Աստղագուշակ․ նոյեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2646 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք և ճարպկորեն կօգտվեք դրանից: Այսօր ձեզ կհաջողվի նոր համախոհներ գտնել, ինչ-որ մեկին հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով: Չի բացառվում համագործակցության առաջարկը, որը խոստանում է երկարաժամկետ ու հետաքրքիր լինել: Որոշ ծանոթություններ սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ուզենաք: Աշխատեք չհետաձգել պլանավորածը: Շատ բան կարող եք հասցնել, եթե չծուլանաք ու ճիշտ բաշխեք ձեր ժամանակը: Օրվա երկրորդ կեսին գործերի վրա կենտրոնանալը կդժվարանա, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին ոչ մեկից մի նեղացեք: Այո, դա դժվար է լինելու, քանի որ շրջապատողները տարօրինակ բաներ կասեն ու կանեն, հաճախ ձեզ սխալ կհասկանան, պրովոկացիայի կենթարկեն ձեզ: Բայց ամեն ինչ կհարթվի, եթե սառնասրտություն պահպանեք: Նոր ծանոթները ձեզ ավելի լավ կհասկանան, քան մտերիմները: Օրվա երկրորդ կեսը հաջող է: Այն հարմար է բարդ աշխատանքի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Պետք կգան ավելի վաղ ստացված գիտելիքներն ու փորձը. հենց դրանց շնորհիվ սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հաջող է: Եթե արագ գործեք, կկարողանաք մի շարք խնդիրներ լուծել: Ձեզ հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց: Արդյունավետ կանցնեն համախոհների հետ բանակցությունները: Կարող եք ընդհանուր պլաններ կառուցել ու քննարկել համատեղ գործողությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի հագեցած ու ավելի հանգիստ կլինի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակներ անսպասելի ու շատ հաճելի նվերներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ ու բարենպաստ օր է: Ընթացիկ գործերը ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա, նորերն էլ չեն վախեցնի: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, կլսեք լավ խորհուրդները: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերը: Դրանից հետո ապագայի ձեր ծրագրերում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Որոշ Խեցգետիններ հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենան, կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Նշանի շատ ներկայացուցիչների այն հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դուք մարդկանց դուր կգաք, հաճախ ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Դա հաճախ կօգնի գործնական հարցերը լուծելիս: Նրանք, որոնցից շատ բան է կախված, պարզապես չեն կարողանա մերժել ձեր խնդրանքները: Օրվա կեսին ինչ-որ հետաքրքիր ու նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հնարավոր է՝ այդ գործում միանգամից հաջողության չհասնեք, բայց գոհ կմնաք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսն աշխատեք օգտավետ օգտագործել: Դա նրա ամենաարդյունավետ հատվածն է լինելու, երբ արժե զբաղվել կարևոր գործերով: Ավելի ուշ կգա երկար զրույցների, կոնֆլիկտների ու վեճերի ժամանակը: Երբեմն պարզ անհասկացողությունը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները, որոնք նախկինում վատ չէին դասավորվել: Ֆինանսական խնդիրներ կարող են ծագել: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց կստիպեն ձեզ հուզվել: Կուրախացնի ամենամտերիմ մարդկանց աջակցությունը: Նրանք պատրաստ կլինեն ցանկացած պահի ձեզ օգնության շտապել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Զգույշ եղեք: Այսօր այնպիսի տպավորություն կունենաք, թե բարակ սառույցի վրայով եք քայլում, շատ հեշտ է սխալ քայլ անելը, որն իր հետ բազում խնդիրներ կբերի: Դա առաջին հերթին վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվում, զբաղվում են բոլորի համար կարևոր գործերով: Հոգ տարեք հեղինակության մասին, խուսափեք կասկածելի կապերից: Ցանկացած գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերը: Հիշեք, որ պետք չէ հույս դնել աջակցության վրա, հատկապես եթե խոսքը ոչ թե ուրիշի, այլ ձեր սեփական գաղափարների մասին է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արդյունավետ, բայց բարդ օր է: Դուք շատ բան պետք է անեք: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք. առանց դրա կդոփեք տեղում: Կարևոր հաղթանակներ տոնելը հեշտ չի լինի: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները: Վտանգ կա, որ չեք կարողանալու կյանքի կոչել ձեր բոլոր պլանները, այնպես որ՝ սկսեք ամենակարևորից: Ցանկացած կարևոր որոշում աշխատեք ինքնուրույն կյանքի կոչել: Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, իսկ երբեմն դրանց հետևելը նույնիսկ վտանգավոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությամբ կլուծեք այն խնդիրները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոշ Աղեղնավորներ նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում ու հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, միշտ կհասկանաք, թե ինչն է նրանց անհանգստացնում, իսկ ինչն է ուրախացնում: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հիանալի, արդյունավետ օր է: Դուք արագ ու վճռական կգործեք, կքայլեք դեպի նպատակը, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Երբեմն ձեր ուզածին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Դուք հեշտ ուղիներ չեք փնտրի: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ են ասում մյուսները, սովորել ուրիշների սխալների վրա: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել երկարաժամկետ համագործակցությունը: Նշանի որոշ ներկայացուցիչների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Մի շտապեք ծախսել ստացածը: Շուտով գումարն ավելի կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած օրը երբեմն դժվարություններ կբերի, դուք հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի, կփորձեք թևաթափ չլինել ու չհրաժարվել մտածածից: Որոշ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել համառության շնորհիվ, բայց կլինեն նաև պահեր, րբ պետք կլինի նահանջել: Լսեք ինտուիցիայի ձայնին, և այն կհուշի՝ ինչպես է պետք գործել: Օրվա երկրորդ կեսին հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Շփումները հաճելի կլինեն, բայց պետք չէ բոլորին պատմել ձեր գործերի մասին ավելորդ անկեղծությունը տհաճություններով կավարտվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատ չի դասավորվի, եթե վերահսկեք ձեզ, դատարկ բաների համար էլ չհուզվեք: Հենց հույզերը կդառնան սխալների ու այն արարքների պատճառը, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Որոշ Ձկների կվնասի երկար զրույցներ վարելու հանդեպ սերը: Դրանք ժամանակատար կլինեն, իսկ նշված ժամանակն արժեր ավելի օգտավետ անցկացնել: Օրվա երկրորդ կեսին պետք է վերադառնաք հին գործերին: Չնայած դրանք համարյա ավարտված էիք համարում, ստիպված եք լինելու խոստովանել, որ անհրաժեշտ արդյունքից դեռ շատ հեռու եք: Հասկանալի է, որ դրանից տրամադրությունը չի լավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|