Աստղագուշակ․ նոյեմբերի 2
 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը շատ հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հրաշալի է նոր բան ստանձնելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կկարողանաք միանգամից իրագործել: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչից է պետք սկսել և ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, զրույցների բազում թեմաներ ու գործեր կգտնվեն, որոնք բոլորին կհետաքրքրեն: Երեկոն հին ծանոթներից լուրեր կբերի: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք թանկ էին ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Չեն բացառվում ձգձգումները գործերում, դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Աշխատեք տեղի ունեցողի պատճառով չվշտանալ: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը, անկախ պայմաններից հաջողության հասնելը: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:
Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները. հիմա դուք հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք նախկինում ձեզ օգուտ են տվել: Չի բացառվում՝ նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ընկերական կամ սիրային երանգ ստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն վատը չի լինի: Օրվա առաջին կեսին հավանական են ձգձգումներ գործերում, ոչ մեծ տարաձայնություններ: Չարժե շատ անհանգստանալ, քանի որ շուտով ամեն ինչ կհարթվի: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը. այն, ինչ հիմա աննշան է թվում, շուտով կարող է վճռական դեր խաղալ:
Օրվա երկրորդ կեսին շատ խնդիրներ իրենք կլուծվեն, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ չծրագրվածները: Դուք արագ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար: Համարձակ կիսվեք ձեր գաղափարներով, քննարկեք դրանք այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները նման են ձերինին: Շանս կա՝ պայմանավորվեք երկարաժամկետ համագործակցության կամ համատեղ գործողություննեի մասին, որոնցից յուրաքանչյուրդ օգուտ կքաղեք: Ընկերները և պարզապես լավ ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն:
Օրվա երկրորդ կեսը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Այն դրամական մուտքեր է խոստանում և հարմար է գործարքներ կնքելու համար: Կարող եք գնալ գնումների հետևից, բայց ընտրության հարցում մի շտապեք. մի քանի տարբերակ համեմատեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսին ցանկացած գործ ավելի շատ ուժ ու ժամանակ կպահանջի, քան սովորաբար, և շատ բարդ կթվա: Եթե այդ հատվածում նոր բան եք ստանձնելու, պատրաստ եղեք, որ ամեն ինչ միանգամից չի ստացվի: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու մի քանի փորձ ձեռնարկել մինչև ցանկալի արդյունքի հասնելը:
Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Այդ հատվածը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ամենահեշտ օրը չէ, բայց այն անհաջող անվանել էլ չի կարելի: Հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու սովորականից մեծ ջանքեր գործադրել, երբեմն հաջողությունը մի քանի անհաջողությունից հետո կգա: Աշխատեք պահպանել լավ տրամադրությունը, չչարանալ ձեզ ու շրջապատողների վրա: Մեծ հաշվով՝ տեղի ունեցողի մեջ ոչ ոք մեղավոր չէ, բանը պայմանների դասավորվածության մեջ է:
Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ կլինի, քան առաջինը: Հենց այն է հարմար կարևոր հանդիպումների համար: Լուրջ հարցերի լուծման ժամանակ կկարողանաք բոլորի հետաքրքրությունների հետ հաշվի նստել: Ամենայն հավանականությամբ, հենց դուք պատասխաններ կգտնեք յուրաքանչյուրին հետաքրքրող հարցերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսին դժվար կլինի կենտրոնանալը: Դուք հաճախ մի գործից կշեղվեք մյուսների համար, և երբեմն հենց դա էլ սխալների կհանգեցնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ մոռացկոտ կդառնան. արժե ձեռքի տակ պահել լուծում պահանջող խնդիրների ցանկը:
Փոխարենը հետո բարենպաստ ու արդյունավետ ժամանակ կգա: Տեղի կունենա այն, ինչի մասին գաղտնի երազում էիք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, ոգեշնչող նորությունները, առաջարկները, որոնք մերժել չեք ուզենա: Մոտ ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չէր ստացվում, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել գործերից, որոնք անհույս էին թվում: Կարող եք վերադառնալ հին մտահղացումներին, ավարտել այն, ինչ վաղուց եք սկսել: Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ հաճախ էին վիճում, ընդհանուր լեզու չէին գտնում:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր լուրեր կբերի: Շատ բաների, որոնք նախկինում ակնհայտ էին թվում, նորովի կնայեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան գլուխ հանել իրենց զգացմունքներից, իսկ դա դեպի լավը կփոխի մտերիմների հետ հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին հնարավոր են ձգձգումներ գործերում, ցավալի թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել դրված նպատակներին, դուք դա թույլ չեք տա: Հաճախ խոսքը միայն փոքրիկ ձգձգումների մասին կլինի, որոնք տհաճ հետևանքներ չեն ունենա:
Արդյունավետ կանցնեն կարևոր բանակցությունները, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար, ամենատարբեր մարդկանց հետ շփումներում կկարողանաք ճիշտ տոն ընտրել: Նույնիսկ նրանք, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ձեզ հետ բաց ու բարեհամբույր կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Իրադարձությունները մի շտապեցրեք: Օրվա սկիզբը այնքան էլ արդյունավետ չի լինի: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Բայց այդ ամենը չի խանգարի ձեզ մի փոքր ավելի ուշ հաջողության հասնել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն:
Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնք հետաքրքիր բաներ կպատմեն, օգտակար փորձով կկիսվեն: Երբեմն նոր ծանոթները օգնություն կառաջարկեն միայն այն պատճառով, որ նրանց դուր կգան ձեր գաղափարները, կուզենան մասնակցել դրանց իրագործմանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կհասցնեք ավելի շատ անել, քան ծրագրել էիք, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները, մանրուքներին չկառչեք: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. չի բացառվում՝ հիմա գտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք բարդ մարդկանց հետ, որոնց նախկինում ոչ ոք չէր կարողանում մոտեցում գտնել: Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի միայն բնական պահեք ձեզ: Ձեր լավագույն որակներն աննկատ չեն մնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել լարված զրույցներից, երբեմն նաև՝ վեճերից: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան, հաճախ ամենահասարակ բաները երկար պիտի բացատրեք: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսը իսկապես գրավիչ մի բանով զբաղվելու կամ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Հետաքրքիր է, որ հենց նման գործերը նշանի շատ ներկայացուցիչների թույլ կտան հաճելի ծանոթություններ հաստատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: