանկությունները: Մարդիկ, որոնք նախկինում ձեր գաղափարները չէին աջակցում, կզղջան դրա համար ու կաշխատեն հարթել հարաբերությունները: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի՝ արդյոք արժե նման մարդկանց հետ գործ ունենալ: Հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, հաճելի անակնկալներ: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք տեղին կլինեն, քանի որ օրը հարմար կլինի չծրագրված գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի դրական տրամադրվելը: Օրվա առաջին կեսին դա անելը հեշտ չի լինի, քանի որ հուզական դաշտն անկայուն կլինի, դուք սուր կարձագանքեք մանրուքներին, կանհանգստանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի այն գործերն ավարտելու համար, որոնց վրա արդեն մեծ ուժեր եք ծախսել: Դրանցից գլուխ հանելուց հետո թեթևացած շունչ կքաշեք ու կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, նրանց կես խոսքից կհասկանաք, նրանց ուրախացելու հազար ու մի միջոց կգտնեք: Օրը շատ լավը կլինի ստեղծագործելու համար: Նոր գաղափարներ կունենաք, որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Դուք արագ ու հաճույքով կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, իսկ շրջապատողները հաճույքով ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով, կպատասխանեն բոլոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է համագործակցության, համատեղ գործունեության և այնպիսի օգտակար գործերի համար, որոնցում կօգնեն ընկերները կամ հին ծանոթները: Հեշտ ու հաճելի կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Դուք շատերին դուր կգաք: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, առաջին հայացքից սերն էլ շատ հավանական է: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել: Ամենայն հավանականությամբ, դրանք ճիշտ կլինեն, նույնիսկ եթե մտածելու համար ժամանակ շատ քիչ ունենաք: Ինտուիցիան ժամանակին կհուշի, թե ինչպես է պետք գործել, և ձեր խնդիրը նրա հուշումներին հետևելը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|