ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2381 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ անհանգիստ օր է: Դուք շատ կհուզվեք նրա պատճառով, ինչն արդեն չի կարելի փոխել, ինքներդ ձեզ կմեղադրեք անցյալի սխալների համար: Տհաճ հուշերը ոչ միայն ուժասպառ կանեն, այլ նաև կփչացնեն ձեր տրամադրությունը, իսկ ամենազգայուն Խոյերը լրիվ կկորցնեն ինքնավստահությունը:

Բայց կլինեն նաև հաճելի պահեր: Չի բացառվում՝ կարողանաք կյանքի կոչել հին գաղափարը կամ կհասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Որոշ Խոյերի հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին աշխատեք ռիսկի չդիմել: Սեփական ուժերի հանդեպ հավատը գովելի է, բայց հիմա ուժերը գերագնահատելը վտանգավոր կլինի: Ցանկալի չէ կապվել աշխատանքայի կամ ֆինանսական պարտավորություններով: Գործերում հենվեք միայն փորձված գործընկերների վրա, որոնց հետ միասին մեկ անգամ չէ, որ ելք եք գտել բարդ իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն հետաքրքիր գործեր, նոր նախաձեռնություններում հաջողություններ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ինքներդ էլ ճիշտ պատկերացում կկազմեք այն մարդկանց մասին, որոնց հետ պետք է գործ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների, ծանոթությունների և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի առավոտյան, երբ ինքը ճակատագիրը ձեզ անսովոր, նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ կնվիրի, որոնցից կկարողանաք շատ բան սովորել: Դուք ուշադիր կլինեք, շատ բան կնկատեք, ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործերի վրա կենտրոնանալու, հին մտահղացումներն իրագործելու համար: Դուք համառ կլինեք ու խոչընդոտների առաջ չեք ընկրկի, կհասնեք նրան, ինչին ձգտում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ցանկացած կարևոր հարց լավ է քննարկել օրվա առաջին կեսին: Այդ հատվածը հարմար է նաև հանդիպումների համար: Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց հանդեպ, ում հետ սովորաբար դժվար է պայմանավորվելը: Չի բացառվում՝ պատահական ծանոթները կամ մարդիկ, որոնցից նախկինում ոչ մի հետաքրքիր բան չեք լսել, օգտակար տեղեկատվությամբ կիսվեն:

Օրվա մնացած մասը լավ է նվիրեք ինքնուրույն աշխատանքին: Դուք կարող եք հաջողության հասնել, եթե հետևողական գործեք, նոր բանի անցնելու համար սկսած գործերը կիսատ չթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զգույշ ու խելամիտ եղեք: Դա էլ բավական կլինի, որպեսզի օրը հաջող դասավորվի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Որոշ Առյուծներ հնարավորություն կունենան մասնակցել այն նախագծի վրա տարվող աշխատանքին, որը վաղուց գրավում էր նրանց: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց. դա տեղին կլինի, ձեր ոգևորվածությունն էլ շատերին դուր կգա:

Շրջապատողները ըստ արժանվույն կգնահատեն ձեր տաղանդներն ու գործնական որակները: Աշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ խոսքը կարևորի մասին կլինի ու խաղասեղանին շատ բան չդնել: Շփման մեջ զգուշությունը հատկապես կարևոր կլինի նոր ծանոթների հետ կապեր հաստատելիս, որոնք այնքան լավը չեն լինի, որքան կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավականին հաջող, բայց անհանգիստ օր է: Փոքրիկ դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք անպայման կգտնեք դրանք արագ հաղթահարելու ձևը: Շատ Կույսերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները. այսօր ինչ-որ մեկը կփորձի ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ցանկալի չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնելը. ճանապարհին մռայլ մտքեր կայցելեն և կվերադառնաք վատ տրամադրությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ, բայց բավական հաջող օր է: Կորուստներից խուսափել չի ստացվի, բայց դրանք փոքր ու ավելի շատ պարզապես ցավալի կլինեն, բայց ոչ՝ լուրջ: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, իրենց մասին կարող են հիշեցնել հին վիրավորանքները, վերջին շրջանի փոքրիկ տարաձայնությունները:

Երեկոյան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կվերականգնվեն, բայց դրա համար պետք է մի քանի տհաճ պահեր հաղթահարեք: Կարող եք ստանձնել նոր գործերը, որոնցից լավ գլուխ կհանեք, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույս դնեք շրջապատողների խորհուրդների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար. լավ կանցնեն ամենատարբեր մակարդակով հանդիպումները: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքն ու արագ ընդհանուր լեզու կգտնեք հների հետ: Գործնական հարցերի քննարկումն արդյունավետ կանցնի: Կգտնվեն լուծումներ, որոնք բոլորին կգոհացնեն: Օրը օգտակար բան սովորելու կամ ինֆորմացիա ստանալու հնարավորություն կտա, որի շնորհիվ կփոխեք ձեր վերաբերմունքը սովորական իրերի հանդեպ:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք նրբանկատ կլինեք, մտերիմները կգնահատեն դա ու կփորձեն նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, արդյունավետ, հագեցած ու հետաքրքիր օր է: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, բայց հիմա դուք, ամենայն հավանականությամբ, լուծում կգտնեք դրանց: Հավանական են հեռվից նորություններ, ինչպես նաև անսպասելի առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Աղեղնավորներ եկամուտների աղբյուր կգտնեն, շահավետ գործարքներ կկնքեն:

Արժե կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Այսօր կարող եք օգնել մտերիմներին, աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Չեն բացառվում անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, երբեմն կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում ոչ ոք չի կարողացել երկխոսություն վարել: Չի բացառվում՝ հաջողվի պայմանավորվել հեռանկարային համագործակցության շուրջ, եկամուտ խոստացող գործարքներ կնքել: Դուք ճիշտ կգնահատեք և՛ իրավիճակը, և՛ ձեր հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսը կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող հանգիստ զբաղմունքների օր է: Դուք ոչ մի բանի վրա չեք շեղվի, սխալներ չեք անի ու այնպիսի արդյունքի կհասնեք, որի համար կարող եք հպարտանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բողոքելու պատճառներ էլ չեք ունենա: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Շատերն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, կիսվել փորձով ու քննարկել ապագայի պլանները:

Հավանական են հաճելի նորություններ հեռվից, անսպասելի հրավերներ: Բաց մի թողեք նոր վայրերում լինելու հնարավորությունը: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Չեն բացառվում հաջողություններն ուսման մեջ: Հիմա դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Բացի այդ, կարող են սրվել հին տարաձայնությունները, չի բացառվում՝ թշնամիները փորձեն վնասել ձեզ: Այնպես որ՝ զգոն եղեք:

Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսը լրիվ այլ բնույթ կունենա ու բացառապես հաջող կդասավորվի: Այդ հատվածում ամեն հարցում հաջողակ կլինեք. օգտվեք պահից: Արժե նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում. հիմա դա շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2381 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3