ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2068 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Ամենայն հավանականությամբ դա այսօր անհրաժեշտություն կլինի: Բացի այդ, պիտի օգնեք շրջապատողներին, և ամեն ինչ հասցնելու համար անհրաժեշտ կլինի շատ արագ գործել: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, չնայած՝ դրա համար երբեմն լուրջ ջանքերի կարիք կլինի:

Կուրախացնեն մտերիմների հայտնած նորությունները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք ձեզ կոգեշնչեն ու հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ այսօր այնպիսի որոշում ընդունեք, որը ձեր կյանքում դրական մեծ փոփոխությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արագ է պետք գործել, հակառակ դեպքում չեք կարողանա ամբողջությամբ օգտագործել օրվա ընձեռած հնարավորությունները: Կապերին ընտրողաբար մոտեցեք, հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց դուր են գալիս երկար զրույցները: Այսօր նրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն, և դա կնյարդայնացնի:

Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց ելքի մասին մտահոգ էիք ինչպես դուք, այնպես էլ ձեր մտերիմները: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու հնարավորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավատես եղեք, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ճանապարհին էլ խոչընդոտներ առաջանան: Շատ բան ավելի լավ կդասավորվի, քան առաջին հայացքից է թվում: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Դուք անպայման կնկատեք այն հնարավորությունները, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը. դուք երբեմն նրանց սխալ կհասկանաք, նրանք էլ՝ ձեզ: Դրանից լարված պահեր կառաջանան: Բայց դուք արագ կգտնեք ամեն ինչ հարթելու, մթնոլորտը լիցքաթափելու, դիմացինին ուրախացնելու ձևը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում ու սիրելիին ուրախացնելու շանս կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի: Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, փոխարենը ուրախության բազում առիթներ կգտնեք: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն այն հարցերը, որոնց մասին վերջերս շատ է խոսվել: Բարեհաջող կավարտվեն մեծ ուժեր խլած գործերը. բոլորը գոհ կմնան ձեր աշխատանքի արդյունքներից: Հավանական են դրամական մուտքեր:

Դուք մտերիմների հետ անկեղծ կլինեք, և նրանք կգնահատեն դա: Շատ ու շատ բարդ բաների մասին այսօր կարող եք ուղիղ խոսել՝ առանց վախենալու, որ դա կարող է վեճերի կամ վիրավորանքների հանգեցնել: Լավ է քննակեք ապագայի ծրագրերը. ձեզ կհուշեն՝ ինչպես իրագործել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործեք: Այսօր անհրաժեշտ է արագ արձագանքել ամեն ինչին: Այո, երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել, բայց հաշվի առեք, որ դուք դա շատ լավ կարողանում եք անել: Բաց մի թողեք կարևոր նախագծի վրա աշխատանքին մասնակցելու հնարավորությունը: Եթե ձեզ այսօր ճիշտ պահեք, ապա շուտով ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու համար. նրանք անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն ու լավատեսությամբ կվարակեն: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: Հակառակը՝ այն կարող է հաճելի անակնկալներ մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դուք այնքան էլ վստահող չեք լինի, և դա լավ է: Չգիտես ինչու այսօր շատ կլինեն ձեր գիտելիքները, կարողություններն ու տաղանդներն իրենց հետաքրքրություններին ծառայեցնելու ցանկություն ունեցող մարդիկ: Բայց դուք կասկածելի առաջարկներին չեք համաձայնի, կփորձեք կշռադատված որոշումներ ընդունել, պրովոկացիաներին էլ չեք տրվի:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, ցավալի սխալներ հաշվարկների մեջ, անհաջող գնումներ: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք օրվա սկզբին մանրուքներից չկառչել, մտածեք կարևորի մասին: Այդ հատվածում կարող եք մի դատարկ բանի պատճառով կարևոր բան բաց թողնել: Առաջնահերթություններն ինքնուրույն դրեք, մի լսեք նրանց, ովքեր ամեն առիթով խորհուրդներ են տալիս: Ընդհանրապես՝ ինչքան քիչ այսօր շրջապատողները խառնվեն ձեր գործերին, այնքան լավ կդասավորվի օրը:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Կարևոր կլինի միայն սեփական շանսը բաց չթողնելը, ինչից դուք հրաշալի գլուխ կհանեք: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր անսովոր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք գործընկերների ու ղեկավարության հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, շատերի հավանությանը, լավ վերաբերմունքին կարժանանաք: Կհաջողվի մյուսներից վաղ նկատել հետաքրքիր հնարավորությունները, այդ իսկ պատճառով մեծ հաջողությունների կհասնեք:

Քիչ ավելի բարդ կդասավորվեն անձնական հարաբերությունները. ամեն անգամ չեք հասկանա մտերիմներին: Բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք նրբանկատ և ուշադիր կլինեք, միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու, հաշտվելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած որոշակի դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու խելամտությունը, հույզերին չեք տրվի: Կհաջողվի լուծել հին խնդիրները, ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, և ձեզանից միայն խուճապի չմատնվել և արագ ճիշտ որոշում ընդունել կպահանջվի: Դրանից գլուխ կհանեք:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Երեկոն ոգեշնչող ու հետաքրքիր ժամանակահատված կլինի: Ընկերների հետ հանդիպումն ու սիրելիի հետ շփումները լավ գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Առանձնապես անհանգստանալու բան չկա: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու կամ հենց նոր առաջ եկած համարձակ ծրագիրն իրագործելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները. կպարզվի, որ ձեր գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները մոտ են իրար:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի: Շուրջը տիրող ուրախ խառնաշփոթը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, մտերիմները հաճույքով կօգնեն ամեն հարցում, այնպես որ՝ գործերը ժամանակատար չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի է կարևոր զրույցների, բոլորին հետաքրքրող հարցերը քննարկելու համար: Կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում չէին հասկանում ձեզ, արհամարհում էին ձեր փաստարկները: Ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Դեռ վաղ է ամեն հարցում վստահել այդ մարդկանց. ավելի ուշադիր է պետք հետևել նրանց:

Ընկերները լավ խորհուրդներ կտան, հրաշալի գաղափարներով կկիսվեն, հաճախ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Նրանց շնորհիվ նորովի կնայեք շատ ու շատ բաների, որոնք լրիվ բնական էին թվում, ինչպես նաև մի բան կմտածեք, որը առաջ երբեք չէր ծնվի ձեր մտքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած օր է: Այսօր շատ բան պիտի անեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով բոլոր խոչընդոտները կհաղթահարեք, մտածածից էլ չեք հրաժարվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Նման նպատակասլացությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի, մարդիկ հաճույքով օգնություն կառաջարկեն ձեզ: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի:

Անձնական հարաբերություններում դրական մեծ փոփոխությունները քիչ հավանական են, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ լավը կլինի, բողոքելու բան չեք ունենա: Հին ընկերները լավ լուրեր կհայտնեն, ինչ-որ կարևոր բան կպատմեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2068 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0