Աստղագուշակ․ նոյեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կարևոր կլինի խուսափել շտապողականությունից այնտեղ, որտեղ այն պետք չէ, բայց նաև ժամանակը զուր չվատնել, երբ անհրաժեշտ լինի վճռական ու արագ գործել: Համախոհներին զգուշորեն ընտրեք: Հիշեք, որ նրանք պետք է հաջողության վրա վստահ լինեն ոչ պակաս, քան դուք: Նրանք, ովքեր կասկածում ու միայն խնդիրներ են տեսնում, բեռ կդառնան ձեզ համար: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Կարևոր խնդիրները լուծելու համար օգնության կարիք չեք զգա, կարող եք միայնակ գլուխ հանել ծագած բոլոր խնդիրներից: Ամենայն հավանականությամբ, այստեղ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնեն հին ծանոթները: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: Հավանական են դրամական մուտքեր. չի բացառվում՝ դրանք ավելին լինեն, քան սպասում էիք: Կարող եք խոշոր գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Հնարավոր են հաջողություններ նոր գործերում: Այդ հատվածում հետաքրքիր զրույցներ կունենաք, նշանի շատ ներկայացուցիչներ պիտանի տեղեկատվություն կստանան: Կարող եք աշխատանքի ու բիզնեսի հետ կապված որոշումներ ընդունել. հազիվ թե ինչ-որ բանում սխալվեք: Հանգիստ ու հաճելի կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն բարենպաստ է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը, կարող եք խոստովանել ձեր զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է կարևոր հարցերն ու խնդիրները լուծելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք ինքնուրույն գործել, իսկ երբ է պետք դիմել օգնության խնդրանքով: Կարող եք վերականգնել հին հարաբերությունները, որոնք ավարտվել են իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում դա անել չէր հաջողվում: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը շատ կօգնի գործերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շրջապատողներին հեշտությամբ կգրավեք նրանով, ինչը ձեզ է հետաքրքրում, հաճույքով կկիսվեք սեփական գաղափարներով, նախաձեռնող կլինեք ու աջակցություն կստանաք: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Նշանի որոշ ներկայացուցիչներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում, դրամական մուտքեր: Օրը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար: Օգտակար կլինի թեկուզ կարճ ժամանակով պայմանների փոփոխությունը, հետաքրքիր վայրերում լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է համախոհներ փնտրելու և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ համագործակցություն սկսելու համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, կիմանաք՝ ինչպես կարելի է հետաքրքրել հին ու նոր ծանոթներին: Հնարավոր են դրամական մուտքեր: Կհաջողվի լուծել վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է սիրելիի հետ շփվելու համար: Դուք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու բազմաթիվ եղանակներ կգտնեք: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել. այնպիսի գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք կկարողանաք խուսափել խնդիրներից, եթե զգույշ գործեք, կարևոր որոշումների հարցում էլ չշտապեք: Երբեմն տարաձայնություններ կառաջանան հին ու նոր ծանոթների հետ: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից դժվար կլինի: Բայց դուք բոլոր դեպքերում ճիշտ տոնը կգտնեք, կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում և անպայման լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ոչ վաղ անցյալի մրցակիցները ընկերներ կդառնան: Զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին: Ո՛չ ժամանակը, ո՛չ գումարը չարժե դատարկ բաների վրա վատնել: Կենտրոնացեք կարևորի վրա, և աստղերը կօգնեն ձեզ հասնել դրված նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է նոր բան ստանձնելու կամ այն գործով զբաղվելու համար, որը վաղուց է հետաքրքրում ձեզ: Հնարավոր են անսպասելի լուրեր: Դրանք կուրախացնեն: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ընկերները, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Օգտակար գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին հավանական է ինքնազգացողության վատացում: Այդ հատվածի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք: Հանգստացեք ու վերականգնեք ուժերը. դրանից հետո ձեզ ավելի առույգ կզգաք ու կհասկանաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կարող եք ընկերների ու հարազատների հետ պայմանավորվել ընդհանուր գործերի մասին, բոլորի համար կարևոր ծրագրեր կառուցել: Կհաջողվի հանգիստ քննարկել վաղուց ծագած խնդիրները: Շուտով պարզ կդառնա՝ ինչպես լուծել դրանք: Հավանական են անսովոր, հետաքրքիր իրավիճակներ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել շատ սովորական բաներին: Հնարավոր են դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների համար, այդ թվում՝ չծրագրվածների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին հավանական են վեճեր: Երբեմն ինքներդ դրանք կհրահրեք. օրինակ՝ խորհուրդներ կտաք, որոնք ձեզանից չեն խնդրել, նկատողություններ կանեք, երբեմն էլ պարզապես կխաղաք շրջապատողների նյարդերի հետ: Ավելի խաղաղասիրաբար ու բարեհամբույր տրամադրվեք և անմիջապես կնկատեք, որ մարդկանց հետ լեզու գտնելը հեշտանում է: Օրվա երկրորդ կեսին ավելի հետաքրքիր գործեր կգտնվեն, ձեզ կհաջողվի կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես օգուտ է բերում: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Նոր օգնականներ ու համախոհներ ձեռք կբերեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի, հետաքրքիր ու խոստումնալից օր է: Նոր գործեր ու ծրագրեր կհայտնվեն, դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ մտածել եք, դժվարություններից չեք վախենա ու չեք հանձնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Մարդիկ, որոնք այսօր ձեզ կօգնեն, ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ, հաջող գործարքներ ու գնումներ: Տանը հաճելի իրադարձություններ տեղի կունենան, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Նշանի որոշ ներկայացուցիչներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ լավ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին գործերն ավարտելու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Հնարավորություն կունենաք հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց: Արժե ձեր մասին հիշեցնել հին գործընկերներին: Չի բացառվում՝ նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել: Մի շտապեք անձնական կյանքին վերաբերող որոշումներ ընդունել. դրանք հազիվ թե հաջող լինեն: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ հանգիստ մտածելու համար: Չի բացառվում՝ իրավիճակը նոր լույսի ներքո տեսնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|